Մի ժամանակ ապրում էր արքա, որը երեխաներ չուներ: Եվ այսպես, նա իր նազիր-վեզիրներին ուղարկեց խելացի տղա գտնելու, որին կորդեգրեր և կդարձներ իր ժառանգորդը:
Նազիր-վեզիրները շրջեցին երկրով, տեսան շատ տղաների, բայց ոչ ոքի չհավանեցին: Նրանք չէին եղել միայն թագավորության ծայրում գտնվող մի փոքրիկ գյուղակում: Եկան նրանք այդտեղ և մի աղքատ հյուղակի շեմին տեսան տղայի:
Նազիր-վեզիրները հարցրեցին, թե ո՞ւր է նրա հայրը:
-Կյանք է ցանում,- պատասխանեց նա:
-Ինչպես թե <<կյանք է ցանում>>,- զարմացան վեզիրները:
-Հաց է ցանում դաշտում: Կհավաքի բերքը, ապրելու բան կլինի:
Այդ ժամանակ նազիր-վեզիրները հարցրեցին, թե ո՞ւր է նրա մայրը:
-Արցունքներն է պարտքով տալիս,- պատասխանեց նա:
-Ինչպես թե <<արցունքներն է պարտքով տալիս>>,- կրկին զարմացան վեզիրները:
-Հենց այդպես, մեր հարևանը մահացել է, մայրս գնացել է նրա համար լացելու: Իսկ երբ մայրս մահանա, հարևանները կլացեն նրա համար:
Վեզիրները տղային խնդրեցին իրենց համար ուտելիք բերել և մի քիչ գինի լցնել: Տղան ասաց.
-Սկզբում կապեք ձիերին խաղողի վազից, հետո գինի կլցնեմ:
Վեզիրները պտտվեցին շրջակայքում, ոչ մի տեղ խաղողի այգի չկար: Նրանք վերադարձան տղայի մոտ և ասացին.
-Չկա ո՛չ խաղողի այգի, ո՛չ էլ խաղողի վազ:
-Ապա որտեղի՞ց մեզ մոտ գինի հայտնվի:
Վեզիրներին դուր եկավ ճարպիկ, հնարամիտ տղան, դուր եկան նրա ողջամիտ բառերը:
-Այսպիսի խելացի տղան արժանի է ժառանգորդ լինելու,- ասացին նրանք և տղային տարան արքայի մոտ:
Վրացական առակ
Ռուսերենից թարգմանեց Արփինե Գրիգորյանը:

Комментариев нет:
Отправить комментарий