Բազմաթիվ փորձերից
հետո մայրիկը, կարծես, հրաժարվել է ինձ սպանելու մտքից: Նա խմում է, խմում է և ինձ
է նայում չար աչքերով: Հանկարծ նա ինձ վրա է շպրտում բաժակը: Ես թեքվում եմ , և, ինչպես
միշտ, այն դիպչում է պատին և փշուր-փշուր լինում:
-Գուցե ինձ չի հաջողվի
քեզ սպանել, բայց դու իմ կյանքը երկար չես
թունավորի,-հայտարարեց նա:
Նա հագնում է վերարկուն,
ձեռքերիցս բռնած քաշ է տալիս փողոց, կարծես գնում է գնումներ կատարելու, բայց ես կասկածում
եմ, որ նա որոշել է անցնել խանութներով: Ես
համոզվում եմ դրանում, երբ նա ինձ թողնում
է, ավելի շուտ շպրտում է ինձ մի եկեղեցու շեմին:
-Մայրի՛կ:
Նա հեռանում է արագ
քայլերով, հետո հետ է գալիս և ինձ է շպրտում ոսկեզօծված մի մեդալիոն: Ներսում հաստ բեղերով ինչ-որ մեկի նկարն է:
-Նա քո հայրն է: Կարող
ես գտնել նրան: Ի՜նչ ուրախ
կլինի նա քեզ հետ: Հաջողություն:
Ես նստած եմ թաց ձյան
տակ: Ես պետք է շարունակեմ ապրել: Ձյունն ավելի է շատանում և սկսում է ինձ ծածկել:
-Ի՞նչ ես անում այստեղ,
փոքրի՛կ:
Ես բարձրացնում եմ
սառած դեմքս և տեսնում եմ զինվորական հագուստով
մարդու:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий