понедельник, 18 марта 2013 г.

Մեկնությունների անխախտելիությունը

Ռաբբիների հավաքին իմաստունները քննարկում են Սուրբ օրենքի բաժիններից մեկը և նրանցից մեկը իր մեկնությունով միայնակ ընդդիմանում է մյուսներին: Նրա վրա ճնշում են գործադրում, բայց նա գիտի, որ ինքը ճիշտ է և հետևաբար, Աստված իր կողմից է:
Եվ ահա, ծեր ռաբբին, հոգնելով իր ճշմարտությունը ապացուցելուց, դիմում է Աստծուն:
-Մեծ Աստված, եթե ես ճիշտ եմ, թող բոլոր գետերը հոսեն հակառակ ուղղությամբ:
Եվ այդ վայրկյանին բոլոր գետերը փոխեցին  իրենց հոսքը: Բայց մյուս իմաստունները դրանից չտպավորվեցին:

-Ամենակարող տեր,- նորից աղոթեց ռաբբին,- եթե ես ճիշտ եմ, թող բոլոր ծառերը խոնարհվեն գետնին:
Եվ բոլոր ծառերը մի վայրկյանում խոնարհվեցին գետնին: Բայց նույնիսկ դա տպավորություն չթողեց իր զրուցակիցների վրա: Ծեր ռաբբին նորից դիմեց Բարձյալին: Եվ պատերը ծռվեցին:  Այդ ժամանակ գլխավոր հակառակորդը գոռաց նրանց վրա:
-Ձեր գործը չէ խառնվել, երբ վիճում են իմաստունները:
Եվ պատերը հարգելով նրան ուղղվեցին: Բայց առաջինին նույնպես հարգելով ամբողջովին չուղղվեցին:  Այդ ժամանակ երկնքից ձայն լսվեց.
- Ինչ եք վիճում: Գրված է այսպես-այսպես, ուրեմն պետք է հասկանալ հենց այսպես-այսպես:
Այդ ժամանակ գլխավոր հակառակորդը բարձրացրեց գլուխը և պատասխանեց.
-Դու մեզ  Սուրբ գիրք տվեցիր և այն մեկնելն էլ մեր գործն է:

Թարգմանություն ռուսերենից:

Комментариев нет:

Отправить комментарий