Ինձ դուր չի գալիս, որ ծնողներս բռնում են իմ ձեռքերի տակից,
ինձ դուր է գալիս, երբ բռնում են ազդրերիցս և ես կարողանում եմ նստել նրանց ձեռքերին:
Հայրիկը հաճախ է ինձ օդ թռցնում: Ես կարող եմ խփվել առաստաղին: Դրանից ես վախենում
եմ: Ինչո՞ւ են հայրերը կարծում, որ երեխաներին պետք է շպրտել օդ:
Ամեն ինչ ինձ անհանգստացնում է: Ես ուզում եմ թաքնվել վերմակի տակ ու, որ ինձ հանգիստ
թողնեն:
Ինձ ներկայացրեցին մի աղջկա և ասացին, որ նա իմ քույրն է:
Ինչպես երևում է, նա ուրախ է ինձ տեսնել, քանի որ անընդհատ տարբեր իրեր է խցկում բերանս
և ասում . << Ահա, փոքրի'կ, պետք է ուտել>>: Նա ինձ իր տիկնիկի սայլակն է մցնում և վազում է ամբողջ տնով ու գոռում.
<<Փոքրիկը կեղտոտվել է, նրան պետք է լողացնել և աչքերը լվանալ օճառահեղուկով>>:
Նա միակ աղջիկը չէ, ով իրեն իմ քույրն է համարում: Կան և
ուրիշները, որոնց ներկայությունը ինձ հետաքրքիր է, բայց նաև վտանգավոր: Մեկը քաշում
է այտս, մյուսները ՝ մազերս: Նրանցից մեկը ինձ տալիս է ծծակ, իսկ մյուսները՝ ապտակում են:
Ես պարզեցի, որ ընտանիքում կա նաև կատու: Իմ կարծիքով դա
տան ամենահանգիստ արարածն է: Նրա մորթին իմ փափուկ արջուկների պես փափուկ է, և նա մռմռացնում է, որը ինձ շատ է դուր
գալիս:
Քույրերը փորձում են ինձ քայլել սովորեցնել: Ես արդեն մեկ
անգամ ընկել եմ, և կապտուկների մասին հիշողությունը ստիպում է ինձ խուսափել հաջորդ
փորձերից: Կանգնած դիրքը ինձ անհանգստացնում է: Չորս վերջույթների վրա ընկնելն այդքան
էլ սարսափելի չէ:
Բացի կատվից, տանը հանգստացնող մյուս իրերն են անոթը և հեռուստացույցը:
Երբ ես նստում եմ անոթի վրա, ինձ ոչ ոք չի
անհանգստացնում: Իսկ հեռուստացույցում ամեն ինչ շարժվում է , և բացի այդ նա ևս կատվի
պես մռմռացնում է:
Հեռուստացույցով անընդհատ ցույց են տալիս պատմություններ:
Ես սիրում եմ պատմություններ: Նրանք օգնում են մոռանալ իմ անհանգստությունները:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий