6-րդ դասարան․ Մայրենի

18 - 22.12.2023

1. Գրել դեկտեմբեր ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն։ 

2. Լրացնել դեկտեմբեր ամսվա ինքնագնահատումը։ 

3. Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։ Պատումի տեսքով ներկայացրե՛ք ՝

  • Ձեր ձեռբերումները, հաջողությունները, դժվարությունները, 
  • Հաջողված նախագծերը, ինչո՞ւ եք համարում հաջողված,
  • Ձեր գրած ամենագեղեցիկ շարադրությունը, 
  • Չորս ամսվա ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ստեղծագործությունը, 
  • Ի՞նչ սովորեցի, ինչն եմ կարևորում ,
  • Ձեր առաջարկները երրորդ ուսումնական շրջանի համար,
  • Այլ։ 
4.  Հաշվետվություն
  • ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցան այս ուսումնական շրջանում,
  • ի՞նչ ճամփորդությունների են մասնակցել։ Ճամփորդությունների հաշվետվությունների հղումները կցել, 
  • ո՞րն է եղել  ընտրության գործունեությունը։ Ընտրության բաժինը  կցել,
  • ի՞նչ մարզաձևի եք մասնակցել, 
  • ի՞նչ նախագծի եք մասնակցել ( պատմեք ընթացքի, արդյունքների մասին)
  • կրթահամալիրային օրացույցով որոշված ինչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի եք մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)
  • ինչ ձախողումներ, դժվարություններ, բարդություններ եք ունեցել այս տարի, 
  • այլ (ցանկությամբ)

14.12. 2023

Լրացնել բաց թողած աշխատանքները։ 


13.12.2023

Աշխատանք դասարանում


Լրացուցիչ աշխատանք  (տանը)
  • Կարդա՛ Ստ. Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:
  • Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

12.12.2023

Աշխատանք դասարանում


Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Խոսեի սանդալները,, ստեղծագործությունը:

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

2. Մեկնաբանի՛ր այս տողը. Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:

11.12.2023

Աշխատանք դասարանում

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

1. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

 

Օրինակ՝

բըրդ-բրդբրդել:

Մըրթ, կըրթ, սըրթ կըռ, մըռ, բըռ:

2.      Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

 

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

08.12.2023

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին,, պատմվածքը։ 

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր։ 

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

07.12.2023

Աշխատանք դասարանում

1.Տրված բաղադրյալ բառերը բաժանի՛ր բառակազմական միավորների:

 

Ա. Մարդանման, մեծատուն, սառնասիրտ, ընկերասեր, գործընկեր:

Բ. Նմանություն, տնակ, սառնության, սրտիկ, ընկերանալ, սիրել, գործիք, գործիքային, գործիքավորել:

 

2.Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերը կազմության ինչ տարբերություն ունեն: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

 

Ա. Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, ...:

Բ. Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, ...:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

 

Խիտ սաղարթներ ունեցող, գեղեցիկ քանդակված, նուրբ ճաշակով, լեռնային աշխարհ, բարձր գագաթ ունեցող, թմբուկ խփել, սարսափ ազդող, ասֆալտով պատված, դանդաղ սահող, քաղաքին հատուկ:

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

1.    Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

 

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ' սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

2. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով:


Կանգ առնել, մուր գալ, շուռ գալ, քարշ տալ, ցույց տալ:

3. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

 

Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

06.12.2023

Աշխատանք դասարանում

Ամանորյա ավանդույթների ներկայացում։ 

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին,, ստեղծագործությունը։ 

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը, մտքերը։ 

Դուրս բեր այն հատվածը, որը , քո կարծիքով, կարևոր իմաստ է արտահայտում։ 

05.12.2023

Աշխատանք դասարանում

Նախորդ ժամի առաջադրանքի ավարտում։ 

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը ։  Կարդա՛ ստեղծագործությունը։ 

Համացանցից գտնել տեղեկություններ հայկական ավանդական Ամանորի մասին։ Ներկայացնել բլոգում։ 


04.12.2023

Աշխատանք դասարանում

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Հեղինակ՝ Զահրատ

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ-
աղվոր-
շտկելու-
բավե-
ալ-
ատիկա-
հոգվույս-
խաբկանք-
պատրանք-
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:


Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Գրե՛ք ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը։ 
  • Բարև, ձմե՛ռ,
  • Ձմեռային հեքիաթ,
  • Սառցե մտքեր,
  • Սիրելի ձմեռ,
  • Ձմռան հմայքը,
  • Այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։ 

01.12.2023

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

30.11.2023

Աշխատանք դասարանում

1. Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

 

Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), քն(ի)ն, օտար, բազում, բն(ական), հան(ել), հաս(նել), դր (դնել), շահ(ել), պահ(ել):

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

2.     Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

 

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման եք խոսում:

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը ,, ստեղծագործության երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

29.11.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ առակը: 

– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

1. Շարունակի՛ր
Ա. Ես սիրում եմ .... 
Բ. Ինձ դուր է գալիս....

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը ,, ստեղծագործության երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

28.11.2023

Աշխատանք դասարանում

Քննարկել նախորդ ժամի առաջադրանքները։ 

1. ,,Եղնիկը,, ստեղծագործությունից դուրս գրեք ձեզ դուր եկած նկարագրությունները։ 

2. Ստեղծագործությունից դուրս գրե՛ք հատկանիշ ցույց տվող բառեր։ 

3. Քննարկում՝ Պե՞տք է գործեն կենդանաբանական այգիները։ 

Պե՞տք է արգելել կրկեսներում կենդանիների ելույթները։ 

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը ,, ստեղծագործության առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

27. 11.2023

Աշխատանք դասարանում

 1.Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում և վերջում:

 

Բույս, թույն, հույս, սենյակ:

 2.Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ:

 

Օրինակ՝

խիճ, ..., գրել - խիճ, նկար, գրել - խճանկար, նկարագրել:

 

Շագանակ, ..., թափ, ծաղիկ, ..., քար, հինգ, ..., չափ, խաչ, ..., սիրտ, քանդակ, ..., ընկեր, ավազակ, ..., պետ, բառ, ..., կապ, վրեժ, ..., գիրք:

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

 

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

բ) Լիզ, գոգ, ձեռ, մատ:

զ) Կապել, խարտել, սփռել:

դ) (Քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր:

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել:


Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Եղնիկը,, ստեղծագործությունը։ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

24.11.2023

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

  • Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած , թերի աշխատանքները,
  • Ներկայացնել նոյեմբեր ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն։

23.11.2023

Աշխատանք դասարանում

1. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

 

ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:

բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:

2.     Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

 

ա) Երրորդ, երրորդել, եռյակ, եռամյա, եռագիծ:

բ) Երկնագույն, երկնահաս, երկնասույզ, երկնային:

գ) Երկիմաստ, երկթև, երկհարկ, երկամսյա, երկվորյակ:

3.     Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

 

Երգ, փառ(ք), մեջ, ջուր:

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Գրել ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը՝
  • Բառեր, բառեր, բառեր
  • Հեռավորություն
  • Իմ ընտրությունը
  • Ուզում եմ իմանաս
  • Որտեղ է սկսվում, որտեղ՝ ավարտվում...
  • Այն, ինչ սիրտս է ուզում
  • այլ...


22.11.2023

Աշխատանք դասարանում

1. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:

Օրինակ՝

մեծամիտ - մտավոր, մտամոլոր, մտածել ե այլն:

 

Քաջասիրտ, մանրագիր, աստղալից, մանրախնդիր, գեղադեմ:

2. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

 

Օրինակ՝

բռնակալ - լիաբուռ:

 

Գրական, շնչասպառ,  ջրկիր, գլխարկ, խմբավար:

3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

 

Նկարչին հատուկ, ապուխտ դարձնել, աներևույթ դառնալ, անօրեն բան, աշխույժ դառնալ, դաշույնով հարվածել, անդունդի խորություն ունեցող, մառախուղով պատված:

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

1. Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

 

Ա. Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լողալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշխել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:

Բ. Հունձ, ուղի, թագ, զեն(ք). դատ, ձի, այգի, հնոց, ջրաղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:

2. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

 

Օրինակ՝

մանուկ - մանկական:

 

Լեռն, քաղաք, անձրև, բարեկամ,  անձ(ն), զինվոր, ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև, դյուցազն, աղաչ(ել), հրեշտակ, ստրուկ, պետ, տոհմ, հանրապետ(ություն), խորհուրդ:

21.11.2023

Աշխատանք դասարանում

Ավարտել կիսատ թողած աշխատանքները։ 

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի,, ստեղծագործության երկրորդ  մասը և պատասխանի՛ր հարցերին։  

20.11.2023

Աշխատանք դասարանում

Բարբառային նախագիծ

Առաջադրանքներ

1.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն կատարվեց:

 

ա) Լույս,  կենդանի,  մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն,  ավոր, ակ, ել,  ազգի, ուկ, կից

2. Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

 

Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:


Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Կարդա՛ ,,Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի,, ստեղծագործությունը (առաջին մաս)։ 

Առաջադրանքներ

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
  • Պատմի՛ր Մանչուկի մասին։ 
  • Ինչո՞ւ էր Մանչուկն անհամբեր սպասում իր ծննդյան տարեդարձին։ 
  • Բնութագրի՛ր Կառլսոնին՝ տեքստից մեջբերումներ անելով։

17.11.2023

Աշխատանք դասարանում

6-1 ` Ընթերցանություն գրադարանում։ 

6-3` Բարաբառային նախագիծ

Լրացուցիչ աշխատանք  (տանը)

Աշնանային ընթերցումներ․ ընտրել աշնան թեմայով գրված որևէ բանաստեղծություն, ընթերցել, տեսագրել կամ ձայնագրել։ Աշխատանքը տեղադրել բլոգում, ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

16.11.2023

Աշխատանք դասարանում

Աշնանային պոեզիա - ընթերցումներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել:

15.11.2023

Աշխատանք դասարանում

Աշունը ճապոնական պոեզիայում։ 

Կարդալ բանաստեղծությունները, քննարկել։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Դ. Բիսեթի  ,,Աշխարհը շուռ է եկել,, հեքիաթը:

  • Ինչո՞ւ է հենց ծույլերի երազներում աշխարհը շուռ գալիս:
  • Պատմիր, թե ինչ պատահեց, երբ դու հայտնվեցիր շուռ եկած աշխարհում:
  • Քո ընտրությամբ մի հեքիաթ էլ կարդա՛  Բիսեթի ստեղծագործություններից:

14.11.2023

Աշխատանք դասարանում

1.  Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

 

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

- Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

2.  Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

 

Ա. Ականջ, արի, տարի, կրակ, ...:

Բ. Կախականջ, ականջ դնել, արիություն, քաջարի, տարեկան, կրակ անել, կրակվառիչ, ...:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն

1.    Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

 

Կրծքավանդակ, ջրաման, միալար, նրբագեղմ, ամրակուռ, երկաթագիր, հորդահոս, լիահույս:

2. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

 

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր - ամփոփագիր, ծաղկաթերթ:

 

Ծովասուն, ձեռնամարտ:

Բևեռախույզ, երկրամերձ:

Ձկնակեր, մարդավաճառ:

3. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

 

Նրա ստեղծած ... հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին ... մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին ... կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի ... արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա ... ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ ... էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

13.11.2023

Աշխատանք դասարանում

Մայրենի ֆլեշմոբ  -առաջադրանքների քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Արևի մոտ,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

10.11.2023

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ավարտել, լրացնել կիսատ թողած աշխատանքները։ 

Մայրենի ֆլեշմոբ 

09.11.2023

Աշխատանք դասարանում 

Կիսատ թողած աշխատանքների ավարտում։ 

Մայրենի ֆլեշմոբ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրել շարադրություն ՝ ընտրելով թեմաներից մեկը՝

  • Ես սեբաստացի եմ, 
  • Ես և իմ դպրոցը, 
  • Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, 
  • Իմ սիրելի անկյունը կրթահամալիրում, 
  • Այժմ ես սովորում եմ Միջին դպրոցում, 
  • Այլ ։ 

08.11.2023

Աշխատանք դասարանում 

Գրաբար 

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլԵւ ասէ կաքաւն.

 - Մի՛ սպանանէր զիսզի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 - Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոցզի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

 

Բառարան

կալաւ - բռնեց

զենուլ - մորթել

ասէ - ասում է

զիս - ինձ

 զի - որթեորովհետևորպեսզի

խաբեցից - խաբեմկխաբեմպիտի խաբեմխաբելու եմ

ածից - բերեմկբերեմպիտի բերեմբերելու եմ

ականատ - թակարդ

յականատ - (դեպիթակարդներըթակարդներում

ստուգիւ - ստուգապեսիսկապես

մեռցիս - մեռնեսկմեռնեսպիտի մեռնեսմեռնելու ես

ի ձեռաց - ձեռքից

զսիրելիս - սիրելիներին

զազգականս - ազգականներին

մատնես - մատնում ես

ի մահ - մահվան

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազումզսիրելիսյականատս:

2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ միմի՛ սպանաներզբազում կաքաւսյականատս քոի ձեռաց իմոցզսիրելիս եւ զազգականս քո:

3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

4. Առակն աշխարհաբար դարձրու:

5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ի՞նչ է ցույց տալիս առակը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Կուզեի լինել,,  ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

07.11.2023

Աշխատանք դասարանում 

,,Քիթը,, պատմվածքի քննարկում։ 

Առաջադրանքներ

1. Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր. տեքստին այդ բառերն են հարմար, թե՞ դարձվածքները:

Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:

 

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը հայտնի, ասում է.

- Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

2.  Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Վարդագույն, ճերմակահեր, օձաձև, արշավախումբ, սևաչյա, շիկահեր, շղթայակապ:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն

1.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:

 

Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:

 2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

- Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

- Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

- Կատակո՞ւմ ես:

- Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

 

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

- Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:

- Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

- Ձե՞ռ ես առնում:

- Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

 

3.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

 

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

- Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

- Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

06.11.2023

Աշխատանք դասարանում 

Մխիթար Սեբաստացի-հարցարան։ 

,,Մեծ ճշմարտությունը,, ստեղծագործության քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ . Լուիս Ֆերնանդու Վերսիմու ,,Քիթը,, 

Ո՞րն է հեղինակի ասելիքը: 

Պատմվածքում ներկայացված իրավիճակի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը: 

03.11.2023

Աշխատանք դասարանում 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

 

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:

Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:

Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:

Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:

Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:

Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:

2. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

 

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

3.  Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

 

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

- Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

02.11.2023

Աշխատանք դասարանում 

Առաջադրանքներ

1.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

 

Օրինակ՝

Վանեցի: - Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

 

Մարտ, կետ, շահ, այր:

2. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

 

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

 

3. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

 

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Մեծ ճշմարտությունը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

01.11.2023

Աշխատանք դասարանում 

,,Սեբաստացու օրեր,, 

Կարդում ենք Սեբաստացու մասին։ 

Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

 

... շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ ..., աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը ... ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր ... տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ ..., կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ ... ծառաները մտան: (Շահ, շահել)

... դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող ...: (Բժիշկ, բժշկել)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրե՛ք ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը․

  • Ոսկեշող աշուն, 
  • Աշնան հեքիաթը,
  • Սիրում եմ աշունը,
  • Զարմանալի աշուն, 
  • Տրամադրություն փոխացող աշուն, 
  • Աշնան գույները, 
  • Առաջարկեք ձեր վերնագիրը։  

31.10.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցած նյութերի ներկայացում։ 

,,Ուշինարա,, զրույցի քննարկում։ 

Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։ 

Սեբաստացու օրեր

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

 

Չկա չարիք առանց ...:

Ջրի բերածը ջուրը ...:

Տերովին տերն է պահել, ... գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց ...:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի ... է:

2. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

 

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, ... մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին ...:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի ... ... է: Եվ ...ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ ... է: Դեռ ... չունի այն հարցը, թե ինչի ...ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ ...ները: Իսկ ի՞նչ է բերելու ... ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա ... կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական ... ապագա է սպասվում:

3.  Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:

30.10.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցած նյութերի ներկայացում։ 

Գործնական քերականություն։ 

1. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

 

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

2. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

 

Օրինակ՝

կարևոր - անկարևոր,

ընդմիջումներով - անընդմեջ:

 

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Ուշինարա,, զրույցը։ 

  1. Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր և պատճառաբանի՛ր:
  2. Բնութագրի՛ր Ուշինարային:
  3. Քո կարծիքով ո՞վ է արդարացի:
  4. Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը:
  5. Նոր վերնագիր հորինի՛ր:

20.10.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցանություն գրադարանում։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

19.10.2023

Աշխատանք դասարանում 

Առաջադրանքներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

 

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

2.  Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:

 

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց:


18.10.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1.    Ի՞նչ է նշանակում՝

 

ծով, կղզի, փառք, խարույկ, երաժշտություն, ճակատագիր:

2.    Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:

 

Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:

Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ:

Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Բ. Այդ մարդու սիրտը քար է:

3. Հարցերին պատասխանի՛ր:

 

1. Ո՞րն է բառի ձևը:

2. Ո՞րն է բառի իմաստը:

4. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:

 

Արևոտ, սառը, շողալ, լողալ:


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ռեյ Բրեդբերի ,,Ամբողջ ամառը մեկ օրում,, պատմվածքը։ 

1.     Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:

2.     Բնութագրեք Մարգոյին: 

3.     Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:

17.10.2023

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ ,,Սև ոչխարը,, պատմվածքը։ 

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ո՞րն է պատմության ասելիքը, գաղափարը։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրի՛ր շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը՝
  • Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ,
  • Հեքիաթ ջրհորում ապրող թզուկի մասին, 
  • Օրվա գույնը,
  • Բարի օր, 
  • Իմ մանկությունից, 
  • Իմ քաղաքը, 
  • Այլ, առաջարկե՛ք ձեր վերնագիրը։ 

16.10.2023

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբի հարցերի քննարկում։ 

,,Փորձություն,, հեքիաթի քննարկում։ 


1.    Ի՞նչ է նշանակում՝

 

ծով, կղզի, փառք, խարույկ, երաժշտություն, ճակատագիր:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

 

Քո չքնաղ ծաղկի ... է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու ... են աստղերը: (բույր, բյուր)

... երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

... երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

... գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

... գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 

Ս.անա լճի խն.իրն այս.ր հուզում է յուրաքանչ.ուր քաղաքակիր. մար.ու: Ս.անի ջրի մակարդակը տասն.ակ տարիների ըն.ացքում ի.ել է: Ջրի կորստի հետ առն.վում են մի շարք այլ .ական հար.եր: Առան.ին ուշադրության է արժանի ջրավազանի կեն.անական աշխարհի պահպանության խն.իրը:

Բնակության ա.բարենպաստ պայման.եր են ստեղծվել նա. Ս.անի թ.ավոր բնակիչների՝ թռ.ուն.երի համար:

3. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

 

Փափկել, սուր, ալիք, փչել:

... դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:

Շատ ... մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:

... խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:

Կյանքի ... նրան շպրտել էր ընտանիքից հեռու:

Քամին ... էր ամբոդջ ուժգնությամբ:

Ընկերները գիտեին, որ նա ... էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից ... ու ծռմռվել էր:

Մի քանի քաղցր խոսքից ... էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:

13.10.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Փորձություն,, հեքիաթը։ 

Շարադրի՛ր՝ Մտքեր ընկերության մասին։  8-10 նախադասություն։ 

12.10.2023

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբ


Լրացուցիչ աշխատանք (տանը)



11.10.2023

Աշխատանք դասարանում 

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստունքան զթագաւոր ծեր եւ անմիտ:

 Կարդա այսպես.

լաւ - լավ

զթագաւոր - ըզթագավոր

(Նկատեցի՞ րինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր - քան թագավորը

1. Նախադասությունը փոխադրի՛ր աշխարհաբար:

Գործնական քերականություն

1. 1.     Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ:

 

Մի ցատկով բռնեց հանդուգնին:

Նոր վզկապը բաճկոնիդ հետ գեղեցիկ է դիտվում:

Ինչո՞ւ քամահրանքով նայեցիր ու դուրս եկար:

Սկսել էր փոշմանել, որ երեկոն անցկացրել էր տանը՝ ընկերներից հեռու:

Վերջապես մտավ մի մեծ դահլիճ:

2. Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:

 

... լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Նրա ... վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:

Սիրում է ժամերով ... տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց ...ում, դրեց պահարանի մեջ:

...ի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Լավ լողորդի ու փրկարարի քn ... մեր քաղաքից արդեն դուրս է եկել:

Վիրավոր գազանի ...ն անտառում դեռ երկար լսվեց:


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 

Մար.ատար գնա.քը կարո՞ղ է քսանմեկ րոպ..մ կտրել անցնել Ամերիկայի Մ..ց..լ Նահանգները՝ Խաղաղ .վկ..նոսից մինչ. Ատլանտ..ն: Դա ն..նիսկ ինքնաթիռով հնարավոր չ.: Բայց ամերիկ.ան մի համալսարանի գիտնակա..եր պնդում են, որ այդ մի..ն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկր.. նոր փոխադրամի.ոցի նախագիծ են ներկա.ացրել:

2. Մի բառով գրի՛ր:

 

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:

գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:

զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:

3.   Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով: 

... (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է... (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է... (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, ... (շրջել, թավալել, գլորել, գցել): ... (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով ... (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու ... (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից ... (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում ... (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:

Սկզբում քաշային ... (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

10.10.2023

Աշխատանք դասարանում 

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստունքան զթագաւոր ծեր եւ անմիտ:

 Կարդա այսպես.

լաւ - լավ

զթագաւոր - ըզթագավոր

(Նկատեցի՞ րինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր - քան թագավորը

1. Նախադասությունը փոխադրի՛ր աշխարհաբար:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Ուժեղ կամք,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 



09.10.2023

Աշխատանք դասարանում 

Գրաբարյան օրեր

Լավ է կոյր աչօքքան կոյր մտօք: 

Կարդա այսպես.

լաւ - լավ

կոյր - կույր

Բառարան

աչօք - աչքով

մտօք - մտքով

1.Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբարդարձրու:

 Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛:

 Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

2.Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանումԴրա հակառակ իմաստն 

արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

3.Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել

4.Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր): 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

06.10.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացնել բաց թողած աշխատանքները։ 


05.10.2023

Աշխատանք դասարանում 

Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Համացանցից ընտրել Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, սովորել անգիր։ 

Բանաստեղծությունը ձայնագրել կամ տեսագրել,  տեղադրել բլոգում, հղումն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

04.10.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Հնչյունափոխված արմատները գտի՛րգրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր

թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

 

Պատկերազարդբազկաթոռոսկեվառմաքսանենգկաղնեփայտգրկելլեռնաշղթա

պատուհանամառնամուտմարդամոտժամացույցհողագունդջերմանավ

սրտապատառցուցանակսիրառատգինեվաճառգերեվաճառբարեգութ

մատենագիրլուսամուտ:

2.  Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները`նշելով հնչյունափոխությունը։ 

Կիսամյակ, վիրաբույժ, զինագործ, վիճաբանություն, հանդիսատես, գիտակ։

3. Կապակցությունների իմաստն արտահայտե՛ք մեկ բառով։ Նշե՛ք կատարվող հնչյունափոխությունը։ 

կրունկները կոխելով-

բարձր հասակ ունեցող-

դեմքի գիծ-

գարու ջուր-

բուրդ տվող-

բարձր դիրք ունեցող-

գինի վաճառող- 

միտք անել-

պատիժ տալ-

բարի սիրտ ունեցող-

զրույց անել- 

4. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։ 

Ա․ Հեքի- աթ, գնա-ինք, ձի-արշավ։

Բ․ լի-անալ, մի-ասին, գա-իսոն։

Գ․ Կրի-ա, Մարո-ի, մի-այն։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գրել շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը՝
  • Ես մաթեմատիկ եմ,
  • Մաթեմատիկան և ես,
  • 21-րդ դարը գիտական հայտնագործությունների դարն է,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ժամանակակից մարդու կյանքում, 
  • 21-րդ դարի մասնագիտությունը ծրագրավորումն է,
  • Մտքերս,
  • Իմ աշխարհը,
  • Ինձ երջանկացնում է, 
  • Այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։ 


03.10.2023

Աշխատանք դասարանում 

Կոմիտասյան վիկտորինա։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին,, նյութը։ 

1.Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:
2.  Բառարանի օգնությամբ բացատրի'ր գիրուկ, կեղծանուն, հոդվածագիր, կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը: 


02.10.2023

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ բանաստեղծությունը․

Առակ
Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց, Դզզոց,
Եկաւ
Նստաւ
Ճակտին վըրան.
Բացավ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկավ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց.
Կըծեց, ծակեց, 
Թույնը թափեց
Նշան դրավ,
Ելավ, թռավ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս, 
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին 
Դու ի՞նչ ունես:
-Այդ  պարտքս է
Բայց ինձ լսե՝
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացի՛ր 
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից: 

1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:
2. Բացատրի՛ր այս տողերը՝ 
Զգուշացի՛ր 
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 
4. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ, փաստերԿոմիտասի մասին,  ներկայացնել բլոգում։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Դիտել Կոմիտասի մասին պատմող տեսանյութը, բլոգում առանձնացնել փաստեր, իրադարձություններ Կոմիտասի կյանքից, որ ձեզ հետաքրքրեցին։

Սեպտեմբեր

29.09.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

28.09.2023

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ Կոմիտասի ,,Հունձ,, բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

1. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ: 

2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը: 

3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:

4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն
1. Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

 

Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:

27.09.2023

Աշխատանք դասարանում 

,,Հինգ հասուն տանձեր,, ստեղծագործության քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն՝

  • Իմ սիրելի բառը, 
  • Առանձնահատուկ օր
  • Մեզ շրջապատող գեղեցկությունը
  • Գիրքն իսկական ընկեր է
  • Ուզում եմ և պարտավոր եմ
  • Այլ, առաջարկե՛ք ձեր վերնագիրը։ 

26.09.2023

Աշխատանք դասարանում 

1.   Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:

 

Օրինակ՝

վայրկյան - վայրկենական - յա-ն դարձել է ե:

Ձյուն - ձնհալ – յու-ն դարձել է ը:

Մատյան -մատենիկ, սառույց -սառցահատ, կառույց - կառուցել, կույտ - կուտակել:

2. Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

3. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

    

Օրինակ՝

 

գգույշ + անալ - գգուշանալ (ույ-ը՝ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդալ ,,Հինգ հասուն տանձեր,, պատմվածքի երկրորդ մասը և կատարել առաջադրանքները։ 

25.09.2023

Աշխատանք դասարանում 

  • ,,Ինչպես նորոգել աշխարհը,, պատմվածքի քննարկում։ 

1.     Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:

 

Օրինակ՝

տպագիր, գրաճանաչ - ի-ն դարձել է ը:

 

Հայրենասեր, սիրալիր: Սպառազեն զինավառ: Անիղձ, ըղձալի: Լայնասիրտ, սրտագին: Մեծատուն, տնական: Բազմագույն, գունագեղ: Հետախույզ, հետախուզել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Հինգ հասուն տանձեր,, պատմվածքի առաջին մասը և կատարի՛ր առաջադրանքները։ 


22.09.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Գործնական քերականություն

1.      Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունը տեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):

 

Օրինակ՝

կես - կիսատ (կի-սատ) – ե-ն դարձել է ի:

Թիվ-թվանշան(թըվա-նը-շան)-ի-ն դարձնել է ը:

Անասուն - անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:

 

Տեր - տիրանալ, էջ-իջնել, ինձ- ընձուղտ, գիծ - գծել, աղավնի - աղավնյակ, կաղնի - կաղնուտ, հուր - հրեղեն, հիսուն - հիսնամյա, առու - առվակ, աստղ - աստղային:

2. Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ-ն:

 

Հա.ացք, հա.ելի, հո.ակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կա.արան, խաբե.ություն, է.ի, գնա.ի,  տղա.ի, Մարո.ի:

3. Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները։ 

20.09.2023

Աշխատանք դասարանում 

1.   Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

 

Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:

Եղելության մասին շատ ուշ իմացավ:

Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:

Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:

Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

2.  Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

 

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

.... (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես ... (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես ... (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո ... (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար ... (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

 

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Ինչպես նորոգել աշխարհը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 



19.09.2023

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1.  Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

 

Միմ..նց, քվ..րկություն, որդ..կ, ..սաման, քիմ..ական, հեք..թային, ոսկ.., հր..կան, դաստ..րակություն, սեն..կ, կր.., Անդր..ս, Եղ..զարյան, կ..նք:

2.   Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

 

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու... կոտրվել է: (ող, ոխ)

... սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց .... գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի ...: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել... շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել ... անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)


18.09.2023

Աշխատանք դասարանում 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

15.09.2023

Աշխատանք դասարանում 

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։

14.09.2023

Աշխատանք դասարանում 

Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Ածելին,, առակը և պատասխանի՛ր հարցերին։ 

13.09.2023

Աշխատանք դասարանում 

Ընտրե՛ք վերնագրերից մեկը և գրե՛ք շարադրություն՝

  • Ճիշտ գնահատելու մասին, 
  • Ինձ ուրախություն է պատճառում, 
  • Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել, 
  • Մեծ քայլերը սկսվում են փոքրից,
  • Այլ, առաջարկե՛ք ձեր տարբերակը։ 
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Գործնական քերականություն
1.      Բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

 Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դադար, դաղձ, դողէրոցք, դդում, դյութել, դարպասապահ, դղրդյուն:

2. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն կա):

 

Օրինակ՝

եղևնի (7) - յ, ե, ղ, ե, վ, ն, ի:

Տաթև (5), ամենաերկար (11), երևալ(7), որևէ (6), որկոր (6), անողնաշար (9)։ 

3. Ուշադրություն դարձրո՛ւ առաջին շարքի բաղաձայնների արտասանությանը և փորձի՛ր կետերը փոխարինել համապատասխան հնչյուններով:

 

բ, պ, փ

., կ, ք

դ, ., թ

., ծ, ց

 ջ, ճ, .

4. Ա և Բ խմբերի բառերը համեմատի՛ր (ուշադրություն դարձրո՛ւ, թե յուրաքանչյուր բառը քանի՞ վանկից է բաղկացած):

 

Ա. Տուն, սյուն, ձյուն, դիրք, զենք, մարդ:

Բ. Ատամ, արդյունք, ավազ, կառապան, հեռախոս, կառավարել, հեռուստացույց, կենդանաբանություն:

12.09.2023

Աշխատանք դասարանում 

  1.  «Ոստրեն և մուկը» առակի քննարկում։ 
  2. Ընտրե՛ք վերնագրերից մեկը և գրե՛ք շարադրություն՝
  • Ճիշտ գնահատելու մասին, 
  • Ինձ ուրախություն է պատճառում, 
  • Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել, 
  • Մեծ քայլերը սկսվում են փոքրից։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ «Քարն ու ճանապարհը» առակը և պատասխանի՛ր հարցերին։ 

11.09.2023

Աշխատանք դասարանում 

  1. «Դեղձենին» առակի ընթերցում և առաջադրանքների քննարկում։ 
  2. Բանավեճի կազմակերպում ։ 
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ «Ոստրեն և մուկը» առակը և պատասխանի՛ր հարցերին։ 

08.09.2023

Աշխատանք դասարանում 

1.   Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է: Գտի՛ր ավելորդ բառը և բացատրի՛ր ընտրությունդ: 

Ա. Գառնուկ, ձիուկ, մարդուկ, բազուկ, պոչուկ:  

Բ. Բլրակ, առվակ, գուշակ, գնդակ: 

Գ.Մարդիկ, ձկնիկ, փոքրիկ, գնդիկ, մկնիկ:  

2. Լուծի՛ր գլուխկոտրուկները: 

Պատմել – 2 + վերջածանց 

Ամիս + 1 + դաշտ 

Տեսնել – 3 + 1 + դասարան – վերջածանց 

Ձեռք - 1+ 1 + (աշխատանք)

Բնակարան+ տեսնել,,,= 

Երգիծանք+1+դեմք,= 


3. Ի՞նչն է սխալ այս նախադասության մեջ, ուղղի՛ր:  Կարող ես օգտվել բառարանից։ 

 Հովիվը հորանն ընկած այծին դուրս բերեց  և տարավ հորի մոտ:  

4. Գրաբարում նույնպես գործածվում էր «օդաչու» բառը: Նարեկացին գրում է  «Նետս 

արձակեցեր օդաչուս »: Ի՞նչ է նշանակում «օդաչու» բառն այստեղ, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակաշրջանում օդանավեր չկային: 

5. Տրված բառերի տառերից նոր բառեր ստացի՛ր:  

Քերծե –  

վայրագ-  

սրբել-  

ռիթմ – 

ոսոխ-  

նյութ- 

շանթ-  

ճագար - 

մահիճ-  

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Ավարտել կիսատ թողած աշխատանքները։ 

06.09.2023

 Աշխատանք դասարանում

  1. «Ուսումնական ամառ» նախագիծ - աշխատանքների քննարկում։ 
  2. Ֆլեշմոբային առաջադրանքներ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 6-1 դասարան

Ֆլեշմոբային առաջադրանքներն ավարտել, եթե կլինեն բարդ առաջադրանքներ, առանձնացնել, որպեսզի քննարկենք դասարանում։ 

05.09.2023

Աշխատանք դասարանում

«Ուսումնական ամառ» նախագիծ 

  1. Հետաքրքիր տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրե՛ք ամռան ընթացքում ընթերցած որևէ գիրք ։ Պատումի դեպքում ՝ 10 նախադասություն և ավել, տեսանյութի դեպքում՝ 1-2 րոպե։ 
  2. Եթե որևէ գիրք չեք կարդացել, գրե՛ք շարադրութուն «Իմ ամառը» վերնագրով, ներկայացրե՛ք ամառային օրերը, ճամփորդությունները, նոր ծանոթություններ և այլն։ 10 նախադասություն և ավել։ 
  3. Աշխատանքներն ուղարկել tatev. abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացուցիչ աշխատանք դեռ չի հանձնարարվում։ Կարող եք ավարտել և ամբողջացնել դասարանական աշխատանքը։ 

Комментариев нет:

Отправить комментарий