Ես վերհիշում եմ նախկին գոյությունս: Ես հարուստ և ուժեղ
չինացի վաճառական էի: Ճամփորդում էի իմ ծառանների հետ: Մեր վրա հարձակվեցին ավազակները:
Նրանք ամեն ինչ վերցրեցին, իսկ հետո ստիպեցին ինձ սեփական գերեզմանս փորել և հրեցին
դրա մեջ: Ես աղաչում էի նրանց ինձ գոնե ողջ
թողնել: Նրանք ինձ մոտ շպրտեցին աղախիններից
մեկին .<<Բռնի՛ր, թողնում ենք քեզ, զվարճացիր>>: Հետո նրանք մեր վրա հող
լցրին: Հողը լցվել էր աչքերիս մեջ: Աղախինը
խեղդվեց առաջինը, և ես զգում էի, թե ինչպես է կյանքը լքում նրա մարմինը: Ես փորձում
է դուրս գալ, ձեռքերով փորում էի հողը, բայց չափազանց գեր էի, որ ազատվեի: Չափից դուրս համեղ ուտեստներ…
Ես խեղդվում եմ: Ես տանել չեմ կարողանում այս սարսափելի գերությունը: Բացում եմ աչքերս: Երբ ես չինացի վաճառական էի,
մեռա սև տարածության մեջ: Ես նորից բացում
եմ աչքերս կարմիր գույն ունեցող տարածությունում:
Ես դեռևս բանտում եմ: Եվ կողքիս նորից դիակ է:
Դա Ջորջն է, իմ երկվորյակ եղբայրը, որին ես սպանեցի ՝ ինքս
այդ չցանկանալով:
Ես խեղդվում եմ, ուզում եմ դուրս գալ այստեղից: Օ~դ, օ'դ
տվեք: Ես շարժվում եմ: Այսօր իմ մարմինը այդքան
ծանր չէ: Ես խփում եմ ձեռքերով և ոտքերով, կռվում եմ ամբողջ ուժով: Երևի թե կա ինչ-որ մեկը, ով կարող է օգնել ինձ դուրս
գալ այստեղից:
Ահա մենք Վեներայի գլխավերևում ենք:
Ինչ-որ նրա գիտակցությունը կարգին չէ: Ես փորձում եմ թափանցել նորածնի գիտակցության մեջ
և տեսնում եմ, որ դա ինձ մոտ չի ստացվում: Այստեղ է գտնվում մեր աշխատանքի սահմանը: Մենք չենք կարող
կարդալ հաճախորդների մտքերը:
Երևի թե նրան տանջում են անցյալի հիշողությունները: Ես շտապում եմ նրա վրա դնել մատնահետքս, բայց նա գրգռված է, շարժվում
է առանց դադարի, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում դա անել:
-Նրա մոտ վախի նոպա է,- ասում է Ռաուլը:
-Արդեն:
-Իհարկե, երբեմն անցյալ մահվան հիշողությունները հետևանքներ
են թողնում: Նա չի կարող մնալ փակ տարածությունում: Հիմա մատնահետքը թողնելու ժամանակ
չէ: Արագ, պետք է ինչ-որ բան անել:
Ես մանկաբարձին կեսարյան հատում անելու անհրաժեշտություն
եմ ներշնչում:
Լույս, վերջապես ազատություն: Ինչ-որ մեկի ձեռքերը հանում
են ինձ բանտից, բայց ինչ-որ բան ինձ պահում է:
Դա Ջորջի դիակն է: Նա խեղդում է ինձ, կարծես թե չի ուզում
ընդհանրապես ինձնից բաժանվել: Ինչպիսի սարսափ: Ես մահացա տղամարդ՝ կնոջ դիակը ձեռքերիս,
և ես ծնվում եմ կին ՝ տղամարդու մնացորդներին կպած:
Բուժքույրերը ստիպված են փոքրիկ աքցաններով մեկը մյուսի հետևից
բացել Ջորջի մատները, որպեսզի ինձ ազատեն:
Սըըը,
մոռացիր այնցյալդ:
Հենց
որ նրա մարմինը օդ դուրս եկավ, ես բերանի վերևում դրեցի հրեշտակի նշանը: Բժիշկները չափազանց զբաղված էին նարն Ջորջից ազատելով և չէին նայել Վեներայի մռութիկին: Հակառակ դեպքում նրանք կնկատեին, թե ինչպես աղջկա քթի տակ առաջացավ փոքրիկ փոսիկը:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий