понедельник, 18 марта 2013 г.

Կոշիկը

Մոյշան գալիս է ռաբբի մոտ և ասում է, որ ուզում է բաժանվել կնոջից: Ռաբբին սկսում է նրան համոզել, որ նման բան չանի:
-Մոյշա՛, ինչո՞ւ ես ուզում բաժանվել, քեզ համար վատ կլինի:
-Ո՛չ, ինձ համար լավ կլինի:
Նրանք այսպես երկար են կռվում, ի վերջո ռաբբին ասում է.
-Լսի՛ր, Մոյշա՛: Քո կինն այնքան գեղեցիկ է, այնքան հաճելի, աչքի համար ցանկալի է, այդպիսին յուրաքանչյուրը կերազի: Բոլորը գիտեն նրա արժանիքները, իսկ դու ուզում ես նրան թողնել, ինչո՞ւ:

Մոյշան լուռ հանում է իր կոշիկը և դնում ռաբբի դիմաց:
-Ինչո՞ւ ես դիմացս դնում քո կոշիկը:
-Նայե՛ք այս կոշիկին:
-Ինչո՞ւ պետք  է նայեմ այդ կոշիկին, ի՞նչ կապ ունի կոշիկը:
-Սա հրաշալի կոշիկ է: Բոլորը տեսնում են, թե ինչ գեղեցիկ է այն, ինչ հաճելի կոշիկ է, աչքի համար էլ գրավիչ է, բոլորը ցանկանում են այսպսիս կոշիկ ունենալ, բայց միայն ես գիտեմ, թե այն ինչպես է սեղմում ոտքերս:

Թարգմանություն ռուսերենից:

Комментариев нет:

Отправить комментарий