суббота, 30 сентября 2023 г.

Հեղինակային մանկավարժության ստեղծագործական 18-րդ հավաք


Հավաքի նախագծեր, ներկայացումներ՝

Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն
  • Գրաբարյան տեքստերի ընթերցումներ, լեզվական աշխատանք, ուսումնասիրություններ,
  • Գրաբարով առակների ձայնագրություն , փաթեթի ստեղծում, հրապարակում, 
  • Գրաբարյան ընթերցումներ ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծով,
  • Թարգմանչաց տոն- ծանոթանում ենք տոնին, 
  • Թարգմանությունների պատրաստում ,,Պատուհան,, ամսագրի համար։ 
Կոմիտասյան օրեր

четверг, 21 сентября 2023 г.

Պատերազմը

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

четверг, 14 сентября 2023 г.

Նռնենիները

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
Հա, հորեղբա՛յր, ասացի։

вторник, 12 сентября 2023 г.

Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 21-23
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան
Մեկնում՝ սեպտեմբերի 21-ին, 08:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ սեպտեմբերի 23-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչև 18:00:

Երթուղին՝ Մեկնում՝ Երևան-Մասիս- Արտաշատ-Ուրցաձոր-Վերնաշեն- Շատին-Արատես
Վերադարձ՝  Արատես-Շատին-Ուրցաձոր-Երևան: 
Տնակներ՝ Տատիկ-պապիկ, Գեղարվեստ

среда, 6 сентября 2023 г.

Դեղձենին



Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

- Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, - չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: - Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

- Աչք մի՛ տնկիր ուրիշինի վրա, - մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: - Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

вторник, 5 сентября 2023 г.

Բարձունքի հաղթահարում․ Մայրավանք


Սեպտեմբերի 1-ին մենք սպիտակ վերնաշապիկ հագած և ծաղկեփունջ բռնած դպրոց չենք գնում, մենք ձևական ճառեր և արհեստական պաթոսախառն խոսքեր չենք ասում։ Մենք գնում ենք քայլելու, մեզ համար սեպտեմբերի մեկը վաղուց հայրենիքը ճանաչելու, մի բուռ հողը սիրելու, ինքդ քեզև հերթական բարձունքը հաղթահարելու մեծ տոն է։ 
Այս անգամ մեր ընտրած ուղղությունը Կոտայքի մարզն էր՝ իր Ծաղկունյաց լեռնաշղթայով և լեռների արանքում ծվարած գողտրիկ Մայրավանքով։ 

понедельник, 4 сентября 2023 г.

Ջակարտայի լուսինը

Ախ, մայրիկ, Ջակարտայի փողոցներում
Խամրել է լուսինը
Իսկ մարդիկ նրան չեն ափսոսում:
Օ՜, կիտրոնի կեղևի դառնություն,
Որ թուլացնում ես անուժ լուսնին:
Լուսինը թուլացել է, մայրիկ,
Դու տեսնում ես , նա հիվանդ է,
Նա չդիմացավ Ջակարտայի
Նեոնային մեղուների խայթոցին:
Տանն անարյուն երեխաները
Մորից երես թեքեցին:
Օ՜, այս լուսինը նման է
ցնցուղի տակ եղող սնկի գլխարկի:
Նման է խաղալիք չունեցող աղջկա:
Նման է զարդարանքներ չունեցող տոնի:

воскресенье, 3 сентября 2023 г.