Ես հիշում եմ, որ
աստղագնաց էի: Հիշում եմ եմ իմ հուսահատությունը:
Մենք հիմա Իգորի կողքին
ենք: Նա նույնպես նյարդայնանում է: Վերհիշում է անցյալ կյանքը և ստացած վնասվածքները:
Ես օգնության եմ հասնում և միանգամից դնում եմ հրեշտակի նշանը: <<Սըը, մոռացիր
անցյալը>>: Նա չի ցանկանում հանգսատանալ: Ես ավելի ուժեղ եմ սեղմում, և ավելի
վատ, եթե նրա փոսիկը խորը լինի: Նա վերջապես մի փոքր հանգստանում է:
Մայրիկը ուշաթափվել
է փողոցում: Այն պահից սկսած, ինչ նա ուշադրություն չի դարձնում ախտանշաններին, դա
անսպասել չէր: Սրտխառնուք: Գլխապտույտ: Ամեն անգամ որպես
պատիժ ինձ ծեծում էին: Կարծես թե ես էի մեղավոր:
Այս անգամ նրա ջրերը
գնացին, և ես հայտնվեցի ամբողջովին չորության մեջ, գումարած դրան նա անգիտակից է:
Նրան վերցրեցին անցորդները:
Նա սկսեց գոռալ, հետո ինչ-որ մեկն ասած, որ կինը երևի թե հղի է: Մյուսն ասաց, որ նրան
պետք է շատապ հիվանդանոց տանել:
-Ես արդեն լավ եմ,-
ասաց մայրիկը՝ ուշքի գալով,- ես ուղղակի խմել եմ
և կորցրել գիտակցությունս:
Բարեբախտաբար, նրանք
չհավատացին: Հաստատությունը հեռու է գտնվում:
Մեքենան արագ է գնում: Ես դա զգում եմ
հարվածներից:
-Հետո կամաց,-խորհուրդ
է տալիս կանացի ձայնը:
-Սարսափելի ոչինչ
չկա, ինձ տուն տարեք,- կրկնում է մայրիկը:
Ես սկսում եմ խեղդվել
ներսում: Ես կմեռնեմ, և այդ ժամանակ նա կհաղթի: Ժամանակը եկավ: Մեքենավար ամուսիններ,
իսկ ես հասկանում եմ, որ նրանք ամուսիններ են, քանի որ տղամարդու և կնոջ ձայնները հատվում
են, կորցնում ինքնատիրապետումը: Մեքենան ավելի արագ է գնում: Սկսվում է: Ես դիրք եմ ընդունում:
Սկսեք: Ես պատրաստ
եմ:
-Ես չգիտեմ՝ ինչ պետք է անել,- ասում է տղամարդը իր ընկերուհուն,-
ես երբեք ծնունդ չեմ ընդունել, ես հացթուխ եմ:
-Ուրեմն, պատկերացրու,
թե հաց ես հանում վառարանից, հիմար:
-Նա կմեռնի, նա կմեռնի,-
սրդողում է տղամարդը:
Բայց իմ կարծիքը հաշվի
չեն առել: Չնայած իմ ատելի ծնողին և այս երկուսին, որոնք ոչինչ չեն կարողանում անել,
ես ուզում եմ ապրել և ես կապրեմ:
Ահա և ելքը:
Ես դուրս եմ հանում
գլուխս: Դա ամենից դժվարն է: Ես բացում եմ աչքերս և ոչինչ չեմ տեսնում: Կարծես ամեն
ինչ մշուշի մեջ լինի:
-Փաթաթիր նրան քո պիջակով,- հրամայում է նրան կինը:
Դե ինչ, ամենակարևորը
արված է: Ես ծնվեցի:
Մնացածը պետք է ավելի հեշտ լինի:
-Ես կարծում էի՝ մենք
երբեք չենք կարողանա դա անել:
-Չգիտեի, որ ծնունդը
այդքան բարդ գործ է:
-Ամեն ինչ մոռացվում
է,- հանգստացնում է Ռաուլը,- հիմա տեսնում ես , մենք ճիշտ արեցինք, որ միասին եկանք:
Երկուսով հեշտ էր ազդել այլ մեքենավարների վրա և վթարից խուսափել:
-Նրանք բավականին
հուզիչ են:
-Դու գժվել ես, ախր
սրանք հրեշներ են, այո՛: Եվ
մղձավանջը նոր է սկսվում: Հիմա դու կիմանաս ամենավատը:
-Ո՞րն է:
Ռաուլն ընկճված տեսք
է ընդունում:
Ազատ ընտրություն:
Մարդու ազատ ընտրություն, դա նրա իրավունքն է, ընտրել՝ ինչ անել սեփական կյանքի հետ: Եվ նշանակում է, սխալվելու իրավունքը: Դժբախտություն ունենալու իրավունքը: Բայց ոչ պատասխան
տալ ինչ-որ մեկին և ինչ-որ բանում:
Չէ՛, եղբա՛յր, քեզ վրա է պատասխանատվությունը:
Եվ նրանք չեն ամաչում: Ա՛խ,
խնդրում եմ, զգուշացե՛ք այդ
սարսափելի բառերից <<ազատ ընտրություն>>:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий