Այսօր
ծնողներս տանը չեն, իսկ դայակս գնաց ծխելու
և խոսում է հեռախոսով պատշգամբում: Ճանապարհը ազատ է: Ուղղությունը դեպի խոհանոց: Սա
հիանալի վայր է, որը ես միշտ ցանկացել եմ ավելի լավ ճանաչել: Այստեղ շատ լույսեր կան , որոնք առկայծում են: Կան սպիտակներ, կարմիրներ
և նույնիսկ կանաչներ: Այստեղ ներշնչում ես
շաքարի և կաթի բույրը, ապխտածների և տաք շոկոլադի
հոտը: Այդ օրերին ես մշտապես հոտ եմ քաշում:
Բացի այդ ես դարձել եմ մագլցելու մասնագետ:
Դե
ինչ, այդ ի՞նչ է վերևում:
Բարեբախտաբար,
վառարանի մոտ աթոռ է դրված: Եթե նրա վրա բարձրանում, կհասնեմ:
Ժակը
կարող է վառվել, եթե ձեռքը կաթսային մոտեցնի, որտեղ փլավի համար ջուր է տաքանում: Նրան պետք է փրկել: Ես միացնում եմ հինգ լծակները:
Բնազդ:
Փորձում
եմ դայակի գիտակցության մեջ մտնել. <<Երեխան, երեխան վտանգի մեջ է խոհանոցում>>:
Բայց
ընկերոջ
հետ հեռախոսային զրույց նրան զբաղեցրել է:
Ես
փորձում եմ թափանցել փոքրիկ Ժակի գիտակցության մեջ, բայց այդ գանգը ամուր է սեյֆի պես,
որը անհնար է կոտրել:
Նշաններ:
Ագռավները
թռչում են վարագույրի վրա և կռթկռթացնում, որպեսզի շեղեն տղայի ուշադրությունը: Իր կաթսայով զբաղված՝ նա
նրանց չի տեսնում և չի լսում:
Մեդիումներ:
Մոտակայքում ոչ ոք չկա: Ի՞նչ
անել:
Այդ
բռնակը չափազանց հեռու է, անհրաժեշտ է մի քիչ ավելի ձգել ձեռքը: Ես, այնուամենայնիվ, կբռնեմ վերևի այդ երկար փայտը և կտեսնեմ, թե ինչու է նա աղմուկ և ծուխ հանում:
:
Կատուները:
Մնում
է կատուն:
Բարեբախտաբար,
տանը կատու կա: Ես միանում եմ նրա գիտակցությանը և միանգամից շատ բաներ եմ իմանում
նրա մասին: Առաջին հերթին նա աղջիկ է և անվանում են Մոնա Լիզա: Զարմանալի է, եթե մարդկանց
գիտակցությունը մեզ անհասանելի է, ապա կատուն ամբողջովի բաց է: <<Անհրաժեշտ է
փրկել փոքրիկ տղային>>,- ասում եմ ես նրան: Խնդիրն այն է, որ Մոնա Լիզան հասկանալով
իմ պահանջը, բոլորովին չի շտապում այն կատարել: Նա ծնվել է այս տանը և երբեք այստեղից
դուրս չի եկել: Քանի որ ամբողջ օրը նստում է հեռուստացույցի առաջ, գիրացել է: Նա համաձայնվում
է կանգնել միայն օրվա մեջ երեք անգամ, որպեսզի ուտի խաշված արիշտա և քիմիական կրոկետներ, որոնք պաշտում
է:
Նա
երբեք որս չի արել, երբեք չի կռվել, նույնիսկ երբեք փողոցով չի զբոսնել:
Նա
միշտ մնացել է տաք տանը՝ բևեռված հեռուստացույցին: Մոնա Լիզան սիրելի հաղորդումներ
ունի: Ամենից շատ նա սիրում է խաղեր, որտեղ մասնակիցներին տալիս են այսպիսի հարցեր.
<< Ինչպես է կոչվում Փղոսկրի ափի մայրաքաղաքը>>:
Այս
կատուն պաշտում է, երբ մարդը սխալվում է կամ չի հասնում գլխավոր շահումին: Մարդկանց
դժբախտությունները հաստատում են նրա այն գաղափարը,
որ կատու լինելը ավելի լավ է:
Նա
ամբողջովին վստահում է տերերին: Չէ՛, սա էլ ավելի , նա նրանց ոչ թե իր տերերն է համարում, այլ իր հպատակները:
Անհավատալի է: Այդ կենդանին վստահ է, որ աշխարհը ղեկավարում են կատունուները, ովքեր
շահագործում են իր բարօրությունը ապահովող այդ մեծ երկուոտանիներին:
Ես
հրամայում եմ:
-Շարժվի՛ր, գնա՛ և փրկի՛ր փոքրիկ տղային:
Նա
նույնսիկ աչքը չի թարթում:
-Ես
չափազանց զբաղված եմ,-պատասխանում է ամբարտավան արարածը,- դու ի՞նչ է, չես տեսնում, որ ես հեռուստացույց եմ նայում:
Ես
Մոնա Լիզայի գիտակցության մեջ ավելի խորն եմ մտնում:
-Եթե
դու չբարձրանաս, նա կմեռնի:
Նա
շարունակում է հանգիստ լվացվել:
-Իսկ
ինձ համար միևնույնն է: Նրանք ուրիշը կունենան: Հետո այդ բոլոր աղջիկները, դա արդեն
չափազանց է: Ինչքան աղմուկ, վազք: Եվ նրանք բոլորը մեզ ցավեցնում են , քաշում են բեղերիցս:
Ես չեմ սիրում փոքրիկ մարդկանց:
Ինչպե՞ս ստիպել այս կատվին փրկել երեխային:
-Լսի՛ր, փիսի՛կ, եթե դու հենց հիմա չշտապես փրկել փոքրիկ
Ժակին, ես կխոչընդոտեմ հեռուստացույցի ալեհավաքի աշխատանքը:
Ես
չգիտեմ, դրան ընդունակ էի, թե չէ, բայց գլխավորն այն է, որ նա հավատաց:
Դատելով ամեն ինչից նրան պատեցին կասկածները: Ես նրա գիտակցության մեջ կարդում
եմ ամպրոպի պատճառով առաջացած խոչընդոտների հիշողություն, երբ էկրանը կարծես թե ձյունով
էր պատված: Իսկ ավելի վատ եղել է գործադուլի
ժամանակ, որը նրան չափազանց զայրացնում էր:
-Օյ,
բարև փիսիկ: Դու առաջին անգամ ես ինձ քսմսվում: Ի՜նչ լավիկն ես, ի՜նչ հաճելի է քո մորթին շոյել: Ես ավելի լավ է խաղամ
քեզ հետ, ոչ թե վերևի փայտի:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий