пятница, 26 июля 2013 г.

Խոսքի մշակույթ /10-11 -րդ դասարաններ/

                                                                                                                          ծրագիր

                                 Խոսքի  մշակույթ  
         Գեղարվեստի ավագ դպրոց
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ավագ դպրոցի  10-11 –րդ դասարաններում հայոց լեզու առարկայի շրջանակներում անցնում են <<խոսքի մշակույթ>>   առարկան:
  
Խոսքի մշակույթ առարկային տրվում է շաբաթական երկու ժամ:
     
Առարկայի նպատակները
1.Հասկանալ և ընմբռնել գրավոր և բանավոր տեքստը
2.Վերլուծել, կարծիք արտահայտել
3.Ճիշտ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք կառուցել
4.Զարգացնել քննադատական-վերլուծական-ստեղծագործական-տրամաբանական մտածողություն
5.Բառապաշարի հարստացում
6.Տեքստի վրա աշխատելու՝ փոխադրելու, համառոտելու, ընդարձակելու, համեմատելու, բանավիճելու կարողությունների զարգացում:


Ուսումնական միջավայր
Հարմարավետ կաբինետ՝ համակարգչով պրոյեկտորով և անհրաժեշտ գրականությամբ
Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը
Mskh.am կայքը
Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքը
<<Տիգրան Հայրապետյան>> գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:

Անհրաժեշտ ուսումնական գործիքներ
Համացանցին միացված համակարգիչ
Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ
Գրական և տեսական գրականություն:


Ուսումնական գործունեության ձևեր
1.Խմբագրական աշխատանք
2.Հետազոտական, ուսումնական աշխատանքներ
3.Փոխադրություն, շարադրություն…
4.Համագործակցային  /խմբային/  աշխատանք
5.Աշխատանք զույգով
6.Աշխատանք հանրագիտարանի և այլ տեղեկատվական գրականության հետ
7.Ֆիլմերի, հոդվածների, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի քննարկում
8.Կայքի համար նյութերի պատրսատում, բլոգի սպասարկում
9.Հարցազրույցներ
10.Թարգմանություններ
11.Տեղեկատվության որոնում գրքերից, համացանցից, բառարաններից, հանրագիտարաններից
12.Որոնողական աշխատանք նախագծերի թեմաներով և աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում
13.Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական տոնացույցով նախատեսված տոներին ումիջոցառումներին:

Առարկայի բովանդակությունը
1.Հնչյունական պատկերավորման միջոցներ՝ բաղաձայնույթ, առձայնույթ, դրանց դերը խոսքի բարեհնչունության մեջ:
2.Հնչերանգ և ելևէջում
3.Շարահյուսական հոմանիշներ, դրանց կիրառումը խոսքի մեջ:
4.Խոսքի բաղադրիչները և դասավորությունը, դասավորության խախտումը:
5.Ճարտասանություն
  • Ինչ է ճարտասանությունը և ինչպես է առաջացել
  • Ճարտասանություն, խոսք ձևավորելու արվեստ
  • Ճարտասանությունը որպես գեղեցիկ խոսի արվեստ /հռետորիկա/
  • Ճարտասանության բաժինները
  • Ճարտասանությունը որպես համոզելու արվեստ
  • Սոփեստներ
6.Ոճ, ոճի ընտրությունը
7.Ոճի տեսակները
8.Խոսքի դրսևորումները
9.Արտահայտություն և բովանդակություն


Գրավոր աշխատանքի տեսակները
Թարգմանություններ
Գրական լեզու և բարբառ, տեքստերի համեմատություն
Արևելահայերեն և արևմտահայերեն, տեքստերի համեմատություն
Առակներ միջին հայերենով և արդի հայերենով, տեքստերի համեմատություն
Տեքստերի խմբագրում


Առարկայի շրջանակներում իրականացվող նախագծեր
Թարգմանչական նախագծեր
Կրթահամալիրի ուսումնական տոնացույցով նախատեսված տոների լուսաբանում
<<Բառի պատմությունը>>  ուսումնական նախագիծ

Գնահատումը
 1 ամսվա կտրվածքով
Գրավոր աշխատանք
Տնային աշխատանք- 1 միավոր /+ - սկզբունքով/
Կայքի նյութ / շարադրություն, վերլուծություն, քննարկում, կարծիք/ 2 միավոր
7-8 նյութ՝ 2 միավոր
5-6 նյութ՝ 1,5 միավոր
3-4նյութ՝1 միավոր
1-2 նյութ՝ 0,5 միավոր
Ինքնաստուգում- 2 միավոր
8-9միավորի դեպքում՝ 2միավոր
6-7 միավորի դեպքում՝ 1,5 միավոր
4-5 միավորի դեպքում՝ 2 միավոր

Բանավոր հարցում
Դասարանում կատարված աշխատանքը/պատմել, քննարկել, վերլուծել/ 1  միավոր
 հաշվում ենք թվաբանական միջինը՝
 7-9միավորի դեպքում՝ 1միավոր
4-6 միավորի դեպքում՝ 0.5միավոր

Բլոգի վարում՝- 1 միավոր
Թարգմանություններ 2միավոր
Ամսվա ընթացքում   2 թարգմանաություն
Արդյունքում ունենում ենք 9 միավոր:
Կիսամյակային գնահատման ժամանակ գումարվում է նաև սովորողի մասնակցությունը օլիմպիադաներին, դիջիտեքին, ուսումնական օրացույցով նշված օրերին /1 միավոր/:
Կիսամյակի վերջում հաշվում են թվաբանական միջինը:
Տաթևիկ Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий