Մի երիտասարդ եկավ մեծ վարպետի մոտ:
-Մեծ վարպետ, ինձ կուն ֆու սովորեցրեք:
Մեծ վարպետը ծուլացավ սովորեցնել: Բայց չմերժեց խնդրանքը, այլ ասաց.
-Լավ, ես կսովորեցնեմ քեզ: Բայց ես հիմա աշակերտներ չեմ վերցնում, արի մեկ տարի հետո:
Երիտասարդը գնաց, բայց մեկ տարի հետո վերադարձավ:
-Մեծ վարպետ, ինձ կուն ֆու սովորեցրեք:
Մեծ վարպետը մռայլվեց և ասաց.
-Լավ, կսովորեցնեմ քեզ, բայց դրա համար դու պետք է քեզ վրա աշխատես: Երեք տարի շարունակ ամեն առավոտ նայիր, թե ինչպես է դուրս գալիս արևը, և ամեն երեկո նայիր, թե ինչպես է մթնում:
Երիտասարդը գնաց, բայց երեք տարի հետո վերադարձավ:
-Մեծ վարպետ, երեք տարի ամեն առավոտ ես նայել եմ, թե ինչպես է արևը դուրս գալիս և ամեն երեկո ինչպես է այն մայր մտնում: Սովորեցրեք ինձ կուն ֆու:
-Այո,-ասաց,- մեծ վարպետը,- բայց դու նախ պետք է սովորես կախված մնալ հողից հինգ մետ բարձրության վրա:
Երիտասարդը գնաց, բայց հինգ տարի հետո վերադարձավ:
-Մեծ վարպետ, հինգ տարի ամեն օր ես նվիրել եմ ինձ մարզումներին, և հիմա ես կարող եմ կախված մնալ հողի վրա,- ասաց երիտասարդը և և կախվեց հինգ մետր բարձրությունից:
-Այ քեզ բան,- ասաց մեծ վարպետը:
Թարգմանություն ռուսերենից:
Комментариев нет:
Отправить комментарий