Ես ամբողջովին պատված
եմ համբույրներով և ուշադրությամբ: Մայրիկը չի դադարում կրկնել, որ ես ամենագեղեցիկ
աղջիկն եմ աշխարհում: Ես ինձ տեսել եմ հայելու մեջ և, իսկապես, ես հիանալի եմ: Ես ունեմ
երկար սև մազեր, մաշկս մեղրի գույն է և մետաքսի պես նուրբ, իսկ աչքերս բաց կանաչ են: Ի տարբերություն մյուս երեխաների, ես ծնվել եմ առանց կնճռոտվելու: Ինչպես մայրիկը բացատրեց,
դա նրա համար, որ ես ինքս դուրս եկա միանգամից հենց նրա փորից, և նա նույնիսկ ստիպված
չեղավ ինձ հրել:
Բացի դրանից ինձ ներկայացրին մի տարիքով պարոնի ՝
մայրիկի հայրիկին: Նրանք նրան անվանում են
<<հայրիկ>>: Հայրիկն անհանգստացնում
է ինձ թաց համբույրներով: Ատում եմ թաց համբույրները:
Նա ինձ ընդհանրապես չի սիրում, եթե նման զզվելի բաներ է անում:
Երեկոյան ես պահանջում
եմ, որ մահճակալի կողքը միացնեն գիշերալամպ, որ մթության մեջ չլինեմ: Երբեմն ինձ թվում
է, որ ներքնակի տակ թաքնվել է չար ինչ-որ մեկը,
և նա կբռնի ոտքերիցս:
Ատում եմ, երբ ինձ
փաթաթում են ծածկոցով: Ես ուզում եմ, որ ոտքերս միշտ լինեն օդում: Իսկ եթե ոչ , ապա
դա ինձ նյարդայնացնում է, շատ է նյարդայնացնում: Բացի դրանից, եթե հանկարծ մահճակալի
տակից հրեշ դուրս գա, ես չեմ հասցնի փախչել:
Ես գրեթե չեմ ուտում:
Կարող եմ ուտել միայն փափուկ և քաղցր բաներ:
Ես սիրում եմ գեղեցիկ, հաճելի և քաղցր ամեն ինչ:
Վերբեր Հրեշտակների կայսրությունը
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий