Նշանակում է ես
գոյություն ունեմ:
Ես ոչինչ չեմ
տեսնում: Շուրջն ամեն ինչ նարնջակարմրավուն է: Եվ ես լսում եմ ձայներ, սրտի բաբախ,
մարսողություն, մայրիկի ձայնը: Նա այնպիսի բաներ է ասում, որ ես չեմ հասկանում:
-Ես չեմ ուզում
թողնել այս երեխային:
Աբրակադաբրա:
Ես շատ անգամ
կրկնում եմ այս ձայները, մինչև ինձ չի հասնում նրանց տարօրինակ նշանակությունը,
որը թույլ է տալիս հասկանալ դրանց իմաստը:
Տղամարդու ձայն,
դա պետք է, որ հայրիկը լինի:
-Դու ուղղակի
հիմար ես: Դու արդեն տվել ես նրան անուն՝ Իգոր: Այն պահից սկսած, երբ իրերին անուն
են տալիս, նրանք սկսում են գոյություն ունենալ:
-Սկզբում ես նրան
ցանկանում էի, բայց հիմա էլ չեմ ուզում:
-Իսկ ես քեզ ասում
եմ, որ հիմա չափազանց ուշ է: Առաջ էր պետք մտածել: Հիմա այլևս ոչ մի բժիշկ նրանից
չի ազատի:
-Երբեք էլ ուշ չէ:
Մենք հիմա փող չունենք, որ երեխա մեծացնենք, պետք է անհապաղ նրանից ազատվել:
Ծիծաղ:
-Դու ուղղակի
անասուն ես,-գոռում է մայրը:
-Իսկ ես քեզ
հավաստիացնում եմ, որ դու նրան կսիրես,- պնդում է հայրիկը:
-Ես զգում եմ, որ
կարծես փորիս մեջ ուռուցք լինի, որը մեծանում է և կրծում ինձ ներսից: Տհաճ է:
Հազ:
-Արա ինչ ուզում
ես,-գոռում է հայրը,- զզվացրել են ինձ քո տնքոցները, ես գնում եմ, հեռանում եմ քեզնից:
Տակից դուրս արի ոնց ուզում ես:
Շրխկացնում է
դուռը: Մայրիկը լացում է:
Անցնում է որոշակի
ժամանակ: Հետո ես ստանում եմ բռունցքների մի ամբողջ շարք: Հայրիկը գնացել է :
Նշանակում է մայրիկն ինքն է խփում իր փորին:
Օգնեցե՜ք:
Նա ինձ չի սպանի:
Ես փորձում եմ վրեժխնդիր լինել քացիներով: Հեշտ է հարձակվել փոքրիկի վրա,
հատկապես, երբ նա ծուղակում է և չի կարող փախչել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий