пятница, 12 июля 2013 г.

,,Յոթի,, հանելուկը

Ռաուլն ինձ տանում է ծեր տիկին հրեշտակի մոտ, որին ես գիտեմ թերթերի նկարներից: Մայր Թերեզան է:
-Երկրի վրա նա ընդամենը մեծահոգություն էր ուսումնասիրում: Սրբերի սուրբն է: Եվ ինչ, նրա մոտ արդեն հաճախորդների չորրորդ շարքն է, և նա այդպես էլ ոչինչ չի կարողանում անել: Այնպես որ, եթե մայր Թերեզան չի կարողացել դառնալ 7, ուրեմն ոչ ոք չի կարող:
Տատիկը իսկապես  շփոթված է թվում:  Նայում է իր ոլորտներին և անընդհատ ոչ բարձր վանկարկումներ  անում: Կարծես թե իսկապես խաշվել է՝ եփված ձվերը կաթսայից հանելուց:
-Էդմոն Ուելսը ասում է, որ մենք կյանքում ընդհարվում ենք միայն այն  խնդիրներին, որոնք պատրաստ ենք լուծել:
Ռաուլը կառուցում է նողկալի ական:
-Մտածում ես դու ամեն ինչ հասկացար: Մենք նույնիսկ բավական գիտակցություն չունենք, որ գնահատենք սեփական անիրազեկությունը:

-Գիտելիքի Դեղին աշխարհում ես ստացա պատասխաններ այն հարցերին , որ ինքս ինձ տալիս էի, երբ մահկանացու էի:
Էդմոն Ուելսը սովորեցրեց ինձ, որ գիտակցության  էվոլյուցիան կայանում է հնդկական թվերի ձևի գաղտնիքի մեջ:
-Դու կարծո՞ւմ ես: Առաջ մենք թանատոսյաններ էինք, հոգևոր մարդիկ: Մենք 5 էինք: Հիմա մենք հրեշտակներ ենք ՝ 6: Հաջորդ էտապում մենք պետք է դառնանք 7: Բայց ի՞նչ է 7:
-7-ը գոյ է, որը հավաքել է յոթհարյուր կետեր.-հանկարծակի ասում եմ ես:
 Ես զգում եմ, որ եթե ոչ նյութական չլինեի, Ռաուլը ինձ կթափահարեր տանձի պես:
-Ես կոնկրետ եմ հարցնում, ի՞նչ է 7-ը: Սուպեր հրեշտա՞կ: Այլ էությո՞ւն: Իմ կարծիքով, եթե դու նայես խեղճ  5-ի  և մեր տարբերությունը, մտահոգվելու բան կա, այն հարցի մասին, թե ով կարող է լիել այդ 7-ը:
Չնայած իմ ընկերոջ տաքանալուն, ես մնում են կասկածելի: Նա երազկոտ տեսք է ընդունում:
-Պետք է որ հիանալի լինի դառնալ 7: Ես կարդացել եմ ինչ-որ բան:  Հրեշտակների տակ, ինչպես գրում են, գտնվում են խերուվիմներ ու սերաֆիմներ: Այնտեղ դրված է հարց աստվածության մասին, գահերի մասին: Բայց ես մտածում եմ , որ հրեշատակների տակ, շատ հնարավոր է լինեն …
Նա անցնում է շշուկով խոսելուն, կարծես թե վախենում է, որ իրեն կարող են լսել:
-Աստվածներ:
Ես գիտեմ հին ընկերոջս, որ սիրում է առաջադրել ամենախենթ գաղափարները:
-Իսկ դու ինչո՞ւ ես խոսում աստվածների մասին, ոչ թե աստծո:
Երևում է նա երկար է մտածում այդ հարցի շուրջ:
-Եբրաերենում աստծուն անվանում են «EL», բայց նրա մասին եղած տեքստերում գրվում է «ELOHIM», իսկ դա հոգնակի թիվ է:
Կարծես թե մենք ոտքներս դնում ենք մակերևույթին, կարծես Երկի վրա լինենք:
-Դու այդ մասին խոսում ես ուրիշ հրեշտակների հետ: Նրաք ի՞նչ են մտածում:
-Այդ գործընթացում հրեշտակները այնքան էլ չեն տարբերվում մահկանացուներից:  Կեսը հավատում է աստծուն: Մեկ երրորդը աթեիստներ են, նրան չեն հավատում, մեկ քառորդը ագնոստիկներ են մեր նման և խոստովանում են, որ չգիտեն աստված գոյություն ունի թե չէ:
Կեսը, մեկ երրորդը և քառորդը, դա մի փոքր ավելի մեկ ամբողջությունից:
Նորմալ է: Կան այնպիսինները, որոնք երկու տեսակետ ունեն,-ասում է իմ ընկերը:
Նա կրկնում է կետերով
-1Մարդիկ,2 իմաստուններ, 3հրեշտակներ, 4աստվածներ, տրամաբանական է, ճիշտ է:
Ես միանգամից չեմ պատասխանում:  Մահկանացուներին ոչինչ հայտնի չէ աստծո գոյության կամ չգոյություն մասին: Նրանք ոչ մի ապացույց չունեն, այնպես որ ավելի լավ է այս հարցում համեստ մնալ:
Միշել Պենսոնի համար, որը ես էի, ազնիվ մարդու դիրքը եղել է ագնոստիցիզմի մեջ, agnostos բառից՝ համոզված չեմ: Իմ կարծիքով  ագնոստիցիզմը  հինալի համընկնում է Բլեզ Պասկալի հայտնի գրազի հետ, որը կարծում էր, թե ավելի լավ է ակնկալել Աստծո գոյությունը: Երկրի վրա ես գտնում էի, որ կա միայն մեկ հնարավորություն երկուսից, որ մահվանից հետո գալիս է ուրիշ կյանք, մեկ հնարավորություն երկուսից, որ հրեշտակներ գոյություն ունեն , մեկ հնարավորություն երկուսից, որ գոյություն ունի Դրախտ:  Թանատոսյանների արկածները ցույց տվեցին, որ  ես չէի սխալվում:  Տվյալ պահին ես գտնում են անհրաժեշտ է  մեծացնել կամ փոքրացնել Աստծո գոյության հնարավորությունները: Ինձ համար Ածտվածը հիպոթեզ է՝  հիսուն տոկոս հավանականությամբ: Ռաուլը շարունակում է
-Այստեղ ասում են, որ <<վերևից>> հրահանգ է եկել՝ այլևս ոչ մի հրաշք, մեսիաներ, մարգարեներ, նոր հավատներ: Ով կարող է ունենալ այդքան իշխանություն և ժամանակի տեսություն, որպեսզիի ընդունի նմանատիպ որոշում, եթե ոչ Աստված կամ աստվածները:
Ռաուլը գոհ է թողած ազդեցությունից: Նա տեսնում է, որ ես հաղթված եմ:  Նշանակում է իմ հաջորդ առաքելությունը աստված դառնալն է: Ես նույնիսկ չեմ համարձակվում այդ մասին մտածել:
-Այս դուռը տանում է Օլիմպ, ես դրանում համոզված եմ,-ասում է Ռաուլ Ռազորբակը` ցույց տալով Զմրուխտե դուռը:
-Դե լավ: Ես պետք է Երկիր գնամ, որ ներկա լինեմ իմ հաճախորդների ծնունդին,-ասում եմ ես:
-Ես քեզ հետ կգամ:
Այ քեզ նորություն:
-Դու ուզում ես ինձ հետ Երկիր գա՞լ:
-Այո՛, ասում է նա,-Վաղուց այնտեղ չեմ եղել: Ավելի ճիշտ այն պահից սկսած, ինչ վերջին անգամ մատնահետքերս էի թողնում:
-Դու հիանալի գիտես, որ բացի այդ պահերից, Երկիր վերադառնալ չի թույլատրվում:
Ռաուլը կրկնակի սալտո է անում, որ ցույց տա՝ ուզում է տաքանալ,  որպեսզի թռչի երկար հեռավորություն:
-Չի թույլատրվում, չի թույլատրվում: Գնացինք , Միշե՛լ, ես եղել և մնում եմ ապստամբ:
Նա կանգնում է իմ առջև և դեմքին հրեշտակային արտահայտություն տալով հիշողությամբ պատմում է հատված  Էդմոն Ուելսի <<Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան>> գրքից չորրորդ հատորից, որը սովորել է անգիր:
 Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий