пятница, 12 июля 2013 г.

Հանրագիտարան

Իրավախախտիչ: Հասարակությանը անհրաժեշտ են իրավախախտիչները:  Հասարակությունը օրենքներ է սահմանում, որպեսզի դրանք խախտեն: Եթե բոլորը հարգեն սահմանված օրենքները և ենթակվեն նորմերին՝  նորմալ դպրոցական կրթություն, նորմալ աշխատանք, նորմալ քաղաքացիություն, նորմալ սպառում, ապա ամբողջ հասարակությունը կդառնա  <<նորմալ>>  և կհայտնվի լճացման մեջ:
Հենց որ իրավախախտիչներին հայտնաբերում են, նրանց անհապաղ հանձնում են և արտաքսում: Բայց ինչքան զարգանում է հասարակությունը, այնքան ավելի շատ է նա իրենից թույն թողնում, որը ստիպում է նրան արտադրել հակամարմին: Այսպիսով, նրանք  սովորում են թռչել ավելի բարձր արգելքների վրայով:

    Չնայած նրանք անհրաժեշտ են, իրավախախտիչներին միշտ զոհաբերում են: Նրանց վրա հարձակվում են, նրանց վրա հիմնվում են, որ հետո ուրիշները՝ <<նորմալների համեմատ անցնողները>>, որոնց կարելի է անվանել կեղծ իրավախախտիչներ, կարողանան կատարեն նույն իրավախախտումները, բայց այս անգամ նուրբ, անհանգիստ, կոդավորված, չեզոքացրած: Այդպես նրանց տրվում են գյուտարար իրավախախտիչների դափնիները:
Բայց պետք չէ խաբվել: Եթե նույնիսկ հայտնի են դառնում կեղծ իրավախախտիչները, նրանց միակ տաղանդը կայանում է նրանում, որ նրանք առաջինը նկատեցին իրական իրավախախտիչներին:  Իսկ իրականները միշտ մոռացված կլինեն և կմեռնեն այն համոզմունքով , որ իրենց չհասկացան և առաջ ընկան իրենց ժամանակից:
Էդմոն Ուելս

Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Комментариев нет:

Отправить комментарий