6-րդ դասարանն
ավարտող սովորողը ուսումնառությունը կրթահամալիրի
Միջին դպրոցում շարունակելու համար մասնակցում է ուսումնական հմտությունների ուսումնասիրության: Ուսումնասիրությունը արվում է և՛ մաթեմատիկա առարկայից,
և՛ մայրենի լեզվից, և՛ օտար լեզուներից: Ես
կխոսեմ միայն մայրենի լեզվից արված ուսումնասիրություններից:
Հանձնարարությունները նախապես դրվել էին ենթակայքում, և յուրաքանչյուր
սովորող կարող էր տեսնել: Առաջադրանքները բարդ չէին, մանրամասն բացատրված էր, թե ինչպես
պիտի արվի, այնքան մանրամասն, որ նույնիսկ ուսուցչի միջամտության կարիք չկար:
Առաջադրանքներն այնպես էին տրված, որ սովորողը դրանք կատարելու
համար ուներ երեք օր: Ընդ որում առաջին երեք առաջադրանքները երկու օրվա ընթացքում պետք
է կատարվեր /նաև տանը/ , իսկ վերջինը՝ չորրորդը, դասարանում:
Ճիշտ է, ստուգման
թերթիկը դրված էր ենթակայքում, բայց հանգիստ լինելու համար մի հատ էլ ուղարկեցի սովորողների
էլ. փոստերին:
Առաջին օրն արդեն սովորողների մի մասը կատարել էր առաջադրանքները,
մյուս մասն արեց երկրորդ օրվա ընթացքում:
Առաջին առաջադրանքում յուրաքանչյուր սովորող պետք է ներկայացներ
իր բլոգը: Իհարկե, բլոգի գործածումը նոր չէր և տարվա ընթացքում աշխատել էինք բլոգների
վրա, այնպես որ հիմնական մասը /բացառությամբ մի քանիսից/ ակտիվորեն օգտագործում էր բլոգները: Պետք է ասեմ,
որ պատասխանները տարբեր էին, որոշ սովորողներ մի քիչ երկար էին պատմել իրենց բլոգի
մասին, որոշները բավականացել էին միայն հղումը դնելով:
Երկրորդ առաջադրանքն այնպիսին էր, որ պիտի հոդված գրեին,
բայց մեծ մասը չէր հասկացել, թե հոդվածն ինչ է, այնումանեայնիվ ինչքան կարողացել էին,
այնքան էլ գրել էին: <<Հոդվածները>>
հիմնականում իրար նման էին ստացվել, քանի որ սովորողները առաջադրանքի սահմաններից այն
կողմ չէին գնացել: Ավելի պարզ ասած, առաջադրանքը տրված էր այսպես. Պատմեք` ինչը ինչպես եք սովորում` ինքնուրույն, համացանցից, գրքերից, ընկերներից, ուսուցիչներից-ուսումնական պարապմունքներից։ Գրեթե բոլոր սովորողները
նման ձևով էին գրել, ընդամենը մի փոքր երկարացնելով նախադասությունները: Միայն մի քանիսն էին առաջադրանքում
տրվածից բացի նշել, որ սովորում են նաև հեռուստատեսությունից /նշել էին նաև հաղորդումների
անուններ/ և ծնողներից:
Սովրողների մի մասը այս առաջադրանքը կատարել էր, բայց չէր
տեղադրել բլոգում/ բայց բլոգ ունեին/, այլ ուղղակի կածիքների բաժնում էր դրել: Ըստ
երևույթին առաջադրանքի պահանջը լավ չէին կարդացել:
Երրորդ վարժության առաջին կետը կատարել էին առանձնակի ոգևորությամբ: Բայց շատերը շտապելով կարդալ, լավ չէին հասկացել
պատմվածքների ասելիքը, որը դժվարեցրել էր առաջադրանքի մյուս երկու կետերի կատարումը:
Երկու պատմվածքներն էլ շատ հետաքրքիր էին, ուսուցչի պատմությունը հատկապես ավելի էր տպավորվել,
այնքան որ որոշ սովորողներ ցանկացան կարդալ <<Սիրտը>> ամբողջությամբ:
Սովորողները պատմվածքից դուրս էին բերել երկու հատված, բայց մի քանիսը
դժվարացել էին մեկնաբանել ընտրությունը :
Վերպատմել նույնպես
կարողացել էին, ոմանց մոտ լավ էր ստացվել, ոմանց մոտ՝ ոչ այնքան, բայց բոլորն էլ կատարել
էին:
Երրորդ առաջադրանքի վերջին կետը կատարելիս սովորողները պետք
է մեդիանյութ պատրաստեին իրենց ընկերոջ կամ ուսուցչի մասին:
Այս աշխատանքը չափից դուրս միօրինակ էր կատարված: Գրեթե բոլոր սովորողները ֆիլմ էին
պատրաստել նկարներն իրար հետևից շարելով և նկարների վրա էլ մի երկու բան էր գրված
: Բացառություն էին կազմել մի քանի սովորող, ովքեր աուդիոնյութով էին աշխատել:
Չորրորդ առաջադրանքը պետք է կատարվեր դպրոցում: Նախ սովորողներին
բաժանեցի խմբերի, որպեսզի վեճերից խուսափենք բաժանումը կատարեցինք վիճակահանության
միջոցով: Արդյունքում ստացվեց երեք խումբ: Խմբերը սկզբում քննարկեցին քննության ընթացքը,
այնուհետև որոշակի տեքստ կազմեցին, որն էլ հենց չորրորդ առաջադրանքի պատասխանն էր: Վերջացնելուց հետո իրենք իրենց ձայնագրեցին, մոնտաժեցին
ձայնագրած նյութը, տեղում նկարեցին իրենց և ֆիլմ պատրաստեցին: Միակ խնդրին այն էր, որ մի դասարանում երեք խումբ
չէին կարողանում աշխատել, երբ մի խումբը ձայնագրվում է, մյուսը քննարկում է: Ստորև ներկայացնում եմ երեք խմբերի աշխատանքները:
Ամփոփում: Բոլոր
առաջադրանքները կատարել էին, բայց սովորողների մեծամասնությունը հակված էր հակիճության, այսինքն՝ հնարավորինս արագ
գրի, վերջացնի, առանց նայելու կամ վերլուծելու իր գրածը:
Մեդիահմտություններին լավ տիրապետում
են, սակայն իրենց պատրաստած ֆիլմերը շատ միօրինակ են և միանման:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий