Ես ննջում եմ՝ թեթևակի փակելով աչքերս: Մայրիկը լալիս է:
Նա խոսում է ինքն իրեն և շատ օղի է խմում: Նա հարբել է և ես էլ մի փոքր հարբած եմ:
Ես մտածում եմ, նա ուզում է ինձ թունավորել: Բայց իմ մարմինը սովորում է դրան և դիմակայելու
միջոցներ է գտնում: Ես դիմանում եմ արկոհոլին:
Մայրիկ, քեզ չի հաջողվի այդքան հեշտ իմ հարցերը լուծել:
Ես ուզում եմ ծնվել: Իմ ծնվելը կլինի իմ վրեժխնդրությունը:
Հանկարծ ես զգում եմ սարսափլի հարված: Ես ընկնում եմ: Իմ
դեմքը ջարդված է: Ինչ է կատարվում: Ես լսում եմ, ինչպե է նա զառանցում.<< Ես
քեզ կհասնեմ, կհասնեմ…դու կսատկես, ես կհասնեմ դրան>>:
Նորից հարված:
Ես փորձում եմ հասկանալ ինչ է կատարվում դրսում, և
երևում է, գլխի եմ ընկնում: Նա ընկնում է փորի վրա, որ ինձ ճզմի:
Ես ճզմվում եմ: Վերջապես նա դադարում է:
Ես սպասում եմ հաջորդ հարձակումին: Էլ ինչի՞ իրավունք ունեմ ես: Շյուղով գործելո՞ւ:
Պինդ կաց, Իգոր, բռնվիր, դրսում այնքան
լավ է…
Վերբեր Հրեշտակների կայսրությունը
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий