воскресенье, 7 июля 2013 г.

Սաղմ Վեներա: Մինչ ծնվելը՝ 1ամիս

Խորշի հեղուկը դառնում է դառը: Ի՞նչ է կատարվում:
-Էհե՜յ, երկվորյա՛կ, խնդիր կա, դու քնա՞ծ ես:
Երկվորյակը միանգամից չի պատասխանում:
-Ես ինձ հոգնած եմ զգում, շատ հոգնած…Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ներսից դատարկ եմ դառնում:
Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում, քանի որ ուտում եմ համեղ ուտելիք: Դա հեղուկ է լի ուղեղով, շաքարով և նրբությամբ:
Ես հուշում եմ:
-Ես ուտում եմ քո էներգիան:
-Երևի դա այդպես է,-շշնջում է նա,- այդ ֆենոմենը ինձ ծանոթ է:
Նա դժվարությամբ է խոսում:

-Մենք ներծծվող երկվորյակներ ենք: Ես դա գիտեմ, քանի որ անցած կյանքում եղել եմ գինեկոլոգ –մանկաբույժ: Որոշ հիշողություններ պահպանվել են:
-Բացատրի՛ր:
-Այսպես, մեր մեջ կա կապվածություն, փոքրիկ խողովակ, որը կապում է մեզ անկախ մայրիկից: Դա ուղղակի բարակ երակ է, բայց այդքանն էլ հերիք է, որպեսզի մեր միջև հեղուկի փոխանակություն լինի: Դրա համար էլ մենք այդքան լավ ենք իրար հասկանում: Բայց, չնայած դրան, երկուսից մեկը, տվյալ դեպքում դու, չի կարող դիմանալ, որ չներծծի մյուսից ամբողջը: Եթե մեզ մոտ օրերս այստեղից դուրս չբերեն, դու ինձ ամբողջությամբ կխմես:
Ես սթափվում եմ:
-Եվ…
-Եվ ես կմեռնեմ:
Նա հոգնելով լռում է , բայց ես համառում եմ:
-Իսկ նրանք՝ դրսում, տեղյակ են:
-Նրանք, երևի գիտեն երկվորյակների մասին, բայց չգիտեն, որ դու ինձնով ես սնվում: Նրանք երեկ  նույնիսկ մեզ անուններ են տվել: Դու քնած էիր, իսկ ես ամեն ինչ լսեցի: Քեզ կանվանեն Վեներա, իսկ ինձ՝ Ջորջ: Բարև Վեներա:
-Էէէէ..բարև Ջորջ:
Կատաղության մեջ ես սկսում եմ խփել:
՜յ, դուք՝ դրսում, վերևում, ինչ-որ բան արեք:
Ջրեր գնացեք: Ջորջը մեռնում է:
Ես  ամբողջ ուժով դոփում եմ ոտքերով: Նա ինձ հանգստացնում է:
-Թո՛ղ: Չափազանց ուշ է: Ես կշարունակեմ ապրել քո միջոցով: Ես միշտ այստեղ կլինեմ, քո մեջ, իմ Վեներա:

 Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий