Խոսքը անկախ ծավալից և բովանդակությունից կառուցվածքային առումով ձևավորված, հոգեբանական հանգամանքներով պայմանավորված, տրամաբանորեն կազմավորված և որոշակի նպատակի ուղղված ավարտուն լեզվական ամբողջություն է: Այն կազմվում է դատողությունից ու մտահանգումից: Խոսքի համար կարևոր գործոն է մարդու հոգեվիճակը: Տարբեր հոգեվիճակներում մարդու հոգեկան կարողությունները կարող են փոփոխել՝ հույզերը, ապրումները, հմապատասխանաբար թելադրում են լեզվական այս կամ այն միջոցը խոսքի տեխնիկական հնարավորություն ընտրությունը արտահայտման տարբեր ձևերի դիմելը : Մարդու հոգեկան աշխարհն ունի խոսքի նկատմամբ գեղագիտական իր պահանջները՝ չափավորության, ուժ, ճոխություն, հաճելիություն:
Комментариев нет:
Отправить комментарий