воскресенье, 17 марта 2013 г.

Բարություն

Կրտսեր դպրոցում ուսուցչուհին ասում է տղաներին:
-Ամենաքիչը շաբաթը մեկ դուք պետք է բարի գործ անեք:
Մի տղա հարցրեց.
-Խնդրեմ, տվեք մեզ բարի գործերի օրինակ: Մենք չգիտենք, թե ինչ է բարի գործը:
Եվ նա ասաց.
-Օրինակ, կույր կինը ուզում է անցնել ճանապարհը, օգնեք նրան: Դա բարի գործ է:
Մյուս շաբաթ ուսուցչուհին հարցրեց.
-Ձեզանից ինչ-որ մեկը հիշում է, թե ինչ եմ  ձեզ ասել:
Երեք երեխա ձեռք բարձրացրին: Նա ասաց.

-Դա լավ չէ, ամբողջ դասարանը ոչինչ չի արել: Բայց էլի լավ է, որ գոնե երեք հոգի ինչ-որ լավ բան են արել:
Նա հարցրեց առաջինին.
-Ի՞նչ ես արել:
-Ճիշտ այն, ինչ դուք եք ասել,- պատասխանեց տղան,- ես տեսա մի կնոջ, ով կույր էր և օգնեցի անցնել ճանապարհը:
Ուսուցչուհին ասաց.
-Դա շատ լավ է: Աստված քեզ կօրհնի:
Նա հարցրեց երկրորդին.
-Իսկ դու ի՞նչ ես արել:
-Նույն բանը, ծեր, կույր կնոջն օգնեցի անցնել ճանապարհը:
Ուսուցչուհին մի քիչ մտահոգվեց, որտեղի՞ց են նրանք գտել այդքան կույր կանանց:  Բայց դա մեծ քաղաք էր, միգուցե գտել էին երկուսին: Նա նույնը հարցրեց երրորդին և նա ասաց.
-Ես արել եմ ճիշտ այն , ինչ նրանք ասացին. կույր, ծեր կնոջը օգնեցի անցնել ճանապարհը:
Ուսուցչուհին ասաց.
-Բայց որտեղի՞ց դուք գտաք երեք ծեր, կույր կանանց:
-Դուք չհասկացաք,- ասացին նրանք,- երեք կույր կանայք չեն եղել, մեկն է եղել: Եվ նրան ճանապարհն անցկացնելն  այնքան դժվար էր: Նա մեզ ծեծում էր ու գոռում, որովհետև չէր ցանկանում անցնել ճանապարհը: Բայց մենք հաստատ որոշել էինք բարի գործ անել, չնայած շուրջը ամբոխ էր հավաքվել, և մարդիկ գոռում էին մեր վրա: Բայց մենք ասացինք. <<Մի' անհանգստացեք, մենք նրան ճանապարհի մյուս կողմն ենք տեղափոխում>>:


Թարգմանություն ռուսերենից:


Комментариев нет:

Отправить комментарий