-Դե ինչ, մոլագար, հաճույք
ես ստանում:
Ես վեր թռա տեղիցս: Այդ ձայնը…
Այդ բոլոր մահկանացուները,
ուղղակի սիրտս խառնում է: Քրտնում են, հառաչում: Եվ հետո… ցավալի է, վեջիվերջո տեսնել այդ բոլոր մարդկանց, ովքեր սիրով են զբաղված,
երբ մենք երբեք էլ չեն զգա երկրային հաճույքները:
Ես շրջվում եմ:
-Ռաուլ Ռազորբա՞կ:
Թափթփված, նիհար, արտահատված
ուղղանկյուն դեմքով, բարակ քթով և գիշատիչ արտաքինով: Չի դադարում խաղալ երկար և բարակ
մատներով: Վերջին անգամ նրան տեսա Պեր Լաշեզ
գերեզմանատանը: : Նա բոլորովին չի փոխվել այդ
օրվանից: Նա միշտ գրավում էր ինձ: Նրա ինքնավստահությունը,
մեծամտությունը, հետազոտողի վստահությունը
իր և իր երազանքների հանդեպ, փոխեց իմ կյանքի իմաստը:
-Ռաուլ, դու այստեղ ի՞նչ գործ
ունես:
Նա հանգիստ նստեց և ձեռքերով գրկեց ծնկները :
-Ես խնդրեցի, որ ինձ վերամարմնավորեն
բույսի տեսքով, ուզում էի մի քիչ հանգստանալ: Եվ այդ իրավունքը ինձ տրվեց բացառության
կարգով: Այդպես ես դարձա խաղողի որթ, խաղող էի տալիս, իմ պտուղները հավաքեցին: Վերածվեցի
գինու, այնուհետև ինձ խմեցին: Հետո ես վերադարձա այստեղ՝ պահպանելով կետերի ամբողջականությունը:
Իմ պահապան հրեշտակն ամեն ինչ արեց, որ ես հրեշտակի աստիճան ստանամ:
-Եթե միայն իմանայի, որ քեզ
կտեսնեմ Դրախտում:
-Դրախտո՞ւմ: Դու կատակում
ես: Այս դրախտը ծերանոցից վատ է: Բոլորը բարի են և այդպիսի բաներ: Ձանձրույթ և վերջ: Արի՛ մաքրվենք այստեղից և շարունակենք հետազոտել
տիեզերքը, սատանան նրան տանի:
Նա տաքանում է և թափահարում
ձեռքերը:
-Այստեղ ամեն ինչ բյուրոկրատական
է: Նրանք ղեկավարում են , գաղտնի նայում են, հետևում են մահկանացուներին: Իսկ դու ասում ես հաճույք:
Ես ամենից շատ վախենում էի դառնալ պաշտոնյա:
Ախ, Միշել, ավելի լավ էր մենք վերադառնայինք Երկիր և լինեինք Մեծ Լուսավորյալներ: Մեզ ֆռացրել են: Հրեշտակներ,
խայ: Իսկ եթե չարձագանքեք, այստեղ կմնանք հարյուր հազար տարի՝ հետևելով հաճախորդներին:
Դա ախր դժվար աշխատանք է:
Նա առաջվա պես բռի է: Ինչ
ուրախ եմ հանդիպել իմ լավ ընկերոջը: Ես թեթևություն եմ զգում: Ես այլևս մենակ չեմ:
Ընկեր ներքևում, որին գտնում ես վերևում, դա իսկապես հաջողություն է:
Նա մաքրում է իր ձեռքերը շրջակա
լեռների լանջերին:
-Հավատացնում եմ քեզ սա ամենահրեշավոր
բանտն է:
Նայի՛ր մենք սեղմված են այս
պատերի մեջ: Այո՛, մենք Դժոխքում ենք:
-Ռաուլ, դու աստվածապղծություն
ես անում:
-Դե չէ: Ես լավ գիտեմ, որ
Դժոխք գոյություն չունի, բայց, անկեղծ ասած, ես ափսոսում եմ, որ չկա: Ծիծաղելի կլիներ
հայտնվել եռացող կաթսաների մոտ՝ կրքոտ մերկ կանանց՝ սատանուհիների ընկերակցությամբ՝
վայրագ կարմրավուն միջավայրում:Մի քիչ այնպես, ինչպես Երրորդ երկնքում, հիշո՞ւմ ես:
Իսկ դրա փոխարեն ամեն ինչ միայն սպիտակ է և կապույտ, ամպեր և թափանցիկ ընկերներ, և
հորիզոնում զվարճալի ոչինչ չի երևում: Էխ, գնալ այստեղից, շարժվել, քսանմեկերոդ դարի
հետազոտողների հետևից արկածներ որոնելու գնալ: Ճանաչելիի սահմանը տեղաշարժել: Թանատոսյանների
գիտելիքները վերցնել: Գնալ ավելի ու ավելի՝
դեպի անհայտություն:
Նա ձեռքով գրկում է իմ ուսերը:
-Մարդկության գոյության պահից
հետո, կային մարդիկ, որ ուզում էին իմանալ՝ ինչ կա սարից այն կողմ: Եվ մենք քեզ հետ , Միեշել, պատկանում ենք նրանց
թվին, ովքեր առաջինն են ուղևորվում նայելու, թե ինչ կա այնտեղ: Մենք եղել ենք ռահվիարանները
և կմնանք: Այսպես, ընկերս, ես առաջարկում եմ քեզ գնալ նոր terra incognita-այի փնտրտուքների հետևից:
Ես ուշադիր նայում եմ Ռաուլին:
Նա պահպանել է Շերլոկ Հոմսի իր ձևերը և ես էլ նրա կողշղքին նման են հավատարիմ բժիշկ
վաթսոնին: Էլ ի՜նչ արկածներ նա ինձ կառաջարկի:
Ընկնելով Դրախտ՝ մենք իմացանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ, էլ ի՞նչ կարող ենք
հետազոտել:
Մահ: Այո՛, ես մտածում եմ նրա մասին: Ես կցանկանայի մեռնել
քնի մեջ: Ես քնում եմ և մտածում, որ երազ կտեսնեմ ու կմեռնեմ: Ես կուզեի, որ հետո ինձ
վառեին: Դա էժան կնստի իմ ընտանիքի համար: Նրանք մոխրով լցված սափորը կդնեն բուխարու
վրա, և ստիպված չեն լինի հոգ տանել գերեզմանի
մասին: Ինչ վերաբերում է ժառանգությանը մմմմմմ…:
Դե լավ, ես ձեզ կասեմ: Ես պահել եմ փողերը գետաձիու արձանի մեջ, որը դրված է Լյուդովիկոս
XV-ի
ոճով պատրաստված պահարանից ներքև: Հերիք է այն տեղաշարժելը: Նա, ով կգտնի գանձը, կարող
է այն իրեն պահել:
Աղբյուրը՝ մեկը փողոցում
հասարակական կարծիքի հարցման ժամանակ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий