пятница, 12 июля 2013 г.

Ժակի ծնունդը

   Նշանակում է, ես ծնվում եմ:
Սկզբում ես տեսնում եմ կուրացնող լույս գետնանցումի վերջում:
Ինձ հրում են: Ինձ քաշում են:
Ես հիշում եմ նախկին կյանքս: Ես հնդկացի եմ եղել, որին կախել են ոսկի որոնողները: Իմ վերջին միտքն էր <<Չի կարելի ինձ սապանել հենց այսպես` ոտքերս հողից վերև>>: Նրանք ինձ կախեցին: Ես խեղդվեցի, ես խեղդվեցի:
Արագ: Ռաուլն ասում է, որ ես շտապեմ: Նա բացատրում է, որ պետք է նրան տալ <<հրեշտակի համբույր>>:
Վերջին մարտի կերպարները դրոշմվում են իմ ուղեղում: Մեր նետերը նրանց գնդակների դեմ: Մեր աղեղները նրանց զենքերի դեմ: Վրանները կրակի մեջ են: Ինձ բռնում են: Իմ հյուսքերը կտրում են և վզիս հագցնում են  օղակը:

Ժակը դեռ շոկի մեջ է իր մահից: Նա չափազանց նյարդային է: Ես շշնջում եմ նրան՝ սսսս, մոռացիր ամբողջ անցյալդ:  Ռաուլը պատվիրում է ինձ նրան հրեշտակի նշանը դնել: Ինչպե՞ս դա անել: Նա ասում է, որ պետք է ցուցամատով սեղմել բերանի վերևը, այնպես կարծես թե ուզում եմ ստիպել նրան լռել:
Ես մատով սեղմում եմ նրա քթի տակ և փոսիկ եմ անում :
Ժակը հանգստանում է:
Չեմ հասկանում հենց նոր ինչ կատարվեց: Ինչ որ մեկի ներկայությո՞ւն: Ես ամեն ինչ մոռացա անցյալ կյանքից: Ես գիտեմ, որ պետք է ինչ որ բան հիշեմ, բայց չգիտեմ ինչ: Այնուամենայնիվ, ունեցել եմ ես արդյոք անցյալ կյանք: Չէ՛, ես այդպես չեմ մտածում:
Նշանակում է ես ծնվում եմ:
Ինձ քաշում են լույսի կողմը: Ես ձայներ եմ լսում:
Իմ մայրիկը:
Ես խիստ ձայն եմ լսում:
-Հրե՛ք, տիկի՛ն: Հրեք փոքր-փոքր, ձևացրեք շան շնչառություն:
Իմ մայրը սկսում է տնքալ: Այլ ձայն:
Սա շարունակվում է արդեն մի քանի ժամ: Երեխան վատ է դուրս գալիս: Անհրաժեշտ է կեսարյան հատում անել:
-Չէ, չէ ,-ասում է մայրիկը:- Ես ինքս կարող եմ:
Նորից տնքոցներ: Ես շուրջս զգում եմ ինձ իր մեջ առնող ալիքներ: Ես առաջ եմ շարժվում մութ խորշում: Ոտքերով սահում եմ դեպի կուրացնող լույսը: Ոտքերիս մատները հայտնվում են սառը ոլորտում: Ես ուզում եմ թաքնվել տաքում, բայց ռեզինե ձեռնոցներով ձեռքերը բռնում են ինձ և քաշում դեպի ցուրտը:
Իմ ոտքերը հիմա ամբողջությամբ դրսում են, հետո հետույքս, հետո փորս: Ինձ նորից քաշում են: Միայն ձեռքերս և գլուխս են դեռևս պաշտպանված: Մարմնիս մյուս հատվածը դողում է: Նորից քաշում են, բայց ես համառում եմ և չեմ հանձայնվում:
-Ոչինչ չի ստացվի, նա դուրս չի գալիս,-ասում է մանկաբարձը:
-Չէ, չէ,-տնքում է մայրիկը:
-Անհրաժեշտ է մի փոքր կտրվածք,-խորհուրդ է տալիս ձայնը:
-Դա անհրաժեշտ է,-հարցնում է մայրիկը անհանգստացած:
-Մենք կարող ենք վնասել նրա գլուխը, եթե շարունակենք քաշել,-պատասխանում են նրան:
Ես որոշ ժամանակ մնում  եմ մարմինս դրսում, գլուխս ներսում:  Կզակիս մոտ հայտնվում է դանակի սայրը: Կտրվածք, և ճնշումը շուրջս թուլանում է: Ցնցումով ինձ քաշում են ոտքերից և այս անգամ գլուխս անցնում է:
Ես բացում եմ աչքերս: Լույսից գլխիս մեջ զնգում է: Ես միանգամից կծկվում եմ:
Ինձ բռնում են: Ես չեմ հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում: Ինձ բռնում են ոտքերիցս՝ գլուխս ներքև: Այ, այ, այ: Ինձ զզվացրել է նման վերաբերմունքը: Ես գոռում եմ կատաղությունից: Նրանք նույնպես գոռում են:
Ահա այն, իմ ծնվելը, ես այն կհիշե՞մ:  Ես գոռում եմ, որ մեզ ունեմ:  Դա նրանց, թվում է, դուր է գալիս:  Նրանք ծիծաղում են: Ինձ վրա՞: Կասկածներով լցված՝ ես լալիս եմ:  Նրանք շարունակում են ծիծաղել: Ինձ ձեռքից ձեռք են փոխանցում: Էյ: Ես ամեն դեպքում խաղալիք չեմ: Մեկը նայում է իմ օրգանը և ասում:
-Նա տղա է:
-Օբյեկտիվ ասած, հրեշտակի տեսակետից, նա բավաանին տգեղ է:
Ռաուլը նայում է նորածնին և գլորվում ծիծաղից, ինչպես հին ժամանակներում:
-Եվ ճիշտ է, իսկապես սարսափելի է:
-Կարծում ես, ժամանակի ընթացքում կձևափոխվի:
Բժիշկը հայտարարում է, որ իմ հաճախորդը կշռում է երեք կիլոգրամ և երեք հարյուր գրամ: Ռաուլը խփում է ուսիս, կարծես թե այդ հերոսությունը ես եմ արել:
-Բոլոր նորածինները մի փոքր սարսափելի են, երբ լույս աշխարհ են գալիս:  Իսկ երբ նրանց աքցանով են հանում ավելի վատ:  Նրանք կարծես ակոսավոր լինեն:
Ես ծնվեցի:
-Ինչ լավիկն է,- միմյանց շնորհավորում են ձայները,որոնք ես դեռևս չեմ հասկանում:
Այս մոլորակում բոլորը գոռում են: Նրանք ինչ է շշուկով խոսել չգիտեն: Չափից դուրս շատ լույս, օդի հոսանքներ, աղմուկ, հոտեր: Այս տեղը ինձ ընդհանրապես դուր չի գալիս: Ես ուզում եմ վերադառնալ հետ: Բայց ինձ ոչ ոք չի հարցնում:  Նրանք ինչ-որ բան են քննարկում, որ իրենց շատ կարևոր է թվում:
-Եվ ինչպես եք ձեր տղային անվանելո՞ւ:
_Ժակ:
Խառնաշփոթը շարունակվում է: Իմ դողացող մարմնին մոտենում են մկրատները: Օգնեցեք:  Նրանք կտրում են պորտալարը և դրանից չափազանց սառն է դառնում է:
 Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:


Комментариев нет:

Отправить комментарий