Երեկ ես երկար նստեցի հայելու առաջ: Ես ծամածռություններ
էի անում, բայց նույնիսկ այդ ժամանակ ես ինձ դուր եմ գալիս: Ծնողներս ինձ
հագցրել են փափուկ վարդագույն տակդիր: Նրանք ասում են դա հագցրել են, որ ես դրանց մեջ
<<չիշա>> և <<քաքա>> անեմ: Չեմ հասկանում, թե նրանք ինչ են
ասում: Ես հրացնում եմ. << Ի՞նչ է պիպին>>,
և մայրիկը ինձ ցույց է տալիս, ես նայում
եմ դեղին հեղուկին: Նրանից հոտ
եմ քաշում: Տհաճ է: Ինչպես կարող է այսպսի գեղեցիկ մարմնից, որ ես ունեմ,
հեղուկ հոսել, որն այդքան վատ հոտ ունի: Ես զայրանում եմ: Դա այնպես անարդար է: Եվ
հետո, ինչքան ստորացուցիչ է հագնել այդ տակդիրները:
Երևում է բոլոր մարդիկ առանց բացառության <<չիշա>>
և
<<քաքա>> են անում: Համենայն
դեպս այդպես են ասում հայրիկը մայրիկի հետ, բայց ես նրանց չեմ հավատում: Երևի թե կան
այնպիսինները, ովքեր այդ աղետից ազատված են:
Գլուխս ցավում է:
Ես հաճախ եմ գլխապտույտ ունենում:
Ինչ-որ կարևոր բան
է տեղի ունեցել, որը ես մոռացել եմ: Ես գիտեմ, որ քանի դա չեմ հիշել, իմ գլուխը ցավելու
է:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թրգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий