четверг, 28 марта 2013 г.

Նվեր մայրիկին

Մի հրեա կին ուներ երեք որդի: Երբ նրանք մեծացան, բոլորն էլ դարձան հաջողակ ձեռներեցներ և հարստացան, իսկ նրանց մայրը ծերացավ և ապրում էր մենակ փոքրիկ տնակում: Եվ ահա որոշեցին որդիները իրենց մայրիկին նվեր անել:
Մեծ որդին ասաց.
-Ես մայրիկի համար քառասուն սենյակ ունեցող մեծ տուն եմ գնել՝ ծառաներով և դռնապանով: Թող մայրիկը գոնե ծերության օրերին ապրի շքեղության մեջ:
Միջնեկ որդին ասաց.
-Իսկ ես մայրիկի համար գնել եմ շքեղ ավտոմեքենա և վարձել եմ անձնական վարորդ: 
Իսկ կրտսեր որդին ասաց.
-Իսկ ես բոլորիդ գերազանցել եմ: Դուք նույնիսկ չգիտեք, թե ինչ է սիրում մեր մայրիկը ամենից շատ: Ամենից շատ մեր մայրիկը սիրում է կարդալ Սուրբ Գիրքը Բայց նա արդեն ծեր է և վատ է տեսնում: Քսան տարի քսան ռաբբիներ սովորեցրել են այս թութակին և հիմա նա կարողանում է ամբողջ սուրբ գիրքը անգիր արտասանել: Պետք է նշել միայն  գլխի համարը, և թութակը միանգամից սկսում է արտասանել:
Եղբեյրները համաձայնվեցին, որ դա իսկապես հիանալի նվեր է:
Որոշ ժամանակ անց որդիները եկան մայրիկի մոտ հյուր և սկսեցին հարցուփորձ անել:
-Մայրի՛կ, քեզ դուր եկան մեր նվերները, դու ավելի լավ ես ապրում:
Եվ մայրն ասաց ավագին.
-Շնորհակալություն  որդիս, այսպիսի լավ նվերի համար, տունը քառասուն սենյակ ունի, բայց ես միևնույնն է նստում եմ միայն իմ սենյակում:
Միջնեկ որդուն նա ասաց.
-Շնորհակալություն քեզ, որդի՛ս, այդ հիանալի մեքենայի համար, բայց ուր պիտի գնամ ծերության շեմին: Ես գործեր  չունեմ, և տեսնում եմ վատ, այնպես որ մեքենայի լուսամուտներից գեղեցիկ տեսարաններով հիանալ չեմ կարող:
Իսկ կրտսեր որդուն ասաց.
-Իսկ դու, որդի՛ս, ինձ օգնեցիր: Դու գիտես ինչ է ինձ պետք: Այն թռչունի արգանակը, որ դու էիր ինձ ուղարկել, հիանալի էր:

Թարգմանություն ռուսերենից:





Комментариев нет:

Отправить комментарий