Ես նստած եմ թուրքական ձևով՝ճախրելով կեչու ծառի տակ: Աջում
ալեկոծվում է Բեղմնավորման լիճը: Երեք ոլորտներ իմ ափերի տակ են: Ամեն անգամ, երբ ես
միանում եմ որևէ հաճախորդի, փոքր ցավ եմ զգում: Կարծես թե մահկանացուների հետ կապվելը
թույլ է տալիս ինձ նորից զգալ մարմինս:
Մոտենում է Էդմոն Ուելսը: Նա մատների վերջույթներով դիպչում
է Իգորի ոլորտին, ափերը դնում է Վեներայի ոլորտի վրա:
-Հիմա դու, ծայրահեղ դեպքում, գիտես յուրաքանչյուրի լծակը:
Նշանները Իգորի համար, երազները Վեներայի համար, կատուն Ժակի համար: Բայց ուշադիր եղիր:
Երբեմն շատ լծակներ են հարկավոր, երբեմն դրանք պետք է փոխել: Սովորույթի մեջ մի ընկիր:
Դե, ինչ են նրանք ցանկանում Սուրբ Ծնունդին կամ Ամանորն:
-Իգորը ցանկանում է … որ իր ծանոթներից մեկը դանակով փորին
հարված ստանա: Վեներան պլաստիկ վիրահատություն
է ուզում, որ քիթը կարճացնի, իսկ ժակը պահանջում է պլասմասե խաղալիք՝ այլմոլորակայինների
տիեզերանավի տեսքով: Ես իսկապես պետք է իրականացնե՞մ նրանց բոլոր ցանկությունները:
Ուսուցիչը կորցնում է համբերությունը:
-Երբ որոշեցիր հրեշտակ դառնալ, դու պարտավորվեցիր չքննարկել
այդ օրենքը: Դու չպետք դատողություններ անես նրանց ցանկությունների որակների մասին, քո դերը կայանում
է նրանում, որ նրանք բավարես:
-Ո՞վ է այդպիսի օրենքներ հնարել: Ո՞վ կշահի, եթե նրանց երազանքներն
իրականան: Աստվա՞ծ:
Էդմոն Ուելսը այնպիսի տեսք է ընդունում, կարծես չի լսել հարցը:
Նա հակվում է ձվերի կողմը անհանգստացած տեսքով: Փոխում է դիտման անկյունները, մտածում
է և ասում.
-Հիմա , երբ դու գիտես հինգ լճակները, ես քեզ կսովորեցնեմ
երեք մարտավարությունները: Ամենահեշտից ամենադժվարը: Առաջինը՝ <<մտրակի և թխվածքի>>
մարտավարությունը: Հարցը հաճախորդին պարգևատրմամբ կամ պատժելու սպառնալիքով շփվելուն
հրելու մեջ է: Երկրորդ՝ <<տաքի և սառի>> մարտավարությունը, արագ փոխել
վատ կամ լավ անակնկալները, որպեսզի հաճախորդը դառնա ավելի ճկուն: Երրորդ՝ <<բիլյարդի գնդակի>> մարտավարությունը:
Ազդել նրա վրա, ով ազդում է քո հաճախորդի վրա:
Մատուցած իմաստության բաժնով բավարարված ուսուցիչը հեռանում
է: Չի հասցնում նա հեռանալ, երբ հայտնվում է ինձ գայթակղողը՝ Ռաուլ Ռազորբակը:
-Արի՛ մեզ հետ:
Մենք աննկատ անցնում ենք ծառերի միջով և հասնում ենք իջվածքին,
որտեղ թուրքական ձևով նստած է Էդմոն Ուելսը և անխախտ նայում է իր ափերի տակ ճախրող
միակ ոլորտին:
-Նշանակում է ուսուցիչներն իրենց հոգացության տակ ունեն ինչ-որ հատուկ ընտրված հոգիներ:
Ձուն փայլում է:
Ուելսը շրթունքներն է շարժում: Նա ոլորտին ասում է.
-Ուելս Պապադոպուլոս, դու պատրաստ ես: Ահա ևս մի հոդված <<Բացարձակ և հարաբերական
գիտելիքների հանրագիտարանի>> համար:
Եվ նա սկսում է թելադրել<< լեզուների ազդեցությունը
մտածողության վրա>> հատվածը: Ես չեմ
հավատում իմ ականջներին: Էդմոն Ուելսը տեքստը թելադրում է մահկանացուին: Բայց իհարկե
ոչ առաջին պատահածին, միանգամից հասկանում եմ ես: Ռաուլը ճիշտ էր: Ուսուցիչը օգտագործում
է մեդիումին, որպեսզի փոխանցի իր գիտելիքները, քանի որ նա ամենից շատ վախենում է, որ
իր նյութականորեն չնշագրված մտքերը կարող են անհետանալ:
-Այդ մահկանացուն, այդ Ուելս Պապադոպուլոսը, նշանակում է,
գիտի ավելին, քան հրեշտակները իրենց տարածքի մասին,-շշնջում է իմ ընկերը,-արի իջնենք
և նայենք նրան: Դա պետք է որ հետաքրքիր լինի:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий