Դա տարօրինակ է:
Ես գիտեմ, որ ընդամենը սաղմ եմ, բայց ես ինչ-որ բան եմ զգում: Ոչ թե ներսից, այլ
դրսից:
Այստեղ նեղ է ,
իսկ ես դա տանել չեմ կարողանում: Ինձ նյարդայնացնում է, որ իմ մարմինը չի կարող
շարժվել: Ես ամբողջ ուժով փորձում եմ պարզել, թե ինչն է ինձ խանգարում և հանկարծ
նկատում եմ, որ իմ կողքին գտնվում է իմ երկվորյակ եղբայրը:
Ես երկվորյակ
եղբայր ունե՞մ:
Ես գլխի եմ
ընկնում , որ մենք կապված ենք մայրիկի հետ պորտալարով, և բացի դրանից, հրաշք, մենք
իրար հետ էլ ենք կապված: Նշանակում է մենք կարող ենք զրուցել:
-Դու ո՞վ ես:
-Իսկ դու ո՞վ ես:
-Ես փոքրիկ աղջիկ
եմ մայրիկի փորիկի մեջ:
-Իսկ ես փոքրիկ
տղա եմ:
-Ես շատ ուրախ
եմ, որ միայնակ չեմ: Ես միշտ մտածել եմ, որ սաղմնային կյանքը միայնակություն է:
-Ուզում ես քեզ պատմեմ
իմ մասին:
-Իհարկե:
-Իմ նախկին
կյանքում ես ինքնասպան եմ եղել: Ես, իհարկե, պետք է դեռ նստեի, բայց ինձ
ուղարկեցին այստեղ, որ ավարտին հասցնեմ իմ կարման: Իսկ դո՞ւ:
-Ես առաջ եղել եմ
ծեր չինացի՝ հարուստ և հզոր: Ես ունեի լիքը կանայք և ծառաներ:
Ես շարժվում եմ:
Այդ հիշողություններից ուզում եմ շրջվել և դուրս գալ:
-Ես քեզ
խանգարում եմ:
-Իսկապես, մի
փոքր նեղ է: Երևի ես էլ քեզ եմ խանգարում:
-Ինձ համար
միևնույնն է քույրիկ: Ես նախընտրում եմ լինել նեղվածքի մեջ, բայց լավ
ընկերակցությամբ, քան միայնակ այս խավարում:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий