воскресенье, 4 августа 2013 г.

Մարինա Ցվետաևայի նոթատետրերից

Ատում է լողալը, ալիքների տեսքից անգամ սկսում է լացել:
Համառ է, բայց իմաստուն, և ընդհանրապես քմահաճ չէ:
Պաշտում է կատվին, բռնում է ինչից ասես, տեսնելիս կամ ձայնը լսելիս՝ գոռում է՝ կո, բարձրացնում է նրան օդ: Բոլոր կենդանիները նրա համար ,,կո,, են:
Հիմա նա նստած է իմ ծնկներին և լուցկու տուփի թղթից է տալիս:
-Վերցրո՛ւ:
Երեկ երեկոյան, երբ Ռադլիխների մոտ գնացի՝ Սերյոժայի և Ասիի համար ինչ-որ բան վերցնելու, ծերունի Ռադլիխն ասաց ինձ.
-Ուզում եք ես Ձեզ նորություն ասեմ:
-Ինչպիսի՞ նորություն:
-Ձեր աղջիկը պարում է: Այսօր նրան մի րոպեով մեր մոտ բերեց Անետան, և պատկերացնում եք, նա պարում էր: Դա այնքան հուզիչ էր:
Հիմա նա դռան ետևից ամբողջ ուժով գոռում է ՝ մայրիկ, մայրիկ, մայրիկ:

Տեսքից նրան կարելի է տալ տարի և կես, ոչ ավել: Նա գունատ դեմք ունի, որից արևայրուքը դեռ չի անցել:  Աչքերը մեծ են, բաց կապույտ գույնի են: Ունքերը  սև են: ,,Նա արծվի ունքեր կունենա,,,- ասաց Պրան, երբ տեսավ նրան երկու ամիս բաժանվելուց հետո:
Մազերը,Ասիի արտահայտությամբ, ցցված են: Ծոծրակինը ՝ շագանակագույն են, ճակատինը՝ սպիտակ են, մոխրագույն և կանաչ, գյուղացի երեխաների պես: Ամուր են և հաստ: Վերջերս ես նրա սայլակը օրորում էի լուսնի  լույսի տակ:
Օ՜, նրա աչքերը: Երբ մենք Յալթայում էինք ապրում, սենյակի մեր հարևանուհին՝ շանսոնի երգչուհին, հոգոց էր հանում Ալյային նայելով: Ինչքան ժողովուրդներ կմեռնեն այս աչքերի պատճառով:
Եվ այստեղ՝ Թեոդոսիայում, անարխիստ-նկարիչ  Prevost-ը, ֆրանսիացին, որ ծնվել է Ալժիրում, նոր-նոր ինձ հետ ծանոթանալով ասաց ինձ.
-Երեկ ես տեսա Ձեր աղջկան: Ինչպիս հիասքանչ երեխա է, և ինչպիսի աչքեր ունի, ինչքան նայեցի, չկարողացա հայացքը բռնել:

Թեոդաոսիա, նոյեմբերի 18, 1913 թվական, երկուշաբթի:
Երրորդ օրը Ալյան առաջին անգամ համբուրեց …  կատվին: Դա նրա առաջին համբույրն էր: Դրանից հետո նա երկու անգամ  շոյեց իր գլուխը՝ասելով ՝մի, մի:
Երեկ ես ավարտեցի նրա բանաստեղծությունը: Վաղը նրա մեկ տարին է, երկուսուկես ամիս: Մի քանի օր առաջ նա սկսել է կռվել:
-Այո՛, հիմա նա <<Ինչպես են քեզ անվանում>> հարցին պատասխանում է Ալյա:
Ալյա: Փոքրիկ ստվեր
Մեծ հորիզոնում:
Ապարդյուն ասում եմ. ,, Մի՛ դիպչեք,,:
Ցերեկ կլինի՝
Սիրելի, տխուր և մեծ:
Օր, երբ մոտիկ կյանքից
Դու ամբողջությամբ հայացքով կկտրվես
և հոգով:
Օր, երբ փետուրը ձեռքիդ
Դու քնքշանքին չես պատասխանի:
Օր, որ դու կնշես,
Օրագրումդ:
Օր, երբ թռչում են առաջ,
Կամայական, առանց արգելքների:
Քամու հետ սենյակ կմտնես:
Ավելի շատ քամի
Սրահում, քնած ձևացածին,
Բայց փոթորկալից, ինչպես բեմը,
Շումանի երիտասարդությունը շփոթեցնող է,
Եվ Շոպենինը:
Ամբողջ օրը աչալուրջ,
Իսկ գիշերները՝ սև սուրճ:
Լորդ Բայրոնը հոգուս մեջ
Բարակ պրոֆիլ:
Ճկուն մտրակի երազին
Սրամտություն է պատրաստ:
Զայրացած խոժոռեք ունքերը
Եվ շուրթերը
Երկու մեծ աչքերի հմայքը,
Նրանց սպառնալը, նրանց վտանգավորությունը:
Անհասանելությունը-հպարտությունը-տարօրինակությունը
Առաջին անգամ
Վեհերին անսահման
Պրոֆիլը կդառնա չափազանց սպիտակ,
Չափազանց երկար կլինեն թարթիչները
Կդառնան նետեր
Չափազանց տխուր՝ անկյունները,
Կորացած և երկար շուրթերի:
Եվ ձեռքերի շարժումները՝
Չափազանց չար:
«Belle au bois dormant» ՝ փետուրը,
 Ալյա կլինի այն ամենը, ինչ եղավ,
Ինչպես նորը և հինը,
Կլինի սիրելի
Կլինի ՝  սիրտը, չեն պայքարի:
Եվ մի վրդովվեք, նյարդեր,
Կլինի առաջին պարահանդեսը և
 առաջին համբույրը:
Կլինի ,,նա,,: /Նա հիմա երեք կամ
Չորս տարեկան է/
-Ալյա, Դա կլինի աշխարհում
Առաջին անգամ:
Մ.Ց.

Թեոդոսիա, դեկտեմբերի 5, 1913թ., չորեքշաբթի:
Այսօր Ալյան դառնում է մեկ տարեկան երեք ամսական: Նա տասներկու ատամ ունի/Երեք սեղանատամ, և մեկ ատամ/
Նոր բառեր չի ասում, բայց հարցերին՝ որտեղ է նկարը, ձին, մահճակալը, աչուկները, բերանը, քիթը, ականջը, ճիշտ է ցույց տալիս, ընդ որում ականջը ման է գալիս իմ մազերի մեջ:
Երեկ նա, ձեռքը վերցնելով թուղթը, սկսեց ինչ-որ բան շշնջալ, մի պահ այն քաշելով աչքերիս, և երբեմն էլ թարթիչներին դիպցնելով: Դա նա Անետայի օրինակով, որը մինչ այդ բարձրաձայն նամակ էր կարդում, ,կարդում էր,,: Այդ ժամանակ Սերյոժան նրան գիրք տվեց և նա նորից սկսեց շշնջալ: Թղթերը ձեռքին նա Սերյոժկայի մահճակալից գնում էր բազմոցի մոտ՝ աընդհատ կարդալով:
Էլի նորություն. բավական է միայն ես ասեմ չի կարելի կամ բարձրացնեմ ձայն նա միանգամից ասում է  մի և շոյում է գլուխս: Դա սկսվեց երրորդ օրվանից և շարունակվում է մինչև այսօր:
-Ալյա, ո՞վ է դա արել: Ալյա, այդպես չի կարելի անել:
-Կուկու, ես չեմ նստում:
-Մի , Կո:
Ես լռում եմ:
Այդ ժամանակ նա դեմքը մոտեցնում է իմին՝ սեղմվելով ճակատով, դանդաղ իջեցնում է գլուխը, ավելի ու ավելի է բացում աչքերը: Դա այնքան ծիծաղելի է:
Նա քայլում է տասնմեկտասներկու ամսից սկսած, և պետք է խոստովանել՝ վատ, ձգտելով և ոչ հաստատ, շատ է վախենում ընկնել, չափազանց լայն է դնում ոտքերը:
Վերջին անգամ ես նրան նկարել եմ նոյեմբերի քսաներեքին, մի անգամ Պրայի հետ և երկու անգամ միայնակ: Պրայի հետ նա նման է տիկնիկի:
Ընդհանրապես, նա վատ է դուրս գալիս , նկարները ցույց չեն տալիս կապույտ գույնը, և նրա հրաշալի աչքերը կորում են:

Թեոդոսիա, Սուրբ ծննդյան նախօրե, 1913թ, երեքշաբթի:
Այսօր տարին մեզնից հետ է, մենք Եկատիրինսկում եղևնի ունեինք: Կար հայրիկը, նրա վերջին եղևնին, Ալյային բերեցին վերևից վարդագույն մետաքսե փաթեթով, /մեր տանն ասում էին, ՝ փաթեթ, և մեր տիկնիկները փաթեթի մեջ էին, դեռ իմ, պապիկինը:
Ալյան վախեցավ աստիճանից:
Հիմա ես մենակ եմ: Սերյոժան Մոսկվայում է:
Ալյան քայլում է սենյակներով կարմիր ծածկոցով, որը Ասիի նվերն է : Վերջին շաբաթը նա ավելի խիզախ է քայլում:
Նրա նոր բառերը
Կրա-կրակ
Չո-ինչ
Տեղ-այնտեղ
Աթ-թաթ
Գնա-այո
Չը-չէ
Քեռի Ատյա-Ասյա
Քի-քիթ
Կանջ-ականջ
Ինչպես է շունը թռչում՝ Աու:
Ինչպես է կատուն մռռում՝ մյաու:
Լսելով շան հաչոցը, միանգամից ասում է աու:
Սերյոժայի հիվանդանոց գնալուց մի քանի օր հետո, ես նստել էի նրա հետ իր սենյակում, և նա անըդհատ մոտենում էր նրա մահճակալին, բացում էր ծածկոցը, նայում էր շուրջը և կրկնում ,, Հայրիկ, ուր,,: Հիմա նա որտեղ հարցին, պատասխանում է գամա:
Հիմա նրանք Անետայի հետ գնացել են Ռեդլիխամ, որը հիմա Մոսկվայում է: Այնտեղ աղախին Սոնյան զարդարում է եղևնին իր տղայի Վանյայի համար: Ալյան նրան Վովա է անվանում:
Ինչպիսին կլինի Ալյան մեկ տարի հետո:
Այսօր ես ավարտեց <<Երիտասարդ դար>>  բանաստեղծությունը:
-Երբ կշտապի այդ երիտասարդը:
Հիանալի դար
Մենք Ասյայի հետ ելույթ ենք ունենում պարահանդեսին ջրերում մահացածների օգտին:
Այո: Ալյային դա  հետաքրքիր կլինի :
Երբ ես մեր երկրորդ ելույթի ժամանակ Ալյայի բանաստեղծություններից առաջ ասացի.
-Նվիրվում են իմ աղջկան,- ամբողջ սրահը ախ քաշեց, իսկ ինչ-որ մեկը ոգևորված գոռաց ՝ Բռավո:
Ես տեսքից հազիվ  17 տարեկան լինեմ:

Թեոդոսիա, դեկտեմբերի 26, 1913թ.,  հինգշաբթի:
1917  թվական
Ամեն ինչ իմ մասին, ամեն ինչ սիրո մասին: Այո, իմ մասին, սիրո մասին, և էլ  եղնիկի զարմանալի- արծաթյա  ձայնի մասին, Ռեզանի նահանգի  ոչ պայծառ տարածության մասին,  Խերսոնյան եկեղեցու թուխ աչքերի մասին, կարմիր թխկենու տերևի մասին, երգերի երգի մասին, օդի՝ Աստծո նվերի  մասին, …և այսպես անվերջ: Եվ ունի նա մի ութտողյակ երիտասարդ Պուշկինի մասին, որը ծածկում է նրա կենսագրության բոլոր ուսումնասիրությունները: Ախմատովան գրում է իր մասին, հավերժության մասին: Եվ Ախմատովան ոչ մի հասարակական տող չգրելով , խորն է ամեն ինչից, գլխարկի վրայի փետուրով գրվածի միջոցով, և ժառանգների կփոխանցի իր դարը: Ախմատովայի փոքրիկ գրքի մասին կարելի է գրել տաս հատոր, և ոչինչ չավելացնել, Ինչպիսի բարդ և գայթակղիչ նվեր պոետներին՝ Աննա Ախմատովա:
1918 Թվական
Ճիճուների մասին:
Երբ ես ատում եմ/ես տեսնում եմ/ , երբ ասում եմ ճիճու:
Զինվոր: Ոչ , նստում եմ և նրանց հետ ժամերով թեյ եմ խմում՝ վախենալով, որ կնեղանան, եթե գնամ:
Աշխատողներ: Ոչ, փողոցում  թուլ կտաք ծխելուց, նույնիսկ անկեղծ ասված ընկեր բառերից քիչ է մնում աչքերս արցունքով լցվեն:
Գյուղացիներ: Պատրաստ են ամեն կնոջ հետ գնալ նրա գյուղը, ապրել նրա հետ, նրա երեխաների հետ, նրա կովերի հետ, /ավելի լավ է առանց ամուսնու, ամուսնուց վախենում է/ կարևորը՝ լսել, լսել, լսել:
Խոհարարներից և աղախիններից: Բայց նրանք, նույնիսկ ատում են, այնպես լավ են պատմում տների մասին, որտեղ ապրել են, ինչպես էր իշխանը թերթ կարդում, ,,Ռուս բառեր,,, ինչպես տիրուհին իր համար սև հագուստ կարեց, ինչպես երիտասարդ տիկինը չգիտեր ում հետ ամուսնանար, մեկը՝ բժիշկ էր, մյուսը՝ զինվորական…
Ատում եմ, հասկանում ես, ահա ում, հաստ ձեռքը՝ ամուսնական մատանիով և /խաղաղ ժամանակ/ քսակը նրանում, մետաքսե կիսաշրջազգեստը գեր փորին, ատամների մեջ ինչ- որ բան ծամծմելու ձևը, գամասեղները, ատելություն իմ արծաթե մատանիների հանդեպ /ոսկի, ինչպես երևում է չկա/, իմ ամբողջական ոչնչացումը, ամբողջ մարդկային միսը:

Բոլշևիկները ինձ տվել են լավ ռուսական լեզու/ խոսք, լուր/… Իմ Կաստալյան ընթացքը: Արհեստավորներ, տատիկներ, զինվորներ..Այդ տաղանդով բոլշևիկներին պատասխան կտամ:

 Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий