суббота, 9 марта 2013 г.

Լեզվագործածություն, նորմա և նորմավորում

Յուրաքանչյուր լեզու ունի լեզվագործածության իր որոշակի օրինաչափությունները: Լեզվագործածությունը հաղորդակցվելու մտածություններն արտահայտելու համար տվյալ լեզվի նյութական և խոսքի տեխնիկական միջոցներից գիտակցաբար օգտվելն է: Լեզվի նորման լեզվական միջոցների ընտրության և պատմականորեն պայմանավորված ընդհանուր գործածության կանոններն են, որոնք ընդունելի են տվյալ ժամանակաշրջանի կողմից: Նորման որոշակի կանոնների ամբողջություն է, որն ունի երկու մակարդակ՝ քերականական և խոսքի: Քերականական կամ նախադասության մակարդակի նորման բաղկացած է հետևյալ ենթանորմաներից՝ արտասանություն, առոգանություն, բառերի ճիշտ գործածություն, բառերի գործածություն, նախադասության կառուցվծքի ճշտություն: Խոսքի մակարդակի նորման ևս ունի իր ենթանորմաները:
1.Արտասանություն:
2.Բառերի նպատակահարմար ընտրություն:
3.Նախադասության տեսակների կառուցվածքային տիպերի ընտրություն:
4.Խոսքի ծավալ:
5.Արտահայտման ոճի և ձևի՝ եղանակավորության ձևի և բովանդակության համապատասխանությամբ:
Լեզվի նորման ձևավորվում է լեզվի զարգացման հետ միաժամանակ: Նորմավորումը գիտակցաբար միջամտություն է, որի միջոցով կանոնավորվում է անհատների լեզվագործունեությունը: Գրական լեզվի նորմավորումը կատարվում է երկու ուղիով
1-ը գրականությունն է, քանի որ գրավոր լեզուն ավելի մշակված է: Գրական լեզվի կանոնավորմանը նպաստում են ուղղագրությունն ու կետադրությունը, համակարգվում են բառերի կապակցման օրենքներն ու օրինաչափությունները:
2-ը արհեստական միջամտությունն է և այս դեպքում քննության է ենթարկվում այն ամենը ինչը թվում է ավելորդ, անտեղի: Հայ գրական լեզուն անցել է զարգացման երկարատև ուղի: Գրաբարը մեզ ներկայանում է իբրև կանոնավորված նորմավորված լեզու, որի առաջին նորմավորողները եղել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը: Ցավոք գրաբարի բախտին չարժանացավ միջին հայերենը, ընդհանրապես գրական լեզվի  զարգացումը կապված է ժողովրդի ճակատագրի հետ: Նորմավորման խնդիրներից մեկն էլ լեզվաշինությունն է:

Комментариев нет:

Отправить комментарий