суббота, 27 июля 2013 г.

Գրականություն /10-11-րդ դասարաններ/

                                                                                                                                     ծրագիր


                                 Գրականություն  
         Գեղարվեստի ավագ դպրոց
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ավագ դպրոցի  10-11 –րդ դասարաններում անցնում են <<գրականություն>>   առարկան:
  
Գրականություն  առարկային տրվում է շաբաթական երկու ժամ:
     
Առարկայի նպատակներն են
1.Ստեղծագործության գաղափարի և թեմայի ընկալում
2.Վերլուծել, կարծիք արտահայտել
3.Գրական տարբեր ուղղությունների իմացություն
4.Զարգացնել քննադատական-վերլուծական-ստեղծագործական-տրամաբանական մտածողություն
5.Բառապաշարի հարստացում
6.Տեքստի վրա աշխատելու՝ փոխադրելու, համառոտելու, ընդարձակելու, համեմատելու, բանավիճելու կարողությունների զարգացում:


Ուսումնական միջավայր
Հարմարավետ կաբինետ՝ համակարգչով պրոյեկտորով և անհրաժեշտ գրականությամբ
Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը
Mskh.am կայքը
Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքը
<<Տիգրան Հայրապետյան>> գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:

Անհրաժեշտ ուսումնական գործիքներ
Համացանցին միացված համակարգիչ
Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ
Գրական և տեսական գրականություն:


Ուսումնական գործունեության ձևեր
1.Հետազոտական, ուսումնական աշխատանքներ
2.Փոխադրություն, շարադրություն…
3.Համագործակցային  /խմբային/  աշխատանք
4.Աշխատանք զույգով
5.Աշխատանք հանրագիտարանի և այլ տեղեկատվական գրականության հետ
6.Ֆիլմերի, հոդվածների, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի քննարկում
7.Կայքի համար նյութերի պատրսատում, բլոգի սպասարկում
8.Հարցազրույցներ
9.Թարգմանություններ
10.Տեղեկատվության որոնում գրքերից, համացանցից, բառարաններից, հանրագիտարաններից
11.Որոնողական աշխատանք նախագծերի թեմաներով և աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում
12.Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական տոնացույցով նախատեսված տոներին ումիջոցառումներին:
13.Գեղարվեստական արձակ և չափածո երկերի ընթերցում
14.Վերլուծում
15.Մեկնաբանում
16.Համեմատում
17.Բնութագիր, նկարագիր


Առարկայի բովանդակությունը
1.Գրական ուղղություններ
  Սովորողներն իրենց ընտրությամբ ներկայացնում են որևէ գրական ուղղություն՝ բերելով օրինակներ այդ ուղղությամբ ստեղծագործող հեղինակի գործերից
Նեոռոմանտիզմ
Ֆուտուրիզմ
Սիմվոլիզմ
Նատուրալիզմ
Սենտիմենտալիզմ
Մոգական ռեալիզմ
2.      Նար-Դոս  <<Սպանված աղավնին>>
Քննարկում՝ <<Մեր իրականության մեջ արդյոք կան թուսյաններ, ինչ վերաբերմունք ունի այսօր մեր հասարակությունը նման մարդկանց նկատմամբ>>:
3.Գրիգոր Զոհրապ  <<Երջանիկ մահը>>
4.Իսահակյան <<Լիլիթ>>
5.Լերմոնտով
  • <<Մեր ժամանակի հերոսը>>
  • <<Դևը>>
  6.Վարուժան
  • Հեթանոսական շարժում
  • <<Հարճը>>
7. Նիկոլայ Նեկրասով բանաստեղծություններ
8.Ռեյ Բրեդբերի՝ ըստ ընտրության
9.Դոտոևսկի
10. Բերնար վերբեր

Գրավոր աշխատանքի տեսակները
Թարգմանություններ
Վերլուծություններ
Քննարկումներ
Բանավեճեր

Առարկայի շրջանակներում իրականացվող նախագծեր
Կոմիտաս
Ջուզեպպե Վերդի
Գրիգոր Գուրազադյան
Սասնա ծռեր
Սեբաստացու օրեր
Արտասահմանյան գրականության օրեր
Նարեկացի
Սփյուռքահայ գրականություն
Տերյան
Սևակ
Թումանյան
Չարենց
Տիգրան Հայրապետյան
Աղայան
Սահյան
Ռոդարի
Վարուժան
Շեքսպիր
Ազնավուր
Պուշկին
Գնահատումը
 1 ամսվա կտրվածքով
Գրավոր աշխատանք
Տնային աշխատանք- 1 միավոր /+ - սկզբունքով/
Կայքի նյութ / շարադրություն, վերլուծություն, քննարկում, կարծիք/ 2 միավոր
7-8 նյութ՝ 2 միավոր
5-6 նյութ՝ 1,5 միավոր
3-4նյութ՝1 միավոր
1-2 նյութ՝ 0,5 միավոր
 Մասնակցություն նախագծերին 2 միավոր

Բանավոր հարցում
Դասարանում կատարված աշխատանքը/պատմել, քննարկել, վերլուծել/ 1  միավոր
 հաշվում ենք թվաբանական միջինը՝
 7-9միավորի դեպքում՝ 1միավոր
4-6 միավորի դեպքում՝ 0.5միավոր

Բլոգի վարում՝- 1 միավոր
Թարգմանություններ 2միավոր
Ամսվա ընթացքում   2 թարգմանաություն
Արդյունքում ունենում ենք 9 միավոր:
Կիսամյակային գնահատման ժամանակ գումարվում է նաև սովորողի մասնակցությունը օլիմպիադաներին, դիջիտեքին, ուսումնական օրացույցով նշված օրերին /1 միավոր/:
Կիսամյակի վերջում հաշվում են թվաբանական միջինը:
 Աբրահամյան Տաթևիկ

Комментариев нет:

Отправить комментарий