Խոսքի ուսումնասիրությամբ գիտական միտքը զբաղվել է դեռևս վաղ անցյալում: Խոսքի կառուցվածքի և ծավալի, ձևի և բնության փոխհարաբերության, նրա արժանիքների և թերությունների հարցրեով առաջին անգամ զբաղվել են հին հույները, որոնք էլ ստեղծել են<<Պոետիկա՚՚>> բնական խոսքի տեսություն կամ <<ճարտասանություն>>: Հռետորական արվեստը վաղ ժամանակներից ի վեր հայտնի է եղել Եգիպտոսում, Ասորեստանում, Բաբելոնում, Չինաստանում: Ճարտասանության ստեղծման գործում մեծ են եղել հատկապես Հին Հունաստանի փիլիսոփայական երեք դպրոցների՝ Միլեթյան, Պյութագորյան, Էլեական /սոփեստներ/ դերը :
Միլեթյան փիլիսոփայական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից էր Անաքսինեսը՝ իր <<Հռետորիկա՚՚՚>> աշխատությամբ: Նա առաջին անգամ նկատել է պարբերույթն իբրև մտքի արտահայտման յուրահատուկ ձև:
Պյութագորյան փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչների համար տիեզերքում ամեն ինչի հիմքում իբրև ելակետային գաղափար ընկած էր թիվը: Նրանց համար թիվը նաև մարդու հոգեկանի և բարոյականի սկիզբն էր: Էլեական փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչների ջանքերով ստեղծվում է հռետորական արվեստը: Արիստոտելը Դիոգենեսի վկայությամբ ճարտասնության առաջացումը կապում է էլեական փիլիսոփայական էմպեդոկլեսի հետ: Սոփեստ Պյութագորասը իր <<Ճշմարտություն>> աշխատության մեջ գտնում էր, որ մատերիան և մարդը ժամանակի մեջ անընդհատ փոփոխության են ենթարկվում: Գորգիաս Լեբոնացին գրել է Ճարտասանության ձեռնարկ, որը, ըստ Պլատոնի, մեզ չի հասել: Ցիցերոնի վկայությամբ պարբերավոր խոսքի մեջ կշռույթի դերի գնահատումը ևս գալիս է Գորգիասից: Հին Հունաստանի ամենամեծ հռետորները, որոնք կոչվել են տաս ատիկյաններ՝ Անտիքոն, Անտոկեդես, Լիսիաս, Իսոկրատես, Իսեսոա, Էսքենես, Լիկուրդոս, Դեմոսթենես, Հիպերիդնես, Դինարքոս, եղել են Գորգիասի աշակերտները կամ աշակերտի աշակերտները, իսկ Գորգիասի մահից հետո նրա ոսկե արձանն են դրել Դելփյուսի Ապոլլոնի տաճարում: Ըստ Ցիցերոնի՝ Հին Հունաստանում ուրիշ ոչ ոք մահից հետո ոսկե արձանի չի արժանացել:
Պլատոնը <<Ֆեդրոս>> տրամախոսության մեջ սոփեստներին քննադատում է այն պատճառով, որ նրանց նպատակն է բացահայտել ոչ թե գեղեցիկը, ճշմարտությունը, բարին, այլ երևալ այդպիսին: Պլատոնին է պատկանում ոճի համապատասխանության գաղափարը, որի խախտման դեպքում կարող է առաջ գալ երգիծանք և հեգնանք: Սոփեստներին քննադատում է այն պատճառով, որ նրանց նպատակն է բացահայտել ոչ թե գեղեցիկը, ճշմարտությունը, բարին, այլև երևալ այդպիսին: Պլատոնին է պատկանում ոճի համապատասխանության գաղափարը, որի խախտման դեպքում կարող է առաջ գալ երգիծանք կամ հեգնանք: Պլատոնի աշակերտ Արիստոտելը /մթա 384-322թթ/ իր աշխատությունում՝ <<Պոետիկայում>> և <<Հռետորիկայում>> անդրադարձել է խոսքի արվեստի հարցերին: Նա հռետորիկան համարում էր կարծիքի գիտություն, սահմանազատում էր կարծիքը գիտությունից իբրև տարբեր կատեգորիաներ: Տարբերելով չափածոյի, արձակի, առօրյա խոսքի և հռետորական ճառերի ոճերը միմյանցից, նա հանգում է գործառական ոճի գաղափարին: Եվ խոսքի միայն մեկ արժանիք է ընդունում՝ պարզություն կամ հասկանալիություն: Եվ առաջին անգամ դնում է մայրենի խոսքում օտար բառերի ըստ պատշաճի գործածության անհրաժեշտության հարցը:
Մ.թ. առաջին դարից սկսած խոսքի մասին ուսմունքները սկսեցին զարգանալ ոչ թե Հունաստանում, այլ Հռոմում` Հորտենզիոսի և Ցիցերոնի կողմից: Ցիցերոնը բավականին խորությամբ ուսումնասիրել է ճարտասանական խոսքի գեղեցկության պատճառները:
Հռետորական ճարտասանական արվեստը նոր նշանակություն է ձեռք բերում քրիստոնեական կրոնի տարածման ընթացքում, իսկ հետագայում սկսում է մեծ պայքար եկեղեցականների և աշխարիկ մտածողների միջև: Հռետորական արվեստը Հայաստան է մուտք գործել մթա առաջին դարում` Տիգրան Մեծի ժամանակաշրջանում: Հունաստանում մեծ հռետորի համբավ էր ձեռք բերել Պարույր Հայկազը, որը ստացել է <<Խոսքի թագավոր>> մականունը: 5-րդ դարում ճարտասանության տեսաբաններ էին Խորենացին, նրա կրտսեր եղբայրը՝ Մամփրեն, Դավիթ Անհաղթը: Սակայն հետագայում, ինչպես Հունաստանում և Հռոմում, այնպես էլ Հայաստանում հռետորական արվեստը մոտ հազար տարի լուրջ առաջընթաց չունեցավ: Եվ հայ նոր ճարտասանությունը ձևավորվում է իտալական արվեստի ազդեցության ներքո. 17-րդ դար՝ Հովհաննես Հոլով, Մխիթար Սեբաստացի:
Комментариев нет:
Отправить комментарий