Նայի՛ր, ինչ տարօրինակ է…Ես
լողում եմ: Ես պարկի մեջ եմ, որը լցված է բաց գույնի հեղուկով: Իմ մա՞յրը: Անկասկած:
Ես հիշում եմ իմ նախկին գոյությունը:
Ես ամերիկյան հնդկացի էի: Երեկոները ես պատմում էի պատմություններ: Հետո եկան սպիտակ
մարդիկ, նրանք ինձ սպնեցին, կախեցին:
Հիմա ես նորից աշխարհ եմ վերադառնում,
բայց ո՞րտեղ, ո՞ր երկիր, ո՞ր ժամանակաշրջան, ո՞վքեր են իմ ծնողները: Տխուր է:
Վերևում ինչ –որ բան են ասում:
Դա երևի իմ նոր մայրն է: Նա ի՞նչ է ասում: Ես զարմանում եմ, որ այդքան լավ եմ նրան
հասկանում: Մայրիկը խոսում է իմ մասին: Ասում
է, որ ինձ Ժակ է անվանելու, ասում է, որ գիշերները ես ոտքի մատներով խփում եմ նրա փորին:
Ահաա, դա նրան դուր է գալիս: Ի՜նչ լավ է, դե ինչ, չթռվռամ:
Նա ասում է, որ ցանկանում
է փորձել ապտոնոմյա:
-Ի՞նչ է ապտոնոմյան,-հարցնում
է նրա ընկերուհին:
Տեխնիկա է, որ թույլ է տալիս
հորը զգալ հղիությունը: Նա երկու ձեռքերը դնում է կնոջ փորի վրա և այդ կապի միջոցով
տեղեկացնում է սաղմին իր հանդեպ ուշադիր այլ
մարդու ներկայության մասին
Դա ճիշտ է: Դեռ երեկ ես զգացի
այդ ձեռքերը: Այսինքն կա ոչ միայն մայրիկ, այլ նաև հայրիկ:
Մայրիկը բացատրում է, որ ես՝
փոքրիկ Ժակս, հիանալի ճանաչում եմ այդ ձեռքերը և միանգամից տեղավորվում եմ նրա ձեռքերի
տակ, հենց նա դրանք դնում է մայրիկի փորին:
Ես քաշում եմ պորտալարը, այստեղ
ձանձրալի է: Ես ինքս ինձ հարցնում եմ, ինչպես է այնտեղ՝ վերևում:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий