пятница, 5 июля 2013 г.

Հոգու ընտրություն: Մինչ ծնվելը՝ 2ամիս


Էդմոն Ուելսը թփթփացնում   է ուսիս:
-Քո հաճախորդների մարմնում ուր որ է պիտի հոգի հայտնվի: Չի կարելի կորցնել անգամ վայրկյան: Արի՛ իմ ետևից:
Ես թողնում եմ Ռաուլին: Իմ ուսուցիչը տանում է ինձ հարավ՝ մի հանգիստ տեղ և խնդրում է, որ նստեմ թուրքական ձևով: Այստեղից երևում է հրեշտակների ամբողջ երկիրը:
-Իրադարձություններին հետևելու համար սա հիանալի տեղ է:
Նա վերցնում է իմ ափերը և շրջում դրանք երկնքի կողմը: Տեղի է ունենում ինչ-որ անբնական բան: Երեք ոլորտներ թռչում են մեզ մոտ  և տեղավորվում են իմ ափերի արանքում: Մեկը ձախ ափի տակ, մյուսը՝ աջ ափի, իսկ երրորդը՝ նրանց տակ՝  ուղիղ մեջտեղում: Բոլորը միասին կազմում են ճախրող եռանկյունի:
-Այս ոլորտների միջոցով դու ոչ միայն կտեսնես քո հաճախորդների հոգիները, այլ նաև կարող ես լսել և ղեկավարել նրանց:
Նա հերթականությամբ շփում է երեք գնդերը, և նրանք լուսավորվում են: Նրանց մեջ ես տեսնում եմ իմ երեք հաճախորդներին, կարծես տեսախցիկ լինի, որ կարողանում է նկարել մոր փորի մեջ : Իմ ոլորտները նարնջագույն են, քանի որ հաճախորդները դեռ լողում են մայրերի փորերում:
-Ես քեզ կասեմ այլ արտահայտություն հրեշտակների ժարգոնից: Սրանք  ղեկավարում են հոգիների  ոլորտները,  կոչվում են <<ձվեր>>, քանի որ մենք դրանք աճեցնում ենք ձվերի պես:
Էդմոն Ուելսը նստում է իմ կողքին:
-Հոգին կարելի է ընտրրել:
Նա ժպտում է:
-Ո'չ: Այս անգամ գործին խառնվում է բարձրագույն աշխարհը, յոթերորդ աշխարհը:
Մենք սպասում ենք: Մեկը մյուսի հետևից ոլորտները սկսում են լուսավորվել, կարծես էլեկտրական ազդակ են ստացել:Էդմոն Ուելսը նայում է առաջին ոլորտին, որ հենց նոր լուսավառվեց, և հայտարարում է՝ Ժակը ստացավ հնդկացու հոգի, որը իր վերջին կյանքը ապրել է հարյուր տարի առաջ: Նա եղել է թափառող հեքիաթասաց, և մի ցեղից մյուս ցեղի մոտ էր գնում ՝երեխաներին պատմելով իր ժողովրդի լեգենդները: Նա անակնկալ բռնվում է , երբ վրանների վրա հարձակվում են ոսկի փնտրողները: Նա թաքնվեց, բայց հարձակվողները գտնում են նրան և բռնում: Նրանք կտրեցին նրա  արջի յուղով սնված երկար սև հյուսքերը, որոնցով նա այնքան հպարտանում էր, իսկ հետո կախեցին նրան ծառից:
Կետերի ամբողջականությունը հոգու կշռման ժամանակ՝ 350:
Էդմոն Ուելսը նայում է երկրորդ պայծառացած ոլորտը: Իգորը ստացավ ֆրանսիացի աստղագետի հոգին: Նա միայնակ մարդ էր, դժվար մանկություն է ունեցել և փնթփնթան մայր: Նա նստել  է բանտում և բանտից դուրս է եկել նրա համար, որ համաձայնել է ինքնակամ մասնակցել վտանգավոր աստղագիտական ճամփորդության: Վերջ է տվել իր կյանքին դժբախտ սիրո պատճառով՝  հատուկ վտանգավոր էքսպիդիցայի ժամանակ…
Կետերի ամբողջականությունը հոգու կշռման ժամանակ՝ 470:
Ինչ վերաբերում է երրորդ ոլորտին, որը հենց նոր լուսավառվեց , ապա Վեներան ստացավ հարուստ չինացու հոգի, ով անհայտացել էր ուղիղ երկու դար առաջ: Նա հեշտասեր էր, բայց ուներ վատ առողջություն:  Կյանքում նա ուներ  երկու կիրք՝ համեղ ուտելիք և գեղեցիկ կանայք: Նա ընկերություն էր անում կայսրի հետ և հյուրընկալվում էր ուժեղներին՝ Արգելված քաղաքում: Ճամփորդություններից մեկի ժամանակ նրան բռնում են ավազակները: Նրանք նրան թալանում են, իսկ հետո ողջ-ողջ թաղում: Նա երկար էր փորձում դուրս գալ հողի տակից: Դաժան մահ է:
Կետերի ամբողջականությունը հոգու կշռման ժամանակ՝ 320:
Հիանալի ընտրություն է,- ասում է Էդմոն Ուելսը,-քո երկու հոգիները  ավելի քան 333 կետ ունեն:
-Իսկ ինչ է դա նշանակում՝333 կետ:
-Դա մարդկային գիտակցության միջին մակարդակն է:
Եթե Երկրի վրա ապրող վեց միլարդ մարդկանց  հոգիների կետերը գումարենք և հանենք միջին թվաբանականը, կստացվի 333: Դա նշանակում է, որ մարդկանց մեծամասնությունը ավելի շատ մոտ է առաստաղին, քան հատակին: …Մեր գործը այս միջինը մեծացնելն է,-ոգևորում է ինձ իմ ուսուցիչը:
Ես ձվերի միջով նայում եմ իմ հաճախորդներին:
-Վերջնական նպատակը,-շարունակում է Ուելսը,- բարձարացնել նրանց գիտակցության մակարդակը: Երբ բարձրանում է մի հոգին, բարձարանում է ամբողջ մարդկությունը:
-Դուք ուզում եք ասել, որ եթե ինձ հաջողվի բարձարցնել իմ հաճախորդներից գոնե մեկի մակարդակը, ապա ամբողջ մարդկությունը կկարողանա 333-ից անցնել 334-ի:
-Առաջընթացը այդքան արագ չի լինում: Անհրաժեշտ է, որ շատ մարդիկ  միանգամից և միաժամանակ էվոլյուցիայի ենթարկվեն, որ միջին թիվը բարձրանա մի միավորով,-բացատրում է ուսուցիչը:
Նա ասում է, որ ես պետք է մասնակցեմ  իմ հաճախորդների ծնունդներին, որպեսզի հենց նրանք մոր փորից դուրս գան, նրանց դրվի հրեշտակի կնիքԱյդ ժեստով կապվում է  պայմագաիր պահապան հրեշտակի և մահվան պահապանի միջև: Այդ պահից սկսած նրանք կարող են մոռանալ իրենց նախկին հմայքը/կարման/:
-Քեզ հերիք է սեղմես նրանց քթի տակ, որպեսզի մնա փոսիկ:
Նա ցույց է տալիս այդ ժեստը իմ դեմքի վրա:

-Բայց դրանից հետո Երկիր վերադառնալը արգելվում է,-խիստ ասում էնա,-արգելվում է:

Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Նախորդ մասը:

Комментариев нет:

Отправить комментарий