Դարերի ընթացքում յուրաքանչյուր ժողովուրդ մշակում է լեզվական տարբեր արտահայտչամիջոցներ և եղանակներ, ստեղծում աշխարհընկալման իր լեզվական ձևերը և արտահայտման տարբեր հնարավորություններ, յուրաքանչյուր խոսքի մեջ գոյություն ունեներկու տիպի երևույթների հետ շփում
1.Նյութական կյանքը
2.Նրա արտացոլումը, որը կազմում է խոսքի բովանդակությունը և խոսքի արտահայտությունը: Արտահայտությունը և բովանդակությունըերկու տարբեր երևույթներ են, որոնք փոխադարձաբար կապված են միմյանց և միևնույն ժամանակ հակադրվում են, քանի որ միևնույն արտահայտությունը կարող է տարբեր բովանդակություններ ունենալ և նույն բովանդակությունը կարող է ունենալ տարբեր արտահայտություններ: Արտահայտության և բովանդակությանան համատեղելիության դեպքում առաջ է գալիս երկու կարգի բովանդակություն՝ արտաքին և ներքին: Արտահայտությունը ներքին և արտաքին բովանդակություն է ունենում հատկապես բանաստեղծական խոսքում: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ լեզուն միջոց է ոչ միայն մտքերն ու մտածություններն արտահայտելու, այլև միջոց է հույզերն ու զգացմունքները դրսևորելու: Տերյանը այն բանաստեղծներից է, որ մեր լեզվի առօրյա խոսքով ստեղծել է զգացմունքային հուզական բովանդակություն ունեցող բանաստեղծություններ: Ներքին բովանդակությունը տարբեր է լինում ծածկագրերում և գաղտնախոսություններում: Եթե բանաստեղծական խոսքում ներքին և արտաքին բովանդակությունների արդյունքն է մտածողության հատուկ եղանակը, ապա գաղտնախոսություններում կամ գաղտնագրություններում այն արդյունք է միտումնավորության, այսինքն խոսքի միտումնավոր կառուցվածքին:

Комментариев нет:
Отправить комментарий