среда, 3 июля 2013 г.

Երեք բեղմնավորում: Մինչև ծնվելը՝ 9 ամիս

Ես նայում եմ այդ գրգռվածությունից  այրվող մարդկությանը: Եթե ես ճիշտ հասկացա, զույգերի ընտրությունը կատարելով ես որոշում եմ իմ խնամակալության ներքո գտնվողների 25% ժառանգականությունը:
Ես ճախրում եմ Բեղմնավորման լճի վրայով: Նայում եմ էկրանները: Այստեղ կան զույգեր բոլոր մայրցամաքմերից, բոլոր երկրներից, բոլոր ազգություններից: Ոմանք պառկել են մահճակալներին, մյուսները տեղավորվել են խոհանոցային սեղաններին, վերելակներում, լողափներում, թփուտներում…
Մարդկանց գաղտնի և ինտիմ համարվող պահերի տարօրինակ պատկերներ: Ինչպե՞ս ընտրել: Սովոր լինելով հենվել ինտուիցայի վրա , ես կանգ եմ առնում այն զույգի վրա, որի շարժումները ինձ ներդաշնակ է թվում: Տղամարդը թխահեր է, գունատ և ծանր դեմքով: Կինը ևս թխահեր է, երկար մազերով, գրավիչ:
-Ահա սա,- ասում եմ ես:
Էդմոն Ուելսը տեղեկացնում է, որ սա ֆրանսիական ընտանիք է Պերպինյայից: Ազգանունը՝ Նեմրո: Նրանք գրախանութի տերեր են, միջին խավի մարդիկ: Բազմանդամ ընտանիք է՝ չորս աղջիկ, կատու: Իմ ուսուցիչը կամացուկ խփում է էկրանին, որ  ցույց տա, թե այս բեղմնավորումը պաշտպանված է:

-Հիմա ուրիշ ոչ մի հրեշատկ չի կարող այն քեզնից վերցնել:
Հետո նա հետազոտում է ծնողների ԴՆԹ-ն և տեղեկացնում մեզ արդյունքը:
-Հըըըըըմ…
-Ի՞նչ
-Լուրջ բան չկա: Շնչառական օրգանների հիվանդություն հոր կողմից: Կհազա մի քիչ:
-Իսկ մոր կողմից:
Իմ ուսուցիչը նորից գործի է անցնում:
-Շիկահեր մազեր:
Նա իմ գիտակցության մեջ  նախագծում է սերմնահեղուկի և ձվաբջիջի հադիպման արագացված պատկերը:  Ես տեսնում եմ, թե ինչպես քսաներեք տղամարդկային քրոմոսոմներ միանում են քսաներեք կանացի քքրոմոսոմների հետ:
-Իսկ դա տղա կլինի թե՞ աղջիկ:
Նա հաշավարկում է երկու գամամետների համադրումը և հայտարարում:
-XY, տղա է լինելու: Անցնենք մյուսին:
Ես երկար եմ փնտրում և կանգնում եմ մեղրագույն մաշկ  ունեցող զույգի վրա: Նրանք երկուսն է այնքան գեղեցիկ են իրենց մերկության մեջ, որ նրանց միացումից չի կարող հրաշալի երեխա չծնվել:
-Սև ամերիկացիներ Լոս Անջելոսից,- ասում է Էդմոն Ուելսը: -Մայրը մոդել է, հայրը՝ դերասան է: Շերիդանների ընտանիքը: Հարուստ են: Բուրժուազիա: Սա նրանց առաաջին երեխան կլինի, ում շատ են սպասում: Որպեսզի ծննդաբերի, մայրը մասնագիտական հիվանդանոցում երկար բուժվել է, քանի որ վախենում էր, որ ինքը ստերջ է: Ծնողների ԴՆԹ-ն ավելի քան գոհացուցիչ է: Ֆիզիկական թերություն չունի:
XX, աղջիկ  է լինելու:
Ես մտածում եմ, որ այդ XX և  XY դասակարգումը կար դեռ Աստվածաշնչում:  Ադամի հայտնի <<գագաթը>>, հնարավոր է , միայն X-ի  ներքևի գիծը, որը ջնջելուց հետո այն վերածվում է Y:
Նորից բնազդաբար ես ընտրում եմ վերջին զույգին:
-Ռուսներ են Սանկտ Պետերբուրգից,- տեղեկացնում է Էդոմ Ուելսը: Չեխովներ, աղքատ ընտանիք է : Հայրը և մայրը գործազուրկ են: Սա նրանց առաջի երեխան է: Ծնողները ծանոթացել են վերջերս և ապրում են առանձին: Երևի թե երեխային կդաստիարակի նրանցից մեկը: Ծնողներն ունեն հիանալի ԴՆԹ: XY ,   ամուր տղա կլինի:
Էդմոն Ուելսն միանալով Երկիրց եկող ռադիոալիքներին անցնում է տարաբնույթ ճշտումների, որոնք գիտի միայն ինքը: Նա բարձրացնում է գլուխը և ասում է.
-Երկու տղա, մեկ աղջիկ, լավ ընտրություն է:
Ֆրանսիացին վատ առողջություն կունենա, ամերիկուհին՝ լավ, իսկ ռուսը՝ հիանալի:  Այսիպսով, մենք կարող ենք ֆիզիկական վիճակի ազդեցությունը անձնավորություն վրա ստուգել:
Նա սրբում է ձեռքերը:
-Հիանալի է, ուղղակի հիանալի է,-բացահայտում է նա, մտովի լրացնելով և իմ գիտակցություն ուղարկելով երեք քարտեր:
Նա նորից կենտրոնանում է պահի վրա և ավելացնում:
-Ինչպե՞ս,  ես արդեն կարող եմ ասել, ֆրանսիացուն կանվանեն…
-Ժակ, ամերիկուհուն՝ Վեներա, իսկ ռուսին՝ Իգոր: Ահա և երեք լավ հաճախորդ:
-Հաճախո՞րդ:
-Դա այստեղ ընդունված է որպես տեխնիկական տերմին քո խնամակալության տակ գտնվող  հոգու անվանման փոխարեն:
Քանի որ մենք որոշ իմաստով փաստաբաններ ենք, որ պաշտպանում ենք մեր հաճախորդներին:
-Եվ հիմա որն է իմ խնդիրը այս <<հաճախորդների>> վերաբերյալ:
-Սպասել ինն ամիս, որպեսզի տեսնես, թե նրանք ինչպիսի հմայք կաստանան:
-Ինն ամիսը երկար է:
-Դա այնտեղ՝ ներքևում, ոչ այստեղ: Այստեղ ժամանակը հարաբերկան է, ոչ թե բացարձակ:
Նա ծիծաղում է:
-Թերևս, ժամանակը հարաբերական է բոլորի համար, քանի որ յուրաքանչյուրը ընդունում է այն տարբեր կերպ:
Նա սկսում է մեջբերել հիշողությամբ:
<<Որպեսզի իմանաս տարվա արժեքը, հարցրու ուսանողին, ով տապալել է քննությունը>>:
<<Որպեսզի իմանաս ամսվա արժեքը, հարցրու մորը, ով ծննդաբերել է ժամանակից շուտ>>:
<<Որպեսզի իմանաս շաբաթվա արժեքը, հարցրու շաբաթաթերթի խմբագրին>>:
<<Որպեսզի իմանաս ժամի արժեքը, հարցրու սիրահարին, ով սպասում էիր սիրելիին>>:
<<Որպեսզի իմանաս րոպեի արժեքը, հարցրու գնացքից ուշացածին>>:
<<Որպեսզի իմանաս վայրկյանի արժեքը, հարցրու նրան, ով կորցրել է հարազատ մարդու ավտոճանապարհային պատահարում>>:
<<Որպեսզի իմանաս վայրկյանի մեկ հազարերորդ մասի արժեքը, հարցրու Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճածին>>:
Իմ ուոուցիչը ուրախ ավելացնում է.
- Եվ որպեսզի իմանաս մարդկային ճակատագրի արժեքը, հարցրու քո հրեշտակ-ուսուցչին:  Մենք չենք կառչում  աննշան հանգամանքներից՝  մեր հաճախորդների կյանքի այդ բոլոր  մանր պահերին: Մենք ուշադրւթյուն ենք դարձնում գլխավոր պահերին՝ որոշում ընդունելիս:
Էդմոն Ուելսը հեռանում է: Նա ունի և ուրիշ սկսնակ հրեշտակներ, որոնց պետք է ցուցումներ տալ: 
Ես մնում եմ տեղում, հմայված, նայելով Բեղմնավորման լճի սիրով զբաղվող հազարավոր զույգերին, որոնք բեղմնավորում են ապագա մարդկությանը: Ես ուզում եմ  ոգևորել նրանց, քանի որ ինչքն շատ նրանք հաճույք ստանան այդ բեղմնավորումից, այնքան հաջողված կլինեն նրանց երեխաները:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий