пятница, 9 августа 2013 г.

Հանրագիտարան

Լեզվի հարցը: Լեզուն, որից մենք օգտվում ենք, ազդում է մեր մտածողության վրա: Օրինակ, ֆրանսերենը մեծացնում է հոմանիշների և երկակի իմաստ ունեցող բառերի թիվը, ունի նրբություններ և երանգներ, որոնք չափազանց օգտակար են դիվանագիտության մեջ: Ճապոներենը, որտեղ բառերի իմաստը որոշվում է առոգանությամբ, պահանջում է մշտական ուշադրություն խոսողի տրամադրության վրա: Քանի որ ճապոներենում, բացի այդ ամենից, գոյություն ունեն քաղաքավարության բազմաթիվ մակարդակներ, ապա դա զրուցակիցներին  թույլ է  տալիս հենց ամենասկզբից պարզել իրենց տեղը սոցիալական հիերարխիայում:

Լեզուն հանդիսանում է ոչ  միայն կրթության և մշակույթի ձևը, այլ նա իր մեջ պարունակում է հասարակությունը ձևավորող տարրերը՝ զգացմունքների ղեկավարումը, քաղաքավարության գաղտնիքները: Այս կամ այն լեզվում  <<սիրել>>, <<դու>>, <<երջանկություն>>, <<պատերազմ>>,  <<թշնամի>>, <<պարտք>>, <<բնություն>>,  բառերի հոմանիշների թիվը վկայում է ժողովրդի՝ լեզուն կրողների, մոտ գերակշռող արժքենրի մասին:
Նաև անհրաժեշտ է իմանալ, որ անհնար է հեղափոխություն անել ՝ առանց հին լեզուն և բառապաշարը փոխելու, քանի որ հենց դրանք են խոսում կամ չեն խոսում գիտակցության փոփոխության մասին:
Էդմոն Ուելս

Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий