пятница, 19 июля 2013 г.

Հաճախորդների ղեկավարումը

Էդմոն Ուելսը սպասում է ինձ Շափյուղյա դռան մոտ: Նա մի փոքր աղավաղվում է Ռաուլի տեսնելով՝  հասկանալով, որ այդ անսովոր հրեշտակը ուղեկցել է ինձ Երկիր: Բայց քանի որ Ուելսը նրա հրեշտակ-ուսուցիչը չէ, զգուշանում է:
-Դե՛,  ինչպես անցան մկրտությունները,- հարցնում է նա, կարծես ոչինչ էլ չի եղել:
-Առանց խնդիրների:
Էդմոն Ուելսը առաջարկում է գնալ հարավ-արևմտյան գոտի: Մեր շուրջը այլ հրեշտակներ են զրուցում միմյանց հետ, իմնչպես զույգ ծիծեռնակներ: Իմ ուսուցիչը բացում է ձեռքերը և կտրուկ շրջվում է ձախ, ես հետևում եմ նրան:
-Ժամանակն է եկել սովորեցնել քեզ քո անմիջական գործը:
Նա սարերի վրա հանգիստ տարածություն է գտնում և մենք վայրէջք ենք կատարում:

-Դու պետք է քո հաճախորդներին ուղղորդես ճիշտ ուղով: Յուրքանչյուրինը տարբեր է: Յուրաքանչյուրի համար դրանք կոնկրետ, մեկը մյուսից տարբեր նպատակներ են, և յուրաքանչյուր կյանքում նրանք ձգտում են կատարյալ դառնալ այդ ուղղությամբ: Բայց դու ոչինչ չգիտես այդ խնդիրների մասին: Դու, իհարկե, կարող ես գլխի ընկնել դրանց մասին նրանց վարքից, բայց նրանց էվոլյուցիայի միակ օբյեկտիվ չափանիշը մնում է  կետերի հաշավարկը սարսափելի դատաստանի ժամանակ: Նա, ով ընտրել է ճիշտ ճանապարհը, կյանքից կյանք կսկսի մեծացնել իր կետերի քանակը: Չմոռանաս,   600 կետ հավաքելով հաճախորդը դուրս է գալիս խաղից:
-Ինչպե՞ս կարող եմ նրանց օգնել:
Նա իմ ձեռքերը իր ձեռքերի մեջ է վերցնում, նրանց ափերը բարձրացնում է վերև, և հայտնվում են երեք փայլող գնդակները: Երեք ոլորտային էկրանների փայլը խաղում է մեր թափանցիկ դեմքերին:
-Դու ղեկավարման  հինգ լծակ ունես 1) ինտուիցիա, 2) երազներ, 3) նշաններ, 4) մեդիումներ, 5)կատուներ:
Ես հիշում եմ, նա շարունակում է:
Ինտուիցիա: Սրա միջոցով դու հաճախորդին ուղուրդում ես անել այն, ինչ նա պետք է անի, բայց ցուցումը նրան հասնում է խառնված, որ հազիվ է հասկանում:
-Իսկ երազնե՞րը:
-Միանգամայն պարզ է, որ մենք կուզեինք երազների միջոցով նրանց հասցնել իրենց խնդիրների լուծումները: Բայց մենք դրա իրավունքը չունենք: Մենք պետք է օգտագործենք երազատեսությանը հատուկ խոսքը, որի մեջ պետք  է դնել անհրաժեշտ ցուցումները՝ խորհրադանիշների ձևով: Օրինակ՝ եթե քո հաճախորդին վտանգ է սպառնում, երազի մեջ ցույց տուր, որ թափվում են նրա ատամները կամ մազերը: Երազի հետ խնդիրն այն է, որ կամ նրանք են դա արթնանալով մոռանում, կամ հասկանում են ոչ այնպես, ինչպես պետք է: Որպեսզի անհրաժեշտ արդյունքին հասնես, երբեմն պետք է լինում երկար գիշերներ շարունակ ցույց տալ տարբեր խորհրդանշական պատմություններ՝ միշտ պահպանելով գլխավոր տեղեկատվական կորիզը: Հրեշտակի տաղանդը հենց երազի լավ ռեժիսոր լինելն է: Յուրաքանչյուր հաճախորդ իր կոնցեպտուալ սարքն ունի, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել: Դրա համար բոլոր գրքերը, որտեղ խոսվում է երազների ընդհանոր սիմվոլիկայի մասին, իրականությանը չեն համապատասխանում: Նա շոյում է Վեներայի ձուն:
-Իսկ նշաննե՞րը:
-Նրանք գործածվում են ճիշտ այնպես, ինչպես ինտուիցիան:
Խոսքը անմիջական միջամտության մասին է, բայց այն միշտ չի գործում: Առաջ մարդիկ որոշումներ էին ընդունում նայելով թռչունների թռիչքը կամ հավի փորոտիքը: Մեզ համար այդպես հեշտ էր: Հիմա մենք ինքներս պետք է հորինենք նշաններ: Հաչող շունն ասում է, որ այդ կողմ գնալ չի կարելի, կամ դուռը, որը չի բացվում, որովհետև հանգույցները ժանգոտ են:
-Մե՞դիումները:
-Դրանք պետք է օգտագործել տնտեսելով: Մեդիումները մարդիկ են, որոնք հրեշտակների ձայները լսելու ունակություն ունեն: Առաջինը՝ նրանք երբեմն մեզ սխալ են հասկանում, երկրորդ՝ իրենց տաղանդի միջոցով նրանք ճնշում են գործադրում նրանց վրա, ովքեր լսում են իրենց: Այնպես որ դրանք օգտագործել կարելի է միայն ծայրահեղ դեպքերում:
-Լավ… իսկ կատունե՞րը:
-Մեծամասամբ կատուները մի քիչ մեդիումներ են: Նրանց առավելությունը մարդկանց նկատմամբ այն է, որ իրենց ընդունակությունների շնորհիվ նրանք չեն ստանում ո՛չ իշխանություն, ո՛չ փող: Իսկ գլխավոր թերությունն այն է, որ նրանք չեն խոսում և չեն կարող  զգուշացնել ուղղակիորեն:
Ես ընկնում եմ մտորումների մեջ: Միջոցները, որոնց ես տիրապետում եմ, ինձ բավականին համեստ են թվում ազատ ընտրության հետ պայքարելու համար:
-Իսկ կա՞ն ուրիշ լծակներ:
Էդմոն Ուելսը շոյում է Իգորի գունդը:
-Եղած հինգ լծակները ճիշտ օգտագործելու դեպքում թույլ են տալիս հասնել շատ լավ արդյունքների:
Ես ձգվում եմ:
-Հիանալի է, միշտ երազել եմ ղեկավարել մարդկանց:
Իսկական տղամարդիկ, իսկական կին, սա ավելի հետաքրքիր է, քան  <<ողջ պահեք ձեր հերոսին թշնամական միջավայրում>> խաղը:
-Զգո՛ւյշ: Դու իրավունք չունես անել,  ինչ խելքիդ փչի: Դու մեծ պատասխանատվություն ունես հաճախորդների հանդեպ: Դու պետք է կատարես նրանց ցանկությունները: Իսկ դա նշանակում է ընդհանրապես բոլոր երազանքները:
-Նույնիսկ նրանք, որոնք հակառակ են նրանց շահերին:
-Դրա մեջ  է նրանց հիսուն տոկոս ազատ ընտրության մեծ գերակայությունը:  Քեզ չի թույլատրվում դիպչել դրան: Դու պետք է հարգես նրանց նույնիսկ ամենաանհեթեթ ցանկությունները:
Ռաուլը ճիշտ էր: Մեր թշնամին սատանան չէ կամ այլ չար գոյություն: Մեր թշնամին մարդկանց ազատ ընտրությունն է:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий