суббота, 20 июля 2013 г.

Հանրագիտարան

Մայրական բնազդ:  Շատերը կարծում են, որ մայրական սերը  բնական և մարդկային զգացմունք է: Դրանից մեծ սուտ  չկա: Տասնիններոդ դարի վերջում  արևմտյան  բուրժուազիային պատկանող կանանց մեծ մասը երեխային տալիս էր ստնտուին և այլևս նրանով չէր զբաղվում:  Գեղջկուհիները առավել ուշադիր չէին: Նրանք շատ ամուր փաթաթում էին երեխաներին, իսկ հետո վառարանի խողովակին շատ մոտ էին կախում, որ չմրսեն: Քանի որ երեխաների մահվան մակարդակը շատ բարձր էր, ծնողները ֆատալիստներ էին և գիտեին, որ իրենց երեխան  պատանեկան տարիքին հասնելու միայն մեկ հնարավորություն ունի երկուսից:
Միայն քսաներորդ դարի սկզբին  կառավարությունը հասկացավ այդ տխրահռչակ  մայրական բնազդի էկոնոմիակական, սոցիալական և ռազմական շահերը: Մասնավորապես, բնակչության թվի կրճատման  ժամանակ սկսեցին հասկանալ, որ դա տեղի է ունենում , քանի որ շատ երեխաներ սոված են մնում, նրանց հետ վատ են վարվում, նրանց ծեծում են: Դրա հետևանքները կարող էին շատ լուրջ լինել երկրի ապագայի համար: Սկսեցին ավելի ուշադրություն դարձնել մարդկանց տեղեկացվածությանը, և քիչ-քիչ բժշկության առաջընթացը մանկական հիվանդությունների ոլորտում թույլ տվեց  ծնողներին ավելի կապավել իրենց երեխաներին՝ չվախենալով նրանց կորցնելուց:  Օրակարգում դրվեց <<մայրական բնազդը>>:

Քիչ-քիչ առաջացավ նոր շուկան՝ խանձարուրներ, ծծիչներ, մանկական անոթներ, արհեստական կաթ, խաղալիքներ: Ամբողջ աշխարհով տարածվեց Ձմեռ պապի լեգենդը:
Մասյական գովազդի միջոցով մանկական արտադրությունը ստեղծեց պատասխանատու մայրիկի կերպարը, և երեխայի երջանկությունը դարձավ ժամանակի իդելաը:
Սա պարադոքսալ չէ, բայց հենց այն պահին, երբ մայրական սերը առաջանում է և ծաղկում, դառնում է միակ և չվիճարկվող զգացմունքը հասարակության աչքում: Երեխաները մեծանալով մշտապես հանդիմանում են իրենց մայրերին, որ ուշադիր չեն եղել իրենց նկատմամբ : Իսկ հետո նրանք հոգեվերլուծաբանին են պատմում ծնողի վերաբերմունքից  իրենց դառնությունները ու զայրույթը :
Էդմոն Ուելս
Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий