Ես
հետևում եմ իմ <<ձվերին>>:
Ժակի
ծնողները օգտագործում են ապտոնոմիա: Զարգացման հիանալի պայմաններ:
Իգորին
ծեծում են: Զարգացաման շատ վատ պայմաններ:
Զարմանալի է, բայց Վեներան ունի եկվորյակ եղբայր: Ես չգիտեմ լավ է դա, թե՞ վատ:
-Մենք այստեղ ժամանակ ենք կորցնում: Լինենք այն , ինչ կանք:
Բացահայտենք մեզնից
ծածուկ մնացածը: Ճանաչելիի սահմանը տեղաշարժենք,-ասում է ինձ Ռաուլը, որը վերդարձավ անմիջապես Էդմոն Ուելսի անհայատանալուց հետո:
Իմ
ոլորտները շարունակում են պտտվել իմ առջև: Ես ցույց եմ տալիս նրանց ծնոտի շարժումով:
-Ես չեմ կարող նրանց անընդհատ ինձ մոտ պահել: Ինչպե՞ս նրանցից ազատվեմ:
Ռուլը ցույց է տալիս, որ հերիք է ձեռքերի ափերը իջեցնել ներքև,
և <<ձվերը>> թողնում են ինձ ու թռչում են: Նրանք նույն վայրկանին գնում են հյուսիս-արևելք, ինչպես փոքրիկ
հեռակառավարվող ինքնաթիռներ:
-Ո՞ւր գնացին:
-Ինչ-որ տեղ սարերում:
Ես ձեռքերիս ափերը վեր եմ բարձրացնում և երեք ոլորտները նույն
վայրկյանին հայտնվում են հորիզոնում և միանգամից
տեղավորվում են իմ ձեռքերին: Ես սկսում եմ հասկանալ համակարգը: Ռաուլը նյարդայնանում
է:
-Վերջացրու զվարճանալը: Միշե՛լ, ինձ քո օգնությունն
է պետք: Հիշի՛ր թանատոսյանների
ժամանակի մեր լոզունգը:
<<Ինչքան հնարավոր է հեռու դեպի անիմանալին>>:
Ես բարձրացնում եմ գլուխս դեպի ոչ իրական երկինքը:
-Այլևս անիմանալի ոչինչ չկա : Միայն պատասխանատվություն մեր
սաղմերի հանդեպ:
Ռաուլն առաջարկում է թռչել արևելք: Մենք փոխել ենք դիտման տեղը, բայց անհայտությունը
չի կորել: Մենք չգիտենք ինչ կա հրեշտակների երկրից այն կողմ: Մենք հասանք
նրանց տարածքի արևելյան սահմանին:
-Ի՞նչ ես ուզում
անել:
Գլխի թեքումով նա ցույց է տալիս Զմրուխտե դուռը:
-Դու շատ լավ գիտես, որ մենք կմտնենք այս դռնով, երբ փրկենք
մարդկային հոգի,-ասում եմ ես:
Ռաուլի
երկար մատները շարժվում են օդի մեջ:
_Դու, նշանակում է, դեռ ոչինչ չես հասկացել: Բոլորն էլ գտել
են հաճախորդներ՝ սրիկաներ, և նրանք երբեք էվոլյուցիայի չեն ենթարկվի:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий