Աղվեսն ու այծն ընկերացան: Նրանք միասին հնձում էին դաշտը, հավաքում ցորենն ու փունջ-փունջ կապում:Հետո սկսում են աղալ: Ցոենը հավաքում են մի տեղ, իսկ անպետք խոտհունձը՝ մի այլ տեղ:
Այծն ասում է.
-Իսկ հիմա, եղբա՛յրս, արի՛ բաժանենք բերքը մեր միջև:
Աղվեսը պատասխանեց.
-Ինչպե՞ս թե բաժանենք: Պարզ չէ, ցորենի կույտը ինձ, անպետք կույտը՝ քեզ:
-Ինչո՞ւ այդպես: Պետք է ցորենն էլ հավասար բաժանենք,- ասաց այծը:
Այդժամ աղվեսը գնաց գայլի ետևից այն հույսով, որ նա կարող է ճիշտ դատել իրենց:
Մինչ աղվեսը գնացել էր գայլի ետևից, այծը կանչեց երկու շների և նրանց թաքցրեց կույտերի մեջ: Գայլը եկավ աղվեսի հետ և կատաղած աչքերով գոռաց այծի վրա՝ ասելով.
-Ինչո՞ւ ես նեղացնում իմ զարմիկ աղվեսին:
-Ի՞նչ եք ասում, պարո՛ն, ես եմ նրան նեղացնում: Նա առաջարկեց ամբողջ ցորենն իրեն վերցնել, իսկ ինձ պահել միայն անպետք կույտը:
-Եվ ի՞նչ, սխա՞լ է բաժանել:
-Բայց արդյոք այդպես արդար է,- հարցրեց այծը:
-Լիովին արդար է,- պատասխանեց գայլը:
-Ա՛խ այդպես,- ասաց այծը,- դե ուրեմն բարձրացիր այս երկու կույտերի վրա և երդվիր, որ ասում ես այս ամենը մաքուր սրտով:
Գայլը բարձրանում է կույտերի վրա, հետո բարձր ոռնում, իսկ այդ պահին շները դուրս են պրծնում և կտոր-կտոր անում թե՛ աղվեսին, թե՛ գայլին:
Իսկ ողջ բարիքը մնում է այծին:
Վրացական առակ
Ռուսերենից թարգմանեց Ծովինար Սիմոնյանը:

Комментариев нет:
Отправить комментарий