пятница, 19 июля 2013 г.

Հանրագիտարան

Հղիություն: Մարդու զարգացման  շրջանը պետք է շարունակվի տասնութ ամիս, որպեսզի համարվի ավարտված:  Բայց իրականում անհրաժեշտ է ինը ամիս, որպեսզի նա դուրս գա մայրական մարմնից, քանի որ նրա գլուխն արդեն չափազանց մեծ է, և եթե էլի շարունակի մնալ, այն կդառան չափից դուրս մեծ և չի կարողանա դուրս գալ մոր մարմնից: Հրացանին սխալ պարկուճ  ընտրել պես:
Նշանակում է, սաղմը թողնում  է մոր փորը դեռ ամբողջովին չձևավորված: Դրա հետևանքը հանդիասնում է կյանքի ինը ամիս մոր մեջ  և ինը ամիսը նրանից դուրս ապրելու անհրաժեշտությունը:
Մանկան  աճման  այդ շատ պատասխանատու շրջանը պետք է ուղեկցվի մոր մշտական ներկայությամբ: Ծնողները պետք է նրա համար երևակայական փոր ստեղծեն, որտեղ նորածինը իրեն կզգա ավելի պաշտպանված, սիրված, ցանկալի, կարծես նա դեռևս ամբողջությամբ չի ծնվել:

Ինը ամիս անց , լուս աշխարհ գալուց հետո տեղի է ունենում այն, ինչ անվանում են <<սուգ երեխայի համար>>, երբ երեխան հասկանում է, որ իր և դրսի աշխարհի միջև կա տարբերություն: Այդ պահից սկսած նա սկսում է ճանաճել ինքն իրեն հայելում,  որպես շրջապատից տարբերվող մի բան: Հենց դա է լինում նրա իրական ծնունդը:
Էդմոն Ուելս
Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий