вторник, 26 января 2016 г.

Անդրեասների տունը /ինդոնեզական պոեզիա/

Զվարճալի տոն՝ կիրակի երեկոյան,
Լիովին վայելեցինք. որովհետև,
Արթնացանք, երբ մեծ արևը
Պատուհանի ապակու կենտրոնում է
Կանգնում:  Տիկին Անդրեասը,
Մեզ հրավիրել են այգում նախաճաշելու:
Առանց շտապելու, մենք հավաքվել ենք տան մոտ,
Սեղանը բացված էր, և խոտի վրա
Շլացնում էին փայտյա աթոռները՝
Տասներկու ծառերի խիտ ստվերում:
Վարդագույն, ինչպես հնդկահավի միսը:
Սեղանին՝ սրճեփ նեղ շրջապատում,
Աղաման, հացաման, գավաթ և ափսե:

понедельник, 25 января 2016 г.

Խմիր մինչև վերջ /ինդոնեզական պոեզիա/

Բյուեղյա գավաթների զնգոց,
Արբեցնող շուրթերի համբույր,
Խմի՛ր գինի, թող բռնկվի հոգիդ:

Խմիր մինչև վերջ, խմիր մինչև վերջ, խմիր:

Ծիծաղի փխրուն ձայն,
Սրտի անհոգ թակոց,
Խմի՛ր գինի, թող լցվի հոգիդ:

Խմի՛ր մինչև վերջ, խմի՛ր մինչև վերջ, խմիր:

Քաղցր խնջույքի ակնթարթ,
Համբուրվելու օրվա ճիչ,
Խմի՛ր գինի, թող տոնի հոգիդ:

воскресенье, 24 января 2016 г.

Հունվարի 25-29-ի աշխատանքային ծրագիր /առցանց ուսուցման առաջադրանքներ/

5-6-րդ դասարաններ

Հունվարի 25
Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1. Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
2. Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
3. Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
4.  Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :
5.  Քեզ ամենից շատ դուր եկած առակը /բացատրի՛ր ընտրությունդ/:

Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
Ա և Բ առաջադրանքները տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Տերյանը` հիշողություններում

Իսահակայանի հուշերից
Վահանի եղբայրներին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1904թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:
Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվանզադեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

среда, 20 января 2016 г.

Դու եկար /ինդոնեզական պոեզիա/

Դու եկար, դու եկար, եկար դու: Հրճվում եմ,
Աղոթում եմ քեզ, եկար: Եկար դու վերջապես: 
Եկար դու: Օրհնում եմ քո քայլերը, եկար:
Օրհնում եմ քո ուղին: Դու եկար, քնքուշ,
Հասմիկի պես, վերջապես եկար դու, եկար:
Դու եկար, եկար: Հմայիչ, թեթև
Քայլքով եկար դու: Դու եկար, վերջապես,
Եկար դու, իմ տխրության սփոփիչ, եկար:
Ախ, իմ քաղցր, դու եկար: Եկար դու:
Եկար ցրես իմ թախիծը: Դու եկար: 
Վերջապես եկար դու: Ես համբուրում եմ 
Հետքերը հողի վրա: Եկար դու: Բարի լուրի պես:

понедельник, 18 января 2016 г.

Իմ գյուղը /հայրենագիտական նախագիծ/

Նախագծի անցկացման ժամանակը՝ հունվարի 18-22
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր գյուղը/ ծնողների կամ տատիկ-պապիկի ապրած, ճանաչած վայրը/

1. Գյուղի պատմությունը, անվան բացատրությունը /ստուգաբանությունը/
2. Իմ գյուղի հարևան գյուղերը:
3. Իմ գյուղի գետը,  սարը: 
4. Գյուղի եկեղեցին, թանգարանը:
5. Այլ....

Ավարտուն նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ պրեզենտացիայի տեսքով:

Հարությունյան Դավիթ
Անուշ Մարգարյան
Մարկ Միկաիլ
Լուսինե Թադևոսյան
Պետրոսյան Դավիթ