1974թվականին
Տորոնտոյի համլսարանից փիլիսոփան և հոգեբան
Անատոլի Ռապապորտը ձևակերպել է մի գաղափար, ըստ որի այլ մարդու նկատմամբ վարքի ավելի
էֆեկտիվ միջոց է հանդիսանում համագործակցությունը,
փոխադարձ հարգանքը, ներումը: Այլ կեր ասած, երբ մարդը, կամ կառույցը, կամ խումբը հանդիպում
է այլ մարդու, կառույցի կամ խմբի, նրանք շահագռգռված են նրանում, որ առաջարկեն միություն/դաշինք/
, այնուհետև փախադարձ հարգանքի օրենքի համաձայն տան ուրշին այն, ինչ նրանից ստացել
են: Եթե ուրիշը օգնում է, նրան էլ են օգնում, եթե ուրիշը ագրեսիվ է , ապա ի պատասխան ստանում է ագրեսիա: Այնուհետև անհրաժեշտ
է ներել և նորից շարունակել համագործակցությունը:
1979թվականին
մաթեմատիկ Ռոբերտ Ակսելրոդը մրցույթ կազմակերպեց ինքնավար համակարգչային երկու ծրագրերի
միջև, որոնք ընդունակ էին իրենց պահել կենդանի մարդկանց պես: Միակ պահանջը այն էր,
որ յուրաքանչյուր ծրագիր պետք է հագեցած լիներ
ստանդարտ հեռահաղորդակցությամբ, ունենար ենթածրագիր, որը թույլ կտար շփվել հարևանների
հետ:
Աքսելերոդը ստացավ ծրագրերով
տասնչորս սկավառակ իր գործընկերներից, որոնք հետաքրքրված էին մրցաշարով: Յուրաքանչյուր
ծրագիր վարքի տարբեր օրենքներ ուներ /ամենահասարակների վարքի կոդը փոքրացել էր երկու
տող, իսկ ամենաբարդերը՝ հարյուր տող/: Նպատակն
այն էր, որ պետք էր հավաքել ավելի շատ միավորներ: Որոշների մոտ կանոների ծրագիրն այնպես
էր, որ պետք էր հնարավորինս արագ մյուսին շահագործել, գողանալ նրա կետերը, իսկ հետ
փոխել ընկերոջը: Մյուսները փորձում էին վիճակից
դուրս գալ ինքնուրույն, պահպանելով սեփական կետերը, խուսափելով կապվել բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին իրենցից միավորներ
զավթել: Կային նաև այսպիսի կանոններ << Եթե մեկը թշնամական է տրամադրված , անհրաժեշտ
է նրան զգուշացնել, որ նա դադարի դա, իսկ հետո պատժել>>: Կամ << Համագործակցել
և հետո անսպասելի դավաճանել>>:
Ամեն ծրագիր 200
անգամ հակադրվել էր մրցակիցներից յուրաքանչյուրին:
Բոլորին հաղթեց Անատոլի Ռապապորտի
ծրագիրը , որը պատրաստված էր վարքի ՀՓՆ կանոներով/համագործակցություն,
փոխադարձ հարգանք, ներում/:
Ավելին, ՀՓՆ ծրագիրը, որ պատահականորեն
ներդրվել էր մյուս ծրագրերում, սկզբում պարտվում էր ագրեսիվ ծրագրերին, բայց արդյունքում
հաղթեց և կդառնար <<վարակիչ>>,
եթե նրան տային երկար ժամանակ: Հարևան ծրագրերը, տեսնելով որ այն ավելի էֆեկտիվ է,
ի վերջո, սկսեցին օգտագործել նույն մոտեցումը: Այնպես որ կարճ ժամանակում ՀՓՆ-ի օրենքը դարձավ ավելի
արդյունավետ: Յուրաքանչյուրը կարող է դա փորձարկել սեփական անձով: Դա նշանակում է, որ պետք է մոռանալ բոլոր տհաճությունները,
որ ձեզ պատճառում է գործընկերը կամ մրցակիցը և առաջարկել նրան աշխատել միասին, կարծես
ոչինչ էլ չի պատահել: Ժամանակի ընթացքում այս մեթոդը իրեն կարդարացնի: Եվ դա քաղաքավարություն
չէ, դա հենց ձեր շահերից է բխում, ինչը հաստատվեց համակարգչի միջոցով:
Էդմոն Ուելս
Բացարձակ և հարաբերակն գիտելիքների
հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий