Հոգու բաղադրատոմս: Սկզբում մարդկային հոգին որոշվում է
երեք գործոններով՝ ժառանգականություն,
հմայք, ազատ ընտրություն: Որպես կանոն, դրանք հետևյալ հերթականությամբ են՝ 25% ժառանգականություն, 25% հմայք, 50% ազատ ընտրություն:
Ժառանգականություն:
Ճանապարհի սկզբում հոգին քառորդ չափով որոշվում է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով` կախված ծնողներից:
Հմայք:
Ճանապարհի սկզբում հոգին քառորդ չափով սահմանվում է
նախորդ կյանքից մնացած էլեմենտներով, չգիտակցված ցանկություններով, սխալներով և
այլն, որոնք դեռևս անհանգստացնում են նրա ենթագիտակցությունը:
Ազատ ընտրություն:
Ճանապարհի սկզբում հոգին կիսով չափ ազատ ընտրում
է այն, ինչ նա անում է, առանց որևէ
ազդեցության:
25%, 25%, 50% ..այսպիսին
է հարաբերակցությունը սկզբում: 50% ազատ ընտրություն ունենալով՝ մարդը կարող է ի վերջո փոփոխել այս բաղադրատոմսը: Նա կարող է ազատվել
ժառանգականության ազդեցությունից՝ երիտասարդ տարիքում ծնողների իշախանությունից
ազատվելով:
Կամ ազատվել սեփական հմայքից ՝ հրաժարվելով ուշադրություն դարձնել
ենթագիտակցական ծփանքներին: Եվ հակառակը, նա կարող է հրաժարվել ազատ ընտրությունից, դառնալ խաղալիք ծնողների ձեռքում և
սեփական ենթագիտակցության:
Այսպիսով՝ շրջանը փակվում է: Բարձրագույն պարադոքս՝ մարդը ազատ ընտրությամբ կարող է հրաժարվել ազատ ընտրությունից:
Էդմոն Ուելս
<<Բացարձակ և հարաբերական
գիտելիքների հանրագիտարան>> , հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյան:
Комментариев нет:
Отправить комментарий