Իմ ոլորտների շնորհիվ
ես հետևում եմ հաճախորդներին բոլոր հնարավոր անկյուններում, կարծես թե իմ տնօրինման
տակ քսան տեսախցիկ կա: Բավական է մտածել, և ես ստանում եմ նկարը՝ մեծ պլանով: Իմ ցանկությամբ տեսախցիկները
պտտվում են հաճախորդի շուրջը, որպեսզի ավելի լավ ցույց տան երկրորդական կերպարներին,
այլ գործառույթները և շրջակա միջավայրը: Ես ղեկավարում եմ ոչ միայն տեսախցիկները և
նկարահանման անկյունները, այլ նաև լուսավորությունը: Ես կարող եմ իմ հերոսներին տեսնել մթության մեջ,
հստակ տարբերել նրանց հորդ անձրևի տակ: Ես կարող եմ թափանցել նրանց մարմնի մեջ և տեսնել,
թե ինչպես է բաբախում նրանց սիրտը, ինչպես է նրանց ստամոքսը մարսում սնունդը: Միայն նրանց մտքերն են ինձնից թաքնված:
Ռաուլը չի կիսում իմ
խանդավառությունը:
-Սկզբում դա ինձ էլ
էր գրգռում: Բայց վերջում ես հասկացա իմ ամբողջ անօգնականությունը:
Նա նայում է Իգորի
ոլորտին:
-Հըմ, այնքան էլ հաճելի
չէ այս ամենը:
Ես հոգոց եմ հանում:
-Ես անհանգստանում
եմ Իգորի համար: Մայրը նրան ի վերջո կսպանի:
-Մայրը ատում է սեփական
երեխային…- ձգձգելով բառերը ասում է Ռաուլը,- սա քեզ ոչինչ չի հիշեցնում:
Ես մտածում եմ, բայց
ոչինչ չեմ կարողանում հիշել:
-Ֆելիքս,- հոգոց է
հանում նա:
Ես թռչկոտում եմ: Ֆելիքս
Կերբոս, մեր առաջին թանտոսյանը: Նրան ևս ատում էր սեփական մայրը: Ես սկսում են տենդային
հետազոտել Իգորի կարման և իմանում եմ, որ,
իսկապես, իմ ռուս հաճախորդը թանատոսյան մեր
նախկին գործընկերոջ վերամարմնավորումն է:
-Ինչպե՞ս կարող էր
դա պատահել:
Ռաուլ Ռազորբակը ուսերն
է վեր գցում:
-Այդ ժամանակ <<թանատոսյան>>
տերմինը դեռ լայն ճանաչում չուներ, և հրեշտակային դատարանը նրան դասակարգեց որպես <<տիեզերագնաց>>:
Ես վերհիշում եմ այդ
հասարակ երիտասարդին, ով թույլ էր տվել իր
վրա փորձարկել վտանգավոր դեղորայքներ ազատազրկման տարիները կրճատելու համար: Ներում շնոհելու փոխարեն նա կամավոր համաձայնվեց
թանատանավիգատորյան թռիչքին: Այդպիսով նա դարձավ առաջինը, ով եղել է մեռյալների մայրցամաքում
և վերադարձավ հետ: Ես մի փոքր դաժան եմ համարում , որ անցյալ կյանքում իրեն ատող մայր
ունենալով հանդերձ, նա նոր կյանքում ավելի վատ ծնող ստացավ:
Ռաուլը պնդում է, որ
դա նորմալ է: Եթե ինչ-որ խնդիր չի լուծվել անցյալ կյանքում , այն մեխանիկորեն տեղափոխվում է
հաջորդ կյանք:
-Քանի որ Ֆելիքս Կերբոսայի
հոգին չկարողացավ հասկանալ իր մորը և ոչ էլ բարձրանալ նրանից, նա կփորձի դա անել Իգոր Չեխովի նոր կյանքում:
Երևի <<յոթերը>>
կամ <<աստվածներն>> են այդպես որոշել: Եթե նրան նորից չհաջողվի լուծել
խնդիրը իր մոր հետ, ինչպիսի հրեշավոր մայր կտան նրան հաջորդ կյանքում:
Ես կնճոռոտում եմ դեմքս:
Ես ինձ չեմ պատկերացնում
ավելի վատ մայր, քան Իգորինը…
Ռաուլ Ռազորբակը հռհռում
է:
-Դե՛, ուրեմն վստահիր վերևի մարդկանց: Նրանք հարուստ երևակայություն
ունեն, հատկապես երբ անհրաժեշտ է մարդու համար
նոր փորձություններ մտածել: Իգոր-Ֆելիքսի ապագա մարմնավորումը հավանական է կստանա հիանալի
մայր, ով կխեղդի նրան խանդից:
-Դե սա ուղղակի ինչ-որ
քրեական գազանություն է:
Իմ ընկերոջ դեմքն ավելի
է ընդգծվում, իսկ մատները սեղմվում են և բացվում:
-Տեսնում եմ դու սկսում
ես հասկանալ: Ամեն ինչ կատարվում է այնպես, կարծես թե վերևում նրանք որոշել են խփել
մեր հաճախորդների գլխին այնքան ժամանակ, մինչև նրանք սկսեն արձագանքել: Նրանք կարծում
են, որ միայն անդունդի խորքում մարդը ի վիճակի
է դուրս գալ մեկերևույթ: Ես չգիտեմ, ովքեր են այդ աստվածները, բայց ես համոզված չեմ,
որ նրանք մարդկության բարին են ուզում:
Ռաուլ Ռազորբակը սեղմում
է բռունցքները:
-Ավա՜ղ, մի փոքր: Մենք
միայն հետիոտներ ենք սուրբ գոյերի բանակում: Մենք առաջավորներն ենք և առաջինն էլ կտեսնենք աղետը, բայց որոշումները ընդունում
են սպաները և ռազմավարները թիկունքում…Եվ մենք չգիտենք ինչն է նրանց շարժում:
Հանկարծակի ես զգում
եմ անօգնականություն: Ռաուլը կատաղի ցնցում
է ինձ:
-Հենց դրա համար մենք
պետք է ամեն գնով իմանանք, ովքեր են այդ սպաները և ինչն է նրանց շարժում, ովքեր են
այդ <<յոթերը>>, այդ <<աստվածները>>,
որոնք օգտագործում են մեզ՝ հրեշտակներիս և նրանց՝ մահկանացուներին:
Առաջին անգամ, երևի
թե Իգորի դժվարությունների պատճառով, ես լսում եմ իմ հանդուգն ընկերոջ փաստերը: Բայց ես դեռ պատրաստ
չեմ խախտել հրեշտակների երկրի օրենքները:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий