Ես և Ռաուլը փնտրում
ենք << յոթին>> հասնելու այլ ճանապարհ: Թռչում ենք դեպի արևելք, բարձրանում ենք սաերերի գագթաները և
փորձում ենք թռչել ավելի վերև, բայց անտեսանելի խոչնդոտը կանգնեցնում է մեզ:
-Ես քեզ ասում էի, հրեշտակների աշխարհը բանտ է,- մռայլ մռթմռթում
է Ռաուլը:
Պատահական մեր առջև է հայտնվում Էդմոն Ուելսը:
-Հո, հո, այդ ինչ եք այստեղ մտմտում:
-Հերիք է , էլ այս աշխատանքը չենք անի, այդ խնդիրը անլուծելի
է,-կտրուկ ասում է Ռաուլը
Էդմոն Ուելսը հասկանում է, որ հարցը լուրջ է:
-Իսկ դու ի՞նչ ես մտածում, Միշե՛լ:
Ռաուլը պատասխանում է իմ փոխարեն:
-Նրա ձվերը դեռ չեն
սաղմնավորվել , բայց արդեն նեխել են: Նրանք Միշելի վրա գցել են ինչ-որ անընդունակ
Ժակի, ինչ-որ ինքնասիրահարված վեներայի և ինչ-որ
Իգորի, ում մայրը նրան սպանել է ուզում: Շատ լավ նվերներ են:
Էդմոն Ուելսը իմ ընկերոջը նույնիսկ մի հայացքի չի արժանացնում:
-Ես դիմում եմ Միշելին: Դու ի՞նչ ես մտածում, Միշել:
Ես չգիտեմ՝ ինչ պատասխանել: Իմ ուսուցիչը պնդում է:
-Դու կարոտում ես մահկանացուի կյանքին: Վերհիշում ես քո կյանքը
մարմնում:
Ես զգում եմ, որ հայտնվեցի երկու կրակների մեջտեղում: Լայն շարժումով Էդմոն Ուելսը ընդգծում է տեսադաշտը:
-Դու տանջվել ես, դու վախեցել ես, դու հիվանդացել ես: Հիմա
դու մաքուր հոգի ես՝ մատերիայից ազատված:
Այդպես ասելով՝ նա թռչում է իմ միջով:
Ռաուլը նոխկանքով վեր է գցում ուսերը:
-Բայց մենք կորցրել են բոլոր զգացմունքները: Մենք նույնիսկ
ուտել չենք կարող:
Նա ցույց է տալի,
թե իբր նստեց գոյություն չունեցող աթոռի վրա և ընկավ:
-Մենք այլևս չենք ծերանում, - ասում է Էդմոն Ուելսը:
-Եվ մենք չենք զգում անցող ժամանակը,- առարկում է Ռաուլը,-այլևս
չկա վայրկյան, րոպե, ժամ, չկա գիշեր և ցերեկ:
Չկան տարվա եղանակները:
-Մենք ընդմիշտ ենք
-Բայց մենք այլևս չունենք ծննդյան օր:
Փաստարկները շատ են:
-Մենք չենք տառապում…
-Բայց մենք այլևս ոչինչ չենք զգում:
-Մենք շփվում ենք
հոգու միջոցով:
-Մենք այլևս չենք լսում երաժշտություն:
Էդմոն Ուելսը թույլ չի տալիս շփոթմունքից ուշքի գալ:
Մենք թռչում ենք անհավատալի արագությամբ:
Բայց մենք չենք լսում անգամ քամու թրթիռը մեր դեմքին:
-Մենք մշտապես զգոն ենք:
-Բայց մենք այլևս երազներ չենք տեսնում:
Իմ ուսուցիչը փորձում է էլի միավորներ աշխատել, բայց Ռաուլը չի հանձնվում:
-Չկան հաճույքներ:
-Բայց ցավ էլ չկա: Եվ մենք կաող ենք իմանալ բոլոր գիտելիքները,-
հակաճառում է Էդմոն Ուելսը:
-Ավելին չկան գրքեր: Դրախտում նույնիսկ գրադարան չկա:
Այդ փաստարկը անհանգստացնում է իմ ուսուցչին:
-Իսկապես, մենք չունենք գրքեր, բայց…բայց..
Նա մտածում է , բայց պատասխան չի գտնում:
-Բայց…նրանք մեզ պետք չեն: Ցանկացած մահկանացուի կյանքը իր
մեջ պարունակում է հիանալի խարդավանքներ՝ բոլոր
վեպերից լավ, բոլոր ֆիլմերից լավ, նայե՛ք մարդու սովորական կյանքին՝ իր անսպասելիություններով,
զարմանալիությամբ, տառապանքներով, կրքերով, սիրային մտահոգություններով, հաջողություններով
և վայրէջքներով: Եվ դա իրական պատմությունն է, ավելի լավ չես մտածի:
Այստեղ Ռաուլ Ռազորբակը չգիտի՝ ինչ պատասխանել: Բայց Էդմոն
Ուելսը չի շտապում ցնծալ:
-Առաջ ես էլ ձեզ պես ապստամբող էի:
Նա բարձրացնում է գլուխը, կարծես ուզում է նայել ամպերին:
Ի վերջո ասում է.
-Հըմ…գնացինք: Ես կփորձեմ մի փոքր բավարարել ձեր հետաքրքրասիրությունը՝
բացահայտելով մի գաղտնիք:Հետևե՛ք ինձ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий