Սովորողի համար նախագիծը սեփական ստեղծագործական պոտենցյալը
հնարավորինս բացահայտելու հնարավորություն
է: Դա գործունեություն է, որը թույլ է տալիս արտահայտվել անհատապես կամ խմբով, փորձել
սեփական ուժերը, կիրառել ունեցած գիտելիքները, օգուտ բերել, հրապարակորեն ցույց տալ
արդյունքը: Գործունեություն է,
որն ուղղված է հետաքրքիր
և հենց սովորողների կողմից ձևավորված խնդրի լուծմանը:
Այդ գործունեության արդյունքը
խնդրի լուծման միջոցն է,
գործնական բնույթ ունի և կարևոր է հենց բացահայտողների համար: Իսկ ուսուցչի համար ուսումնական նախագիծը զարգացման ինտեգրված դիդակտիկ միջոց է, ուսուցում
և դաստիարակում, որը թույլ է տալիս զարգացնել
նախագծային հատուկ /սպեցեֆիկ/ կարողություններ ու հմտություններ՝ խնդրի առաջադրում, նպատակամղվածություն, իրականացվելիք
պլաններ, վերլուծություն, ներկայացում
և ինքնաներկայացում, ինչպես նաև տեղեկատվության որոնում, ակադեմիական
գիտելիքների օգտագործում, ինքնկրթությու,ն հետազոտական և ստեղծագործական գործունեություն:
Նախագծի սահմանումը
տվող հեղինակների
մեծամասնությունը, առանձնացնում
են ուսուցման
այս մեթոդի բնութագրական առանձնահատկությունների շարք: Առաջին հերթին խնդրի առկայությունն
է, որը պետք է լուծվի նախագծի վրա աշխատելու
ժամանակ: Ընդ որում խնդիրը պետք է նշանակություն ունենա նախագծի հեղինակի համար, դրդի նրան լուծումներ
փնտրել:
Նախագիծը պարտադիր պետք է ունենա պարզ, իրականացվելիք, հասանելիք
նպատակ: Ընդհանուր
առումով նախագծի նպատակը միշտ հանդիսանում է խնդրի լուծումը, բայց յուրաքանչյուր մասնավոր դեպքում՝ սեփական, անկրկնելի
մարմնացումը: Այդ մարմնավորումը
հանդիսանում է նախագծի արտադրանքը, որը ստեղծվում է հեղինակի կողմից նրա աշխատանքի
ընթացքում և նույնպես դառնում է նախագծի խնդրի լուծման միջոց:
Այսպես, խնդրի որոշումը, նպատակի ձևավորումը և նախագծային արտադրանքի
մտածական կերպարի ստեղծումը, նախագծի առաջին բնութագրական
առանձնահատկություններն են:
Նախագծի առանձնահատկություններից մեկն էլ աշխատանքի նախնական
պլանավորումն է: Ամբողջ ընթացքը՝ սկսած ծագած
խնդրից մինչև նախագծի նպատակը, անհրաժեշտ է բաժանել առանձին փուլերի՝ յուրաքանչյուրի
համար իրենց ժամանկավոր խնդիրներով, պարզել այդ խնդիրների լուծման միջոցները և դրա
համար ռեսուրսներ գտնել, աշխատանքի համար մանրամասն աղյուսակ կազմել, որտեղ նշված լինի
յուրաքանչյուր փուլի իրականացման ժամանակը: Նախագծային աշխատանքի պլանի իրականացումը,
որպես կանոն, կապված է գրականության և տեղեկատվության
այլ աղբյուրների ուսումնասիրության հետ, տեղեկատվության ընտրության հետ: Հնարավոր է
նաև կապված է տարբեր փորձերի անցկացման, գիտափորձերի, դիտումների, հետազոտությունների,
հարցումների, ստացված տվյալների վերլուծության, եզրակացությունների ձևավորման և դրա
հիման վրա ձևավորված սեփական տեսակետի հետ: Նախագծի խնդրի լուծման և գտնված լուծման մարմնավորման համար ստեղծվում է նախագծային արտադրանք: Նախագծային արտադրանքը պետք է ունենա
պարզորոշ սպառողական հատկություններ, որոնք
էլ բավարարեն խնդրի հանդիպած ցանկացած մարդու
պահանջները, որի լուծմանը հենց ուղղված էր տվյալ նախագիծը:
Նախագիծը պարտադիր պետք է ունենա գրված մաս՝ հաշվետվություն
աշխատանքի ընթացքի մասին, որտեղ նկարագրված են աշխատանքի բոլոր փուերը /սկսած նախագծի
խնդրի առաջադրումից/, նրանց վրա հիմնված բոլոր որոշումները, առաջացած բոլոր խնդիրները,
դրանց հաղթահարման միջոցները, վերլուծվում է հավաքված տեղեկատվությունը, գիտափորձերի անցկացումը և դիտումը,
ի մի են բերվում հարցումների արդյունքները,
արվում են եզրակացություններ, պարզաբանվում են նախագծի հեռանկարները:
Նախագծի անվիճելի պայմանն է հանդիսանում նրա հրապարակային
պաշտպանությունը՝ աշխատանքի արդյունքի ներկայացումը: Շնորհանդեսի ընթացքում հեղինակը
ոչ միայն արդյունքն է ցույց տալիս, այլ նաև ցուցադրում է սեփական գիտելիքները և նախագծի խնդրի լուծման իր փորձը : Ինքնաներկայացումը
նախագծային աշխատանքի կարևոր կողմն է:
Նախագծային ուսուցման մեթոդը իր էությամբ մոտ է պռոբլեմային
ուսուցմանը, որը առաջարկում է սովորողների
մոտ ճանաչելի խնդրի հետևողական և նպատակամղված
առաջխաղացում, լուծում, որի միջոցով նրանք
ուսուցչի ղեկավարությամբ ակտիվորեն նոր գիտելիքներ
են սովորում: Պռոբլեմային ուսուցումը ապահովում է գիտելիքների ամրությունը և դրանց ստեղծագործական օգտագործումը պրակտիկ գործունեության
մեջ : Բացի այդ նախագծային մեթոդը նմանություն ունի զարգացնող կրթության հետ: Զարգացնող
կրթությունը ուսուցման միջոց է, ընդ որում աշակերտը հանդիսանու է այդ գործունեության
ամբողջական սուբյեկտը, գիտակցելով դնում է ինքակառավարման նպատակներ ու խնդիրներ և ստեղծագործելով հասնում
է դրանց իրականացմանը:
Ստուպնիցկայա <<Ի՞նչ է ուսումնական նախագիծը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий