суббота, 6 июля 2013 г.

Հանրագիտարան

Ապտոնոմյա: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում հոլանդացի բժիշկ Ֆրանց Վելդմանը, որին հաջողվել էր ողջ մնալ համակենտրոնացման ճամբարում, որոշեց, որ աշխարհում ամեն ինչ վատ է, քանի որ երեխաներին քիչ են սիրում վաղ տարիքից սկսած:
Նա նկատեց, որ հայրերը, զբաղված լինելով աշխատանքով կամ պատերազմով, քիչ են հետաքրքրվում իրենց ժառանգների մասին, մինչ նրանց երիտասարդ դառնալը: Նա սկսեց հնարներ փնտրե հորը հետաքրքրելու համար` սկսած երեխայի ամենավաղ տարիքից  և նույնիսկ հղիության ժամանակ: Ինչպե՞ս դա անել: Ապագոր մոր փորին ձեռքը դնելու միջոցով: Նա հայտանագործեց ապ-տոնոմիան, հունական hapto՝ հպվել և nomos՝ օրենք բառերից:
Դիպչելու օրենք:
 Մոր մաշկին նուրբ հպման միջոցով հայրը կարող է երեխային տեղեկացնել իր ներկայության մասին և առաջին հարաբերությունները ամրացնել նրա հետ: Փորձերը ցույց են տվել, որ իսկապես, սաղմը տարբեր հպումների մեջ հաճախ է  առանձնացնում այն հպումը, որը պատկանում է իր հորը: Ամենաընդունակ հայրերը նույնիսկ կարող են ստիպել, որ երեխան թավալի փորի մեջ՝ մի ձեռքից մյուսին անցնելով:

Ամենանախնական փուլում ստեղծելով եռանկյունի՝ մայր-հայր-երեխա , ապտոնոմյան ուժեղացնում է հոր պատասխաատվությունը: Բացի այդ, մայրը իրեն միայնակ չի զգում հղիության գործընթացում: Նա կիսում է իր փորձը հոր հետ և պատմում է նրան, թե ինչ է զգում, երբ ամուսնու ձեռքերը դիպչում են նրան և երեխային:
Ապտոնոմյան, իհարկե, երջանիկ մանկության միջոց չէ, բայց նա, ակնհայտորեն, կապվածության նոր ուղիներ է բացում , կապվածություն հոր, մոր և երեխայի միջև: Դեռևս Հին Հռոմում սովորույթ կար ապագա մորը շրջապատել կումամներով / cum mater- մոր ուղեկիցը, ընկերուհին/ : Բայց ակնհայտ է, որ մոր լավագույն ուղեկիցը հղիության ընթացքում հանդիսանում է երեխայի հայրը:
Էդմոն Ուելս

Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий