2018-2019 ուս. տարի

Էջեր

воскресенье, 26 декабря 2021 г.

Անհատական աշխատաժամանակ. դեկտեմբերի 27-30


Դեկտեմբերի 27
09:00-12:00-
  • Ուսումնական առաջին շրջանի հաշվետվության պատրաստում,
  • Ձմեռ պապի գրասենյակի աշխատանք, հայտերի դիտարկում,
  • Հունվարյան ճամբարի նախագծերի ամբողջացում: 
12:00-12:30` ընդմիջում,
13:00-14:00` Ձմեռային ազգարգական փառատոնի առցանց հավաք,
14:00-15:00`  առցանց հավաք Միջին դպրոցի խմբով: 

Դեկտեմբերի 28 
10:00-12:00` դասասենյակի մաքրման աշխատանքներ ,
12:00-12:30- ընդմիջում,
12:30-14:00- նախագծային մշակումներ, ամփոփումներ,
14:00՝ Մանկավարժական հավաք Քոլեջում, դասավանդողների ճամբարային Ամանոր : 

Դեկտեմբերի 29 , 30
Առցանց աշխատանք
  • Ձմեռ պապի գրասենյակի աշխատանք, հայտերի դիտարկում
  • Տարվա կտրվածքով հետաքրքիր նախագծերի առանձնացում, հաշվետվությունների հավաքում,
  • Նամակագրություն սովորողների հետ,
  • Ուսումնական ձմեռ նախագծերի պատրաստում, ուղարկում սովորողներին

вторник, 21 декабря 2021 г.

Ուսումնական երկրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ


Երկուշաբթի
09:00-09: 15` առավոտյան ընդհանուր պարապմունք
09: 15: 14:00` ճամբարային նախագծեր ջոկատում
14:00-16:00` ճամբարային նախագծերի լուսաբանում, արդյունքների հրապարակում բլոգում

Երեքշաբթի 
09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
09: 15: 14:00` ճամբարային նախագծեր ջոկատում
14:00-16:00` գրական ակումբ, ամսագրի թարգմանությունների հավաքում, հրապարակում, խմբագրում

понедельник, 20 декабря 2021 г.

Ամսագրային գործունեություն. ընդհանուր դրույթներ / նախագիծ


Ամսագրի արտաքին տեսքը

·         Լինի ընթեռնելի, հստակ ներկայացված բաժիններով, ունենա պահոց,

·         Արտաքին դիզայնը չխանգարի նյութերի ընթերցմանը,

·         Ունենա լոգո, անվանում,

·         Գլխագրում նշված լինի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

·         Գլխավոր էջում «Ամսագրի մասին» հատված լինի, որտեղ նշված լինեն տեղեկություններ ամսագրի գործունեության, առանձնահատկությունների մասին,

·         Հետադարձ կապի համար տվյալներ լինեն,

·         Ամսագրում տեսանելի լինի դիտումներ քանակը:  

суббота, 18 декабря 2021 г.

Մեծամոր պատմահանգիտական արգելոց-թանգարանում


Վաղ բրոնզեդարից մինչև ուշ միջնադար նախամարդկանց գործունեությանը, աշխատանքային գործիքներին, օգտագործած խեցեղենին, կրած զարդերին ծանոթանալու, ճանաչելու համար այցելեցինք ,,Մեծամոր,, պատմահնագիտական արգելոց-թանգարան: 

воскресенье, 12 декабря 2021 г.

Ուսումնական ձմեռ - նախագիծ


Նախագծի իրականացան ժամանակահատվածը՝ դեկտեբերի 30- հունվարի 7
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 

Նախագծային աշխատանքներ 

Ընթերցումներ 

  • Դանիել Քիզ ,,Ծաղիկներ Էլջերնոնի համար,,
  • Սթիվեն Քինգ
  • Արթուր Կոնան -Դոյլ ,,Կորուսյալ աշխարհ,,  , Շերլոք Հոմսի մասին գրքերը
  • Հարուկի Մուրակամի ,,Լռություն,,
  • Ժյուլ Վեռն ,,Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը,,
  • Ագաթա Քրիստի ,,Արևելյան ճեպընթաց,,
Ներկայացնել վերլուծություն: 

Անհատական նախաձեռնությամբ աշխատանքներ 

Դեկտեմբերյան նախագծային շաբաթ


Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 27-30
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ

Տարվա ընթացքում իրականացրած նախագծերի ամփոփում- ներկայացում 

  • Անհատական նախագծերով արված աշխատանքների փաթեթների, էլ. գրքերի, թարգմանական աշխատանքների ամփոփում-հավաքում, ներկայացում կայքում: Որոշ փաթեթներ կտրամադրվեն գրադարանին: 
  • ,,Ուրբաթյան ընթերցումներ,, նախագծի ամփոփում նախընտրած գրքի վերաբերյալ ամփոփ տեսանյութի տեսքով:  Պատրաստի տեսանյութերը կհրապարակվեն կայքում: 

понедельник, 6 декабря 2021 г.

Ամբողջ ամառը մեկ օրում


— Պատրա՞ստ եք:
” Այո՜:
” Հիմա՞:
” Շուտով:
” Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
” Նայի՛ր, էլի: Կտեսնես:
Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:
Անձրև էր գալիս:

вторник, 30 ноября 2021 г.

Ժամանակակից գրականություն


Ոչինչ տեղում կանգնած չի մնում. առավել ևս գրականությունը  զարգացում է ապրում մեծ թափով: Այսօրվա տեխնոլոգիական զարգացումները թույլ են տալիս աշխարհի մի ծայրից մյուս ծայրում ապրող, ստեղծագործող ժամանակակից գրողների ստեղծագործություններին ծանոթանալ , ընթերցել հեռավորության վրա, դառնալ հայտնի բլոգերների հետևորդ, նամակագրական կապ ունենալ, հետևել ֆյսբուքյան, ինստագրամյան էջերին: Այլևս պարտադիր չէ սպասել սիրելի ստեղծագործողիդ գիրքը թարգմանվի կամ տպագրվի Հայաստանում: 
Ո՞վքեր են ժամանակակից գրողները, ի՞նչ ստեղծագործություններ են գրում, ովքեր են առավել հայտնի և ինչո՞ւ: Այս հարցերին պատասխանելու նպատակով՝ սովորողների հետ սկսեցինք որոնումներ համացանցում տարբեր վերնագրերով, բանալի բառերով, ռուսերեն, անգլերեն լեզուներով: 

понедельник, 29 ноября 2021 г.

Գորտը


Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում:
 Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.

,,Հանրակրթության մասին,, օրենքում փոփոխություններ և լրացումներ - դիտարկումներ


Որոշ դիտարկումներ ,,Հանրակրթության մասին,, օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

  • Դպրոցը կունենա երկու ղեկավար
Բովանդակային-կրթական և վարչատնտեսական գործառույթների տարանջատումը, իմ կարծիքով, ճիշտ  որոշում է, քանի որ մշտապես առաջանում են տնտեսական բազմաթիվ խնդիրներ, գործեր, և հաճախ տնօրենն ավելի շատ կենտրոնանում է տնտեսական աշխատանքի վրա, քան բովանդայային: Մեծամասամբ դպրոցներում բովանդակայինը երկրորդական դերում է, տնօրենն ավելի շատ վարչական գործառույթ կատարող է, այս փոփոխությամբ հնարավոր է իրավիճակը փոխվի:
Չնայած այստեղ էլ են առաջանում խնդիրներ. պետք է կոնկրետ ձևակերպվի և՛ տնօրենի , և՛ վարչատնտեսական ղեկավարի գործառույթները, որպեսզի տարվի համագործակցության, ոչ թե մրցակցության կամ անհանդուրժողականության: Հակառակ դեպքում լուծումը չի գործի, ավելի կսրի իրավիճակը: 

Դեկտեմբերյան նախագծեր

Շուրջտարյա նախագծեր
  • Պատուհան - թարգմանչական նախագիծ
  • Սովորողների նախաձեռնությամբ նախագծերի ամփոփում
  • Ուրբաթյան ընթերցումներ - ամփոփիչ տեսանյութերի պատրաստում 
Ուսումնական նախագծեր
  • Ամանորյա ընթերցումներ 
  • Արևմտահայերեն ընթերցումներ 

Ճամփորդական նախագծեր 
  • Պատմության թանգարան - հնագույն իրերի հետքերով
  • Ապարանն այլ հայացքից 

вторник, 23 ноября 2021 г.

Գիշերային հանդիպում / Ռեյ Բրեդբերի


Կապույտ լեռներին չհասած, ճանապարհին Թոմաս Գոմեսը կանգ առավ բենզինի մենավոր լցակայանի մոտ։

― Մենակությունից չե՞ս նեղվում, հայրիկ,– հարցրեց Թոմասը։

Ծերուկը փալասով մաքրեց փոքրիկ բեռնատարի հողմնապակին։

― Առանձնապես չէ։

― Իսկ ինչպե՞ս է, Մարսը դո՞ւր է գալիս։

суббота, 20 ноября 2021 г.

Բացահայտելով Տավուշը. հայրենագիտական եռօրյա ճամփորդություն


Ճամփորդության օրերը՝ նոյեմբերի 26-28
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ 
Ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան

Ճամփորդության երթուղին.  Մեկնում՝ Երևան-Սևան- Դիլիջան-Իջևան, Վերադարձ՝ Իջևան- Աղավնավանք- Սևան-Երևան: 

Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը:
Տրանսպորտ՝  60 LD07sprinter,  20 տեղ: Վարորդ՝ Քիշիրյան Հովիկ: 

вторник, 16 ноября 2021 г.

Եթե


Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը

Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
Եթե  կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։

среда, 3 ноября 2021 г.

Թաթարստանի Ինոպոլիսի դպրոցի ուսուցիչների խումբը կրթահամալիրում է


Հեղինակային կրթական ծրագիրը՝ որպես այլընտրանքային, տարբերվող կրթական ծրագիր, հետաքրքիր է նաև հայաստանյան իրականությունից դուրս: 
Այսօր կրթահամալիրն ընդունեց Թաթարստանից ժամանած ուսուցիչների նախագծային խմբին: Սովորության համաձայն՝ հյուրերին դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Շփման լեզուն ռուսերենն էր: Հանդիպման և շրջայցի նպատակը հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության մոդելին ծանոթանալն էր:  Եկեղեցում մասնակցեցինք ,,Ուսումնական պատարագ,, նախագծին:

воскресенье, 31 октября 2021 г.

Անհատական աշխատաժամանակ. 01-05.11.2021


01.11.2021
09:00-09:30- օրվա աշխատանքների ճշգրտում, պլանավորում
09:30-10:30- կայքի նյութերի ընթերցում, էլ. փոստի ստուգում, նամակների պատասխանում
10:30- 12:30- սովորողների հետ նամակագրություն, նախագծային աշխատանքների ստուգում, պատասխանում
12:30- 13:00- ընդմիջում
13:00-14:00- աշխատանք բլոգի, նախագծերի վրա, հոկտեմբեր ամսվա գնահատում, տեսադասերի նախապատրաստական աշխատանք
14:00-16:00- ինքնակրթություն, աշխատանքի հոդվածի վրա, մանակավարժական օրագրային պատում

Հեռավար ուսուցման նախագծեր. 8-րդ դասարան


01-05.11.2021
Հայոց լեզու 

1. Ստեղծագործական աշխատանք: Ընտրե՛ք վերնագրերից մեկը, գրե՛ք շարադրություն:
  • Մտքերս
  • Փնտրում եմ
  • Սովորել ապրել
  • Այն, ինչ սիրտս է ուզում
  • Պատմելու բան կունենամ
  • Սեփական մտքերից հեռու...
  • Լավ է, երբ մենակ չես
  • Առաջարկեք ձեր վերնագիրը: 

Հեռավար ուսուցման նախագծեր. 7-րդ դասարան


01-05.11.2021
Հայոց լեզու 

1. Ստեղծագործական աշխատանք: Ընտրե՛ք վերնագրերից մեկը, գրե՛ք շարադրություն:
  • Մտքերս
  • Փնտրում եմ
  • Սովորել ապրել
  • Այն, ինչ սիրտս է ուզում
  • Պատմելու բան կունենամ
  • Սեփական մտքերից հեռու...
  • Լավ է, երբ մենակ չես
  • Առաջարկեք ձեր վերնագիրը: 

суббота, 30 октября 2021 г.

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն


Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած ուսումնական նախագծերի արդյունքները.

Լուսաբանումներ.

четверг, 28 октября 2021 г.

Մանկավարժական ճամբար. օր չորրորդ


Միջին դպրոցում շարունակվում է աշխատանքային եռուզեռը: Չնայած արձակուրդ է, սակայն մի խումբ սովորողներ վաղ առավոտից դպրոցում են՝ մաքրեցին բակը, ջրեցին միջանցքների, Մարմարյա սրահի բույսերը, դասավորեցին սենյակների գույքը: Բացի այս ամենօրյա աշխատանքները՝  Միջին դպրոցի աշխատանքային ջոկատը արձակուրդի ընթացքում կենտրոնացած է անհատական պահարանների վերանորոգման, մաքրման և ներկման աշխատանքների վրա. հեշտ գործ չէ:

среда, 27 октября 2021 г.

Կոմիտասյան օրերի ամփոփում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Գրեթե երկու շաբաթ է կարդում և քննարկում ենք Կոմիտաս` այս անգամ փորձելով այլ հայացքով նայել արդեն ծանոթ հեղինակին: 
Դիտեցինք Կոմիտասի մասին պատմող կարճ ֆիլմը, որը թույլ տվեց ավելի լավ պատկերացնել Կոմիտասի արած գործը և հենց իրեն՝ հեղինակին: 
Սովորողների տարբեր խմբերի հետ կարդացինք Կոմիտասի բանաստեղծությունները, Մուշեղ Գալշոյանի ,,Ծիրանի ծառ,, ժողովածուից մի քանի պատմվածք: 
Որոշ ստեղծագործություններ ձայանգրվեցին կամ տեսագրվեցին, փաթեթը՝ այստեղ
Նախագծի ավարտին որոշեցինք այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որպեսզի ամփոփենք և ամբողջացնենք նախագիծը, լսենք թանգարան-ինստիտուտի մասագետներին, տեսնենք Կոմիտասին վերաբերող նյութեր, նմուշներ, և այլն: 
Չնայած նրան, որ այցը կազմակերպվեց աշնանային արձակուրդի օրերին, մի լավ խումբ  ցանկություն հայտնեցին մասնակցել: Մասնակից սովորողների մի մասը նոր է տեղափոխվել կրթահամալիր, թանգարան-ինստիտուտում առաջին անգամ էր, նաև հաճելիորեն հետաքրքրված էին: Սա նշում եմ, որովհետև կրթահամալիրի սովորողների մեծամասնությունը կրտսեր դպրոցներում տարաբնույթ նախագծերով հասցնում է մի քանի անգամ լինել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այստեղ սեբաստացիներին լավ են ճանաչում: 

понедельник, 25 октября 2021 г.

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Սեբաստացու օրեր. ուսումնական նախագծեր

  • Տավուշ աշխարհը. Հարիսայի ծեսը Իջևանում. եռօրյա հայրենագիտական ճամփորդություն
  • Հին ու նոր քաղաքների խաչմերուկում. Էջմիածին-Վաղարշապատ
Շուրջտարյա նախագծեր

воскресенье, 24 октября 2021 г.

Հանդիպում Ալեքսան Հակոբյանի հետ


Չնայած օրը շաբաթ էր, սակայն մի խումբ սովորողների հետ քաղաքային տրանսպորտով ուղևորվեցինք Երևանի ամենահետաքրքիր թաղամասերից մեկը՝ Կոնդ: Ասեմ, որ քաղաքային տրանսպորտով երթևեկելն էլ իր յուրահատկությունն ունի:
Սուրբ Աստվածածին Զորավոր եկեղեցում հանդիպեցինք սեբաստացի պապիկ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանին: Հանդիպման-զրույցի թեման , իհարկե, Երևանն էր: Մինչ այդ հասցրել էինք քայլել Կոնդում, լինել նաև Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: 
Որքան էլ թվում է, թե Երևանը լավ ենք ճանաչում, կամ գոնե Կենտրոնը՝ իր փողոցներով, սակայն Երևանն իր գողտրիկ անկյուններում բազմաթիվ անակնկալներ ունի մեզ համար: Սուրբ Աստվածածին Զորավոր եկղեցին յուրահատուկ կառույց էր՝ իր յուրօրինակ բակով, վեհ շարվածքով: Ովքեր չգիտեն , հենց այս եկեղեցու մատուռում են գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մասունքները: Եկեղեցին լինքն է ուխտավորներով, ջերմեռանդ քրիստոնյաներով: 

Անհատական աշխատաժամանակ- 25-29.10.2021


Մանկավարժական ճամբար


25.10.2021
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Մանկավարժական հավաք
  • Աշխատանք բակում
  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելության նախապատրաստական աշխատանքներ
  • Ընդմիջում
  • Նոյեմբերի նախագծերի պատրաստում

четверг, 21 октября 2021 г.

Ուսումնական աշուն. նախագիծ


Հոկտեմբերի 25-29 
  • Ընթերցանություն
Կարդացե՛ք որևէ գիրք ՝ ձեր ընտրությամբ: Առաջարկվող ցանկ.
- Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,, 
- Ժյուլ Վեռն  ,,Տասնհինգամյա նավապետը,, 
-Ռեյ Բրեդբերի ,,Մարսյան քրոնիկոն,,
-Ռիչարդ Բախ ,,Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը,, 
-Այլ
Բոլոր գրքերը առկա են գրադարանում: Արձակուրդի ընթացքում գրադարանն աշխատում է: 

Մանկավարժական ճամբար. հոկտեմբերի 25-29


Առցանց աշխատանք
  • Նոյեմբեր ամսվա նախագծերի կազմում
  • Հոկտեմբեր ամսվա հաշվետվության հրապարակում
  • ,,Սեբաստացու օրեր,, նախագծի պատրաստում
  • ,,Ուսումնական աշուն,, նախագիծ, սովորողների հետ նամակագրություն
  • Հոդվածի պատրաստում
  • Աշխատանք ամսագրերի վրա
Աշխատանք ֆիզիկական միջավայրում 
  • Հոկտեմբերի 25-ին՝ 11:00-13:00, դասասենյակի մաքրություն, աշխատանք բակում: 
  • Լրացուցիչ կրթության պարապմունք
Ճամփորդական նախագծեր 

вторник, 19 октября 2021 г.

Աշնանային Արատես. եռօրյա հայրենագիտակա ճամբարի ամփոփում


Արատեսյան տպավորիչ ճամփորդություններին ավելացավ ևս մեկ: Հերթական ուրբաթն է, մեր ուրախ խումբը 13:00-ին ճանապարհ ընկավ Մայր դպրոցից: 
Քանի որ արդեն օրվա կեսն անցել էր, հասցրեցինք կանգնել միայն Եղեգիս գյուղում:  Եղեգիսն իր յուրօրինակ եկեղեցիներով, Եղեգիս գետով, բնության հետ միաձույլ փոքր տներով Հայաստանի ամենահետաքրքիր գյուղերից մեկն է: Տեղ հասանք գրեթե օրվա ավարտին, քայլեցինք գյուղով՝ վայելելով աշնանային բնությունը: Կանգնեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ՝ առանձնահատուկ ուշադրությամբ զննելով բարավորի աջ և ձախ կողմերում պատկերված հուշկապարիկները: Սուրբ Աստվածածինը , ըստ արևելյան պատի արձանագրության, կառուցել է Սյունյաց Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարում: Այս պահին անմխիթար վիճակում է, մուտքը փակ է, քանի որ փլվելու վտանգ կա: 
Հետո քայլեցինք Զորաց եկեղեցի՝ վայելելով ճանապարհին թափված ընկույզները, ողջունելով դեղին-դեղին բարձրահասակ ընկուզենիների տակ բերք հավաքող գյուղացիներին, շրջանցելով արոտից վերադարձող նախիրը: 

понедельник, 18 октября 2021 г.

Կոմիտաս. բանաստեղծություններ


Միասնական ընթերցանության համար նախատեսված բանաստեղծություններ: 

Ճանապարհ


Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

понедельник, 11 октября 2021 г.

Վերապատրաստման հաշվետվություն


Տաթևիկ Աբրահամյան
Բլոգ- հղումը՝ այստեղ 
Էլ. փոստ՝ tatev.abrahamyan@mskh.am
Դպրոցի անվանում՝ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր, Միջին դպրոց
Դասընթացներ՝ 

Ամիսուկես տևած վերապատրաստման բաղադրիչներում կարևորում եմ հետևյալը.
  • ՏՀՏ վերապատրաստման շնորհիվ նորից անդրադարձա կիբերանվտանգությանը, որը կարծում եմ մեր օրերում առաջնային նշանակություն ունի: 
  • ՏՀՏ վերապատրաստման դասընթացների շնորհիվ սովորեցի մի շարք մոնտաժային ծրագրեր, որոնք օնլայն խմբագրման համար են. միշտ կա համակարգչի ծանրաբեռնվածության խնդիր, իսկ այս պարագայում խնդիր չի լինում: 
  • Հանրակրթական բանագավառի օրենսդրության գործնական աշխատանքների շնորհիվ ծանոթացա մի շարք փաստաթղթերի հետ, որոնց մանակավարժությամբ զբաղվող մարդը պետք է ծանոթ լինի: Միշտ խուսափել եմ օրենսդարական փաստաթղթերից, այնինչ կարծես ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ: 
  • Մասնագիտական զարգացման դասընթացը հնարավորություն տվեց վերանայել, այլ հայացքով նայել հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներին, առանձնահատկություններին, նաև անդրադառնալ այդ ուղղությամբ սեփական գործունեությանը: 
  • Մասնագիտական զարգացման դասընթացների շնորհիվ կարդացի բազում հոդվածներ՝ գրված գործընկերներիս կողմից, ինչքան էլ ,,Դպիր,,- ին ուշադիր հետևում եմ, մի քանիսը վրիպել էի. նաև գրախոսելը այդ հոդվածներին այլ տեսանկյունից նայելու տարբերակ էր: 
  • Բոլոր առաջադրանքները ստեղծգործական-վերլուծական էին և շատ հետաքրքիր: 
  • Շնորհակալ եմ արդյունավետ աշխատանքի համար: 


воскресенье, 10 октября 2021 г.

Ստուգատես. թեմա 8


1. Կարդալ հոդվածը, քննարկել :
Հոդվածը վերաբերում էր Բնագիտատեխնիկական ամենամյա ստուգատեսի բովանդակությանը, ըստ տարիքային խմբերի ներկայացված են բովանդակային ուղղություններ: Ինձ հատակպես դուր եկավ աշխատանքի կոնկրետությունը՝ ով պետք է անի, ինչ պետք է անի, ինչպես պետք է ներկայացնի, ուսուցչի դերը որն է: 
Թվում է, թե բնագիտատեխնիական ստուգատեսը կարող է վերաբերել միայն հատուկ խմբերի, ուղղվածություն ունեցող դասարանների, բայց չէ, անգամ 2-4 տարեկան սանը կարող է մասնակցել, և բովանդակային ուղղությունները շատ էլ հետաքրքիր են, տեխնոլոգիական են : 

суббота, 9 октября 2021 г.

Ուսումնական ճամփորդություն. թեմա 6


1. Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը:
Ուսումնական ճամփորդությունը սովորելու լավագույն տարբերակն է: Կարգում մանրակրկիտ ներկայացված էր կազմակերպամ ամբողջ ընթացքը, մասնակիցների, ղեկավարի պարտականությունները, գործառույթները: 
Քանի որ ինքս էլ  հաճախ եմ կազմակերպում ուսումնական ճամփորդություններ, ներկայացնեմ, թե որ կետերն եմ առավել կարևորում, ինչու: 

Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ. թեմա 5


1. Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել

Կաևոր է հասկանալ, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողը հասարակության մասն  է, այնպիսի սովորող է, ինչպիսին նույն դասարանի մյուս սովորողներն են, և Սահմանադրությամբ իրավունք ունի կրթություն ստանալու, կրթական հաստատությունն էլ պետք է հնարավորինս ամեն ինչ անի լիարժեք պայմաններ և միջավայր ստեղծելու համար: 
Կարծում եմ, որ կարգը ամբողջական է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը վերաբերող բոլոր կարևոր կետերը այստեղ նշված են: Առանձնացնեմ մի քանիսը՝ մեկնաբանելով: 

пятница, 8 октября 2021 г.

Ճամբարի կազմակերպում. թեմա 7


1. Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ:
Ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարները ամենագրավիչն են սովորողների համար: Կարգում ներկայացվում էր ճամբարների կազմակերպման ձևը, բովանդակությունը: 
Կառաջարկեի ավելացնել, որ ջոկատների ղեկավարները առնվազն մեկ շաբաթ շուտ հրապարակում են ճամբարային նախագծերը: Ճամբարի պետը կամ ղեկավարը և ծրագրի ղեկավարը ջոկատավարների ներկայացրած նախագծերն ուղարկում են սովորողներին, ովքեր ընտրում են, թե որ ջոկատում են ցանկանում լինել: 
Առաջարկում եմ նաև ճամբարի ընդհանուր հավաքների թվարկումը ավելացնել նաև այլ գործունեություններով:

Նախագծերով ուսուցում


Նախագծեր

1. Թարգմանություններ 
Ընտրել որևէ հետաքրքիր նյութ ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզվից, թարգմանել, ներկայացնել բլոգում: Նյութին կցել բնագրի աղբյուրը: 
Կայքեր, որոնցից կարելի է օգտվել.

вторник, 5 октября 2021 г.

понедельник, 4 октября 2021 г.

Աշնանային հավաքի երկրորդ օրը


Ամենամյա աշնանային հավաքի երկրորդ օրը Միջին դպրոցում սկսվեց տոնական ընդհանուր պարապմունքով: Սովորողների մի փոքր խումբ էլ բակն էր մաքրում , հավաքում. չէ՞ որ հատկապես տոնական օրերին միջավայրի բարեկարգմանը, գեղեցկացմանը պետք է ավելի ուշադիր լինել: 

Հոկտեմբերի 5-ը ոչ միայն աշնանային հավաքի երկրորդ օրն է, այլ նաև ուսուցիչների միջազգային օրը, որը նշվում է 1994 թվականից: Եվ՛ միջանցքներում, և՛ դասասենյակներում անկեղծ շնորհավորանքներ էին հնչում, բոլորը ժպտում էին: 

Գնահատում. չորրորդ թեմա


1. Ծանոթանալ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին, անդրադառնալ նաև կրթահամալիրի գնահատման փորձին և կատարել դիտարկում -առաջակներ: 

Ըստ վերը նշված փաստաթղթի՝ գնահատման հիմնական ձևը 10 միավորային սանդղակն է: 
10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: (Մեջբերված է փաստաթղթից): Կարծում եմ՝ կարևոր է անբավարար գնհատական չլինելու գոնե նշումը, չնայած քննությունների, ստուգարքների ժամանակ միշտ էլ ինչ-որ անցողիկ շեմ նշվում է: 

Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին: (Մեջբերված է փաստաթղթից): Չնայած նրան, որ 10 միավորային սանդղակը հստակ նշված է, ամեն դեպքում հանրակրթական հաստատությունները որոշ ազատություն ունեն: Սա կետ է, որի հիման վրա կարելի ստեղծել գնահատման մի փոքր այլ ձև: 

Բացի 10 միավորային համակարգը կա փաստաթղթով հաստատված գնահատման մեկ այլ ձև էլ՝ ձևավորող (ուսուցանող) տարբերակը, որի իրագործման ձևը, ձևաչափն ընտրում է հանրակրթական հաստատությունը: