вторник, 23 июля 2013 г.

Գրիգոր Նարեկացի /նախագիծ/

                                                                                                                    նախագիծ
Գրիգոր Նարեկացի

Նախագծի տևողությունը ՝ նոյեմբերի  8-15:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել  Գրիգոր Նարեկացու կյանքը և ստեղծագործությունը:
Նարեկացու ստեղծագործության գնահատում և արժևորում:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:

Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:
Տեսանյութերի պատրաստում ըստ նախագծի թեմայի:


Առաջադրանքներ
Սովորողները կատարում են իրենց տարիքային խմբին համապատասխան առաջադրանքը:
5-6-րդ դասարաններ

1.Գրիգոր Նարեկացու  կյանքը: /Որոնողական աշխատանք/
Համացանցից փնտրել տեղեկություններ Նարեկացու կյանքի մասին, պատրաստել տեսանյութ:
2.Նարեկացու մասին ժողովրդի մեջ բանավոր կերպով տարածվել են զանազան ավանդույթներ և պատմություններ: Գրքերից և համացանցից գտնել այդ պատմությունները, պատրաստել տեսաֆիլմ՝ նշելով աղբյուրը: Յուրաքանչյուր սովորող մեկ պատմություն է պատրաստում/որոնում, գտնում, մշակում, պատրաստում տեսաֆիլմ/: Նախագծի վերջում այդ պատմությունները և արված աշխատանքը համակարգում են մեկ փաթեթում /խմբային աշխատանք/:
7-9-րդ դասարաններ
1.      <<Մեղեդի ծննդյան>> տաղը գրաբարով և արևելահայերեն: Երկլեզվյան տեսաֆիլմի պատրաստում:
2.      <<Տաղ Վարդավառի>>: Ի՞նչ է ներկայացվում տաղում:
3.Նարեկացին և հոգևոր երաժշտությունը: Նարեկացին գանձերի հիմնադիր: /Հետազոտական աշխատանք/:
10-12-րդ դասարաններ
1.Ի՞նչ է նշանակում միստիկ բանստեղծ: Ո՞րն էր միստիկի գերագույն նպատակը: Էլ ի՞նչ միստիկ գրողներ են եղել: /Հետազոտական աշխատանք/:
2.Այլաբանությունները Նարեկացու տաղերում: Ի՞նչ է այլաբանությունը:
3.Նարեկ և նարեկաբուժություն: Ի՞նչ է նարեկաբուժությունը: /Հնարավորություն դեպքում հարցազրույց նարեկաբույժների հետ/:
4.Նարեկացու բառապաշարը: Նորաբանությունները Նարեկացու ստեղծագործություններում: /Հետզաոտական աշխատանք/:

Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:
Կատարված աշխատանքները հրապարակվում են կայքում, ենթակայքերում, սովորողների բլոգներում:


Նախագծի արդյունքում սովորողները կարժևորեն  Նարեկացու  ստեղծագործությունները: 
Սովորողների մոտ կզարգանան վերլուծական-ստեղծագործական կարողությունները:
Սովորողը կկատարի որոնողական աշխատանք և կհարստացնի իր գիտելիքները Նարեկացու վերաբերյալ:
Տաթևիկ Աբրահամյան


Комментариев нет:

Отправить комментарий